Ան-Մուկ
Նշել ամբողջը
Ctrl+a
Աշխատանքային տարածք
Տեքստային դաշտ
Այնուամենայնիվ, ի՞նչ եղավ Կառլոսը։ Արդյոք ճիշտ էր, որ նա կտրելանցել էր Մեծ Հարթավայրերը։ Մի՞թե նա այդպես էլ չվերադարձավ։ Ի՞նչ պատահեց Սան Իլդեֆոնսո բնակավայրի հետ։ Այդ հարցերը ստիպված էինք տալ, որովհետև այս առասպելը պատմող մարդը լռեց: Նրա հայացքը հովտում այս ու այն կողմ էր թափառում, երբեմն հառվում էր Խորտակված աղջկա քարափի վրա, երբեմն էլ կանգնում մոլախոտով պատված վզատակների վրա։ Խոր հուզմունքն էր պատեց նրան։ Ահա թե ինչու նա լռեց։ Ունկնդրողները սկսեցին կռահել Սան Իլդեֆոնսոյին վիճակված ճակատագրի մասին ու անհամբերությամբ սպասում էին պատմության ավարտին։ Փոքր-ինչ անց պատմողը շարունակեց. – Այո, Կառլոսը վերադարձավ։ Ի՞նչ տեղի ունեցավ Սան Իլդեֆոնսոյում։ Ահա այն ավերակները ձեզ կպատասխանեն: Սան Իլդեֆոնսոն կործանվեց։ Ուզում եք իմանալ, թե դա ինչպե՞ս պատահեց։ Դա մի զարհուրելի պատմություն է, արյան ու վրեժի պատմություն։ Կառլոսը վրեժ լուծեց։
Հաջորդ վարժանքը »
Իմացի՛ր
Ctrl+a
-ն նախատեսված է տեքստը ամբողջությամբ ընտրելու համար։
Կատարի՛ր
Աշխատանքային տարածքի "Տեքստային դաշտում" տեղադրիր կուրսորը
Ապա
Ctrl+a
-ով նշիր ամբողջ տեքստը