inline
span-ը ստանդարտ inline էլեմենտ է: inline էլեմենտը կարող է փաթաթել որոշ տեքստ պարագրաֆի ներսում․
<span>
ինչպես այստեղ
</span>
առանց կազմալուծելու պարագրաֆի տեսքը ։ a էլեմենտը նույնպես ամենաօգտագործվող inline էլեմենտներից մեկն է։
none
display հատկության մյուս տարածված արժեքը none արժեքն է։ Որոշ հատուկ էլեմենտներ լռելայն ունեն այս արժեքը, ինչպիսին է օրինակ script-ը։
display։none-ը հաճախ օգտագործվում է Javascript-ի օգնությամբ էլեմենտները թաքցնելու կամ ցուցադրելու համար, առանց դրանք իրականում ջնջելու կամ վերստեղծելու։
Սա տարբերվում է visibility հատկությունից. display-ին none արժեքը տալիս էջը կցուցադրվի այնպես, կարծես այդ էլեմենտը բացակայում է, սակայն visibility: hidden;-ը կթաքցնի էլեմենտը պահպանելով էլեմենտի զբաղեցրած տարածությունը որպես դատարկ տարածություն։
display-ի այլ արժեքներ
Կան նաև display հատկության բազմաթիվ էկզոտիկ արժեքներ, ինչպիսիք են list-item և table արժեքները։ Այստեղ սպառիչ ցուցակն է։ Ավելի ուշ մենք կքննարկենք նաև inline-block և flex արժեքները։
լրացուցիչ
Ինչպես նշվեց բոլոր էլեմենտները ունեն display հատկության իրենց լռելայն արժեքները։ Սակայն միշտ հնարավոր է փոխել դրանք։ Ոչ մի խնդիր չկա inline div դիվ սարքելու մեջ, կարելի է փոխել display-ի արժեքը էլեմենտների ձևավորումը հարմարեցնելու համար։
Հորիզոնտալ մենյու սարքելու նպատակով li էլեմենտները inline դարձնելը տարածված եղանակ է։
