Աշխատանքային տարածք
Իսկ այժմ նրանք երկար ճանապարհ են կտրելու։ Նրանք քայլելու են առավոտից մինչեւ կեսօր եւ եթե առայժմ լուռ էին, ապա լոկ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր։ Երբ արեւը կծագի ու կջերմացնի, նրանք կսկսեն զրուցել կամ գուցե թե ամեն մեկը պարզապես կպատմի իր հիշածը, որպեսզի համոզվի, որպեսզի իսկապես վստահ լինի, որ այդ ամենը մնացել է իր հիշողության մեջ։ Մոնթագը զգում էր, որ իր մեջ եւս արթնանում եւ հետզհետե կենդանանում են բառերը։ Ի՞նչ է ասելու ինքը, երբ իր հերթը գա։ Ի՞նչ կարող է ասել այդպիսի մի օր, որպեսզի ինչ֊որ չափով թեթեւացնի, կարճի նրանց ծանր ու երկար ճանապարհը։ Ամեն բան իր ժամանակն ունի՝ ավերելու ժամանակը եւ կառուցելու ժամանակը։ Լռելու ժամանակը եւ խոսելու ժամանակը[32]։ Այո, այդպես է, բայց ուրիշ էլ ի՞նչ։ Կա ինչ֊որ բան, ինչ֊որ բան, որ պետք է ասել…
«Գետի եզերքին, մեկ եւ մյուս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու տեսակ պտուղ, ամեն ամիս՝ իր պտուղը, եւ ծառի տերեւը հեթանոսների բուժման համար էր»։
Այո, մտածեց Մոնթագը, ահա ինչ կասեմ նրանց կեսօրին։ Կեսօրին… երբ կմոտենանք քաղաքին։


Fork me on GitHub