Այս դասընթացում դիտարկվում են CSS տեխնոլոգիայի այն բաժինները, որոնք օգտագործվում են կայքերի էջատման պրոցեսում (Լեյաութ, layout)։

Ենթադրվում է, որ դու արդեն գիտես թե ինչ են իրենցից ներկայացնում սելեկտորները, հատկությունները և դրանց արժեքները։ Հավանաբար նաև որոշ տեղեկություններ ունես էջատման մասին, թեև դա կարող է նյարդայնացնող գործունեություն լինել քեզ համար։

Եթե ցանկանում ես զրոից սովորել HTML և CSS տեխնոլոգիաները, կարդա այս դասընթացը։ Հակառակ դեպքում, արի տեսնենք, կարո՞ղ ենք արդյոք քեզ հեռու պահել նյարդայնանալուց, քո հաջորդ նախագծի իրականացման ժամանակ։

Թարգմանիչի կողմից

Ադապտացում
Հարգելի այցելու, թարգմանությունը ոչ բոլոր դեպքերում է իրականացված սկզբնաղբյուրին համապատասխան։ Քիչ դեպքերում ավելացված են հավելյալ բառեր և նույնիսկ նախադասություններ, որոնք ավելի են բացատրում ներկայացված մոտեցումների իմաստը։ Կարելի է ասել, որ սա ադապտացիոն թարգմանություն է։

Եզրերի թարգմանություն
Թարգմանված են այն եզրերը, որոնց թարգմանությունը նպատակահարմար և հնարավոր եմ գտել։ Ամեն դեպքում թարգմանված տեքստում եզրերի առաջին իսկ հանդիպման ժամանակ պահպանել եմ նաև դրանց անգլերեն անվանումները։ Անգլերեն եզրերը կարող եք տեսնել ընդգծված եզրի վրա մկնիկը բերելով։ Չթարգմանված եզրերը գրված են կամ անգլերեն կամ էլ տառադարձությամբ։

Թարգմանության բարելավում
Թարգմանությունը կունենա թերություններ ու վրիպակներ, եթե ունես առաջարկներ այն լավացնելու ուղղությամբ՝ կապվիր ինձ հետ օգտագործելով այս կապի ֆորման։

Արտաքին հղումներ
Ցավոք արտաքին ռեսուրսների հղումները գնում են անգլերեն էջերի վրա, դե հայերեն չկա դրանցից։

Հայերեն english español français deutsch dutch فارسی 中文 한국어 português (brasil) português (português)
  • Creative Commons License