Ան-Մուկ
Ctrl+z
Աշխատանքային տարածք
Տեքստային դաշտ
Անծանոթը եկավ փետրվարի սկզբին, ձմեռային մի օր։ Բուք ու բորան էր, տարվա վերջին բուքը։ Նա բլրալանջով ցած իջավ. ըստ երևույթին ոտքով էր եկել Բրեմբըլհըրստ կայաբանից՝ հաստ ձեռնոցով ձեռքում մի սև ճամպրուկ բռնած։ Ոտքից մինչև գլուխ փաթաթվել էր և կակուղ ֆետրե գլխարկի բոլորքը ծածկում էր ամբողջ դեմքը, բացի քթի փայլուն ծայրից։ Ձյունը դիզվել էր նրա ուսերին ու կրծքին և մի սպիտակ կատար էր ավելացրել նրա կրած բեռին։ Հազիվհազ քարշ գալով նա մտավ «Կառք ու ձիեր» պանդոկը, ըստ երևույթին ավելի մեռած, քան ողջ, և ճամպրուկը ցած գցեց։ — Մի կրա՛կ,— գոչեց նա,— հանո՜ւն մարդասիրության, մի սենյակ և կրակ։— Խորտկարանում նա դոփդոփեց ու թափ տվեց վրայի ձյունը և տիկին Հոլի հետքերով հյուրասենյակ մտավ, որպեսզի պայմանների մասին համաձայնության գա։ Այս կարճ ծանոթացումից և պայմաններին տեղն ու տեղը համաձայնելուց հետո, նա երկու ստերլինգ նետեց սեղանին և տեղավորվեց պանդոկում։ Տիկին Հոլը կրակը վառեց ու մի պահ մենակ թողեց հյուրին, որպեսզի անձամբ ճաշ պատրաստի նրա համար։ Ձմեռ ժամանակ Այպինգում կենվոր ունենալը անլուր բախտավորություն էր, այն էլ այնպիսի կենվոր, որ չէր սակարկում, և տիկին Հոլը որոշեց ցույց տալ, թե ինքն արժանի է այդ բախտին։ Հենց որ խոզապուխտը կարմրեց և ծանրաշարժ սպասուհին՝ Միլին, մի քիչ աշխուժացավ ճարտարորեն ընտրված մի քանի արհամարհալից խոսքերով, տիկին Հոլը հյուրասենյակ տարավ սփռոցը, պնակներն ու բաժակները և սկսեց առավելագույն շուքով բացել սեղանը։ Թեև կրակն աշխուժորեն բոցավառվում էր, նա զարմանքով տեսավ, որ հյուրը դեռևս չէր հանել գլխարկն ու վերարկուն, այլ կռնակն իրեն դարձրած պատուհանից դիտում էր բակում տեղացող ձյունը. ձեռնոցավոր ձեռքերը մեջքին դրած, անծանոթը թաղվել էր մտքերի մեջ։ Պանդոկապետուհին նկատեց, որ նրա ուսերին նստած հալած ձյունը կաթկթում էր իր կարպետների վրա։
Հաջորդ վարժանքը »
Իմացի՛ր
Ctrl+z
-ը նախատեսված է արված փոփոխությունը չեղարկելու համար։
Կատարի՛ր
Աշխատանքային տարածքի "Տեքստային դաշտում" ավելացրու կամ ջնջիր տեքստը
Ապա
Ctrl+z
-ով չեղարկիր փոփոխություններդ