Աշխատանքային տարածք
Օգոստոսի վերջին Պետերբուրգի բնակիչ Նատալյա Լվովան «վԿոնտակտե» ցանցում նկատել է գովազդ, որ հրավիրում էր երիտասարդներին աշխատանքի Լախտինյան պողոտա 131 հասցեով գտնվող մի ընկերություն։ Դիմողներին խոստանում էին 1180 ռուբլի ութ ժամանոց աշխատանքային օրվա համար, ինչպես նաեւ անվճար սնունդ, հենց գրասենյակում։ Աշխատանքի մասին հստակ չէր խոսվում։ Լվովան այցելեց այդ ընկերություն եւ բացահայտեց այնտեղ հետխորհրդային սեքյուրիթիի ամենահետույքային ձեւերով պաշտպանվող մի գործարան՝ պատվիրված բլոգային հոդվածների եւ մեկնաբանությունների արտադրություն։ Մեկնաբանողի նորման՝ 100 մեկնաբանություն ութ ժամվա ընթացքում։ Կողքի «ցեխում» նույն աշխատավարձով տառապում են «բլոգերները», իրենց բեռն է՝ չորս գրառում մեկ աշխատանքային օրում։ Եւս մի խումբ զբաղվում է սպամով, այսինքն տարածելով այդ ամենը սոցցանցերով եւ ֆորումներով։ Գործարանի այցելության մասին Լվովան գրեց «վԿոնտակտե» ցանցի համայնքում, որից հետո պատվիրված մեկնաբանությունների կոմբինատով հետաքրքրվեց մամուլը։ Որպես աշխատանքի թեկնածու վայրը այցելեցին «Նովայա գազետա» թերթի եւ «Մոյ ռայոն» պետերբուրգյան պորտալի լրագրողները։ Սեպտեմբերի 4֊ին «Մոյ ռայոն»֊ում լույս տեսավ Անդրեյ Սոշնիկովի ռեպորտաժը։ Այն պատմում էր զարմանահրաշ ֆաբրիկայի հիմնադիրների, իշխանության հետ իրենց կապերի մասին, հստակեցնելով ծառայության տեսակները, որ մատուցում է ընկերությունը։ Տեղական թերթի լրագրողը մեջբերեց ոչ միայն Օլգինոյում ստեղծված պատվիրված մեկնաբանությունների տեքստերը, այլեւ համացանցային հղումներ դրա արտադրանքի օրինակներին՝ արդեն վճարված եւ հրապարակված։ Դժվար չէ կռահել, որ թեման էր՝ «Նավալնին՝ մեր ժամանակի Հիտլերը», բայց կան եւ այլ թեմաներ, ոչ այնքան կանխատեսելի։ Օրինակ, վճարվում է կրթության մասին նոր օրենքին վերաբերող մեծ քանակով դրական եւ բացասական արձագանքների համար։ Խնդիրը հավանաբար այն է, որ Մոսկվայում «ազնիվ ընտրություններից» հետո լսարանին տրամադրել օրենսդրական նախաձեռնությունների «համացանցում լայնածավալ քննարկում», դրանք ընդունելուց առաջ։ Առանձին պատվերներով ընկերությունը փիառում էր Սանկտ֊Պետերբուրգում G20֊ի կազմակերպման բարձր մակարդակը եւ ամերիկյան սինեմատոգրաֆի հիմարությունը, որն արտացոլում է ԱՄՆ բնակչության հիմարությունը։ Ով էր հանդիսանում այդ գրառումների պատվիրատուն Օլգինոյում կարճաժամկետ գտնվող լրագրողը իմանալ չհասցրեց։

Fork me on GitHub