Բլոկային էլեմենտի width
հատկությանը արժեք տալով, արգելափակում ենք էլեմենտի ելքը իր կոնտեյների աջ և ձախ սահմաններից դուրս։
Այնուհետև կարելի է աջ և ձախ սահմաններին տալ auto
արժեքը և դրանով էլեմենտին հորիզոնական ուղղությամբ կենտրոնական դիրք հաղորդել արտաքին էլեմենտի(կոնտեյների) նկատմամբ։ Էլեմենտը կստանա սահմանված width
լայնությունը, իսկ մնացած հորիզոնական տարածությունը կբաժանվի երկու սահմանների միջև։
Դժվարության կարող ենք հանդիպել միայն այն դեպքում երբ դիտարկիչը ավելի փոքր լայնություն ունի քան սահմանված բլոկային էլեմենտի լայնությունն է։
Այս դեպքում դիտարկիչը ինքը կլուծի խնդիրը հորիզոնական scrollbar ստեղծելով։
Արի բարելավենք իրավիճակը ․․․