բաժին Երաժշտություն

Զոմբոտուփ։ Եվրոտեսիլ 2010 , Նոստալջի և այլ կենդանիներ

Եվրոտեսիլ 2010

Կցկտուր, չտեքստավորված մտքեր և տպավորություններ

Եվրոտեսիլ 2010

Եվա Ռիվասի Եվրատեսիլ գնալը կանխորոշված էր։
Ոչ մի ընտրություն չի եղել։
Եվա Ռիվասի երգը տափակ ու անիմաստ երգ է։

Էմմին ու իրա հետի պարորդը թող իզուր չճղատվեն, այդտեղ երգ չկա, դատարան–մատարան են տալիս, եթե երգ լիներ արժեր, իսկ այսպես լրիվ անիմաստա։

Անի Արզումանյանը հրաշալի էր, բայց հեչ Եվրոտեսիլի բան չի։ Անի ջան քեզ պետքա՞ էդ դեգեներատնոցը։

Էլ ուրիշ ոչ մի տպավորություն չունեմ Եվրոտեսիլից։

Նոստալջի

Էս նոստալջին էլ ռաստ եկավ, նայեցի, մյուս օրն էլ նայեցի։
Առաջին օրը Մհեր-Մեռկուրին էր երգում, որը երգում էր Queen-ի երգերը։
Երկրորդ օրն էլ Շուշան-Վոնդերը,որը երգում էր Ստիվ Վոնդեռ–ի երգերը։

Մենակ մի հատ հարց առաջացավ ինձ մոտ ։ Հա ի՞նչ։
Բա՞ն չկա ցույց տալու Զոմբոտուփով։ Հենց այդ մարդկանց համերգները, կլիպները ցույց տվեք։ Կամ մի ժամանակակից հետաքրքիր կատարողների ցույց տվեք, թե սպասում եք որ դրանք մեռնեն ու հետո նոր մեծարանքի երեկոներ կազմակերպեք ու cover–երգեր երգեք։
Թե՞ անգրագետ ժողովրդին էք կրթում այդ եղանակով։
Ձևական , տուվթա, կեղծ …..

Հա հասկացա , ուզում եք ասել որ դուք էլ կապ ունեք Ֆռեդի Մերքուրիի ու Ստիվ Վոնդեռի հետ։ Հա երեևի հենց այդ էլ ուզում եք ասել։ Ի՞նչ կապ …

  1. Ես էի ուզում անդրադառնամ եվրատեսիլին, են էլ լավ ա դու գրեցիր: Ճիշտն ասած բախտ չունեցա բոլոր կատարումները տեսնելու, մենակ Էմմի ու Ռիվասի երգերն եմ լսել/տեսել:
    Եմմին որպես կանոն լավ երգչիստ ա (եթե բանը չի հասնում ցածր նոտաներին), բայց էդ երգի մեջ ուղղակի սպանվում էր, ահավոր ախմախ երգ էր, լավ շոու ու վատ կատարում:
    Ռիվասի երգը լսեցի, ու փոշմանեցի, ազնիվ խոսք: Ախր այ ցավտ տանեմ, մենք հո գիտենք ինչ ձայն ունես, ինչ հնարավորություններ: ամոթ չի էդ տախտակ երգով հանդես գալը: Էդ երգը քեզ տվողը ինչ ա մտածել?

    Բայց մի բան հատկապես ինձ սպանց. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ուրեմնը մարդիկ, ուրեմն, բողոքում են, պիկետ(http://www.tert.am/am/news/2010/02/16/voting/) են անում ուրեմն, որ Էմմի ու Միհրանի ձայները վերահաշվարկեն: Դու ասա մարդ չիմանա, որ Հայաստանում սենց բանի համար պիկետ են անում, ազգովի խայտառակ կլինենք, կմտածեն թե մենք էլ ենք դեմոկրատ…

    ուֆֆֆ.. ամենա անգամ փնթփնթում ենք, բայց մեկա էլի անդրադառնում ենք ես տափակ թեմային:

  2. справедливости ради
    պետք է խոստովանեմ, որ այսօր նորից լսեցի վերոհիշյալ 2 կատարումները ու այս անգամ Եվայի երգը հավանեցի:
    Լավ երգ ա, բայց մնում եմ են կարծիքին, որ Եվան շատ ավելի հզոր երգ կարող էր կատարել…

Մեկնաբանությունները փակված են