[Բանախոսություն] Անարխիզմ․ Ազատության Սահմանները

Երեկ Լիբերալ Քաղաքականության Դպրոցում պատմում էի Անարխիզմի ու Անարխիայի մասին։ Ներկայացումը՝ այստեղ։Նաև աուդիոֆայլ կա, ամենասկզբից չի, բայց կարելի է լսել։ Սա էլ նենց, թեմայի մեջ մի երգ ՝ Դբա Լավը 😉

Խճճված անարխիզմի մասին

“Գյոդել, Էշեր, Բախ” գիրքի բազմաթիվ արգասավոր մտքերից մեկը «Խճճված Հիերարխիաներ»֊ի գաղափարն էր, հետաքրքրիր էր դրան նայել անարխիզմի կոնտեքստում։ Ուրեմն   Հոֆսթադերը ասում է, որ կան այնպիսի հիերարխիկ համակարգեր, որոնցում ավելի բարձր մակարդակները կարող են գալ ու միանալ ցածր մակարդակների հետ, խճճվել իրար հետ։ Այնպես, որ որոշ դեպքերում անհասկանալի է, տվյալ օբյեկտը պատկանում է բարձր, թե ցածր մակարդակին, թե միաժամանակ երկուսին էլ։ Հիմա դժվարանում եմ ճշգրիտ ձևակերպել, բայց ինչ որ մի ինտուիտիվ զգացում հուշում է ինձ, որ խճճված հիերարխիաները դրանք համակարգի մեջ ապրելով անարխիստ մնալու հնարավորություն պիտի տան։ Ինչ որ իմաստով անարխիզմ պիտի որ գոյություն ունենա միշտ ու ցանկացած համկարգերում, այսինքն ֆորմալորեն կազմված կոշտ հիերարխիան իրական կյանքում գոյություն չունի, դրա փոխարեն կան ցանցային համակարգեր, որոնք ձևանում են, իբր  հիերարխիաներ են։ Ասածս այն է, որ կարելի է գտնել մի այնպիսի դիտակետ որտեղից առանձին տարրերից կազմված բրգաձև կառուցվածքը կարող է ընկալվել որպես ցանց։ Կարելի է գտնել որևէ պրոեկցիա ․․․․ և հակառակը ցանցը կարող է

[Գիրք+մտորումներ] Հարո Ֆոն Զենգեր․ 36 ստրատագեմներ

36 ստրատագեմներ, սա ռազմական, քաղաքական, առևտրական և սիրային խորամանկությունների երևի միակ դասակարգված, մշակված ու դարերով ստուգված ցանկն է։ Այս ցանկը կազմել են չինական քաղաքական գաղտնի միություններում և դարերով գաղտնի են պահել։

Ստրուգացկի եղբայրներ․ Կեսօր XII դար

Այս գիրքը շատ զիլ է, արժեքավոր ու չի հնացել թեև գրվել է 1962թ։ Շատ ֆունդամենտալ խնդիրներ են դնում, խոսում են հետաքրքիր թեմաներից ․․․ Մի երկու նաշում՝ 1․ КРИ-ն (Коллектор Рассеянной Информации), արհեստական ինտելեկտ էր, որը իր խնդիրների լուծման համար ուներ ավտոմատացված արհեստանոցներ, ու այդ արհեստանոցներում կարող էր պատրաստել ցանկացած մեխանիզմ ․․․ մի օր КРИ-ն սկսում է ինչ որ ապուշ ու անիմաստ մեխանիզմներ ստեղծել և դրանցով լցնել մոլորակը (Երկիրը չէ, ինչ որ ուրիշ մոլորակ)  ․․․ այդ պրոցեսի նկարագրությունը շատ հետաքրքրիր է, նույնիսկ եթե սփոյլ անեմ, արժե կարդալ ․․․ Պարզվում է ծրագրավորողները հիմար հարցեր են առաջարկել КРИ-ին, տվել են հաշվել հնգանկյուն եռանկյան մակերեսը, տվել են ուսումնասիրել առանց ուղեղիկ ոչխար  և այլ հիմար բաներ, ու խեղճ КРИ-ն ցանկանալով լուծել անլուծելին, սկսում է ստեղծել ինժիներական տեսանկյունից անկատար ու անիմաստ սարքավորումներ ․․․․  Մի խոսքով իրականության հետ կապ չունեցող մուտքային տվյալները նույնիսկ ամնեախելացիին էլ հիմար կդարձնեն։ Սա նրա մասին է, թե ինչպես նույնիսկ ամենակատարյալ տրամաբանությունը և անսահման հաշվողական հզորությունները

Որոշումների մասին

Եթե ընդունենք, որ աշխարհում գործում է կոշտ դետերմինիզմ և մարդը ազատ կամք չունի, ու իր «որոշումները» անհրաժեշտորեն ընդունում է արտաքին և ներքին սիտեմների բարդ կոնֆիգուրացիաների և անըմբռնելի ազդակների հիման վրա, ապա կարելի է ասել, որ մադու ցանկացած որոշում դա «տիեզերքի» «որոշումն է» ․․․ Չէ՞   Դբա Լավը ։)  

Գոֆմանի Ցախեսը և հայելային նեյրոնները

Գոֆմանը մի մռայլ հեքիաթ ունի (կարելի է մտածել, որ մյուսները պայծառ են ։) )։ Հեքիաթի անունը հայերեն դժվարանում եմ թարգմանել, ռուսերեն էլ չէմ ուզում գրել, այնպես որ, բնագրի անվանումը կգրեմ  ՝ Klein Zaches, genannt Zinnober։  Այս հեքիաթի գլխավոր հերոսը մի հետաքրքիր հատկություն է ձեռք բերում, նա կարծես արտացոլում է այլ մարդկանց արժանիքները և սովորական մարդիկ այլոց արժանիքները Ցախեսին են վերագրում։ Ցախեսը այդ հատկության պատճառով ստանում է բազում առավելություններ և հանրության մեջ կարգին դիրք է գրավում։  Այս պատմությունը հետաքրքիր է այն առումով, որ սա հայելային նեյրոնների աշխատանքի մի ինչ որ այլանդակված , սյուռեալիստական ու ստվերային տարբերակն է։ Հայելային նեյրոնները հնարավորություն են տալիս իդենտիֆիկացվել այլոց հետ, ինչ որ իմաստով դա նաև իրարից սովորելու համար հիմնաքար է։ Սակայն Գոֆմանի մոտ ինֆորմացիան մի կրիչից մյուսին անցնելիս ոչ թե պատճենվում է, այլ կտրվում/զետեղվում։ Սա շատ դաժան է, նման նրան, որ մեկից մի բան սովորես, իսկ ինքը դա մոռանա ․․․   Դբա Լավը ։)

Ծովային կամ Ուղիղ հանգույց

«Ուղիղ» կամ «ծովային» հանգույց կոչվածը հանգույցների տեսության և նաև հոգեմեկնաբանության համար լավ սկիզբ է։ Սրա օրինակի վրա կարելի է հասկանալ լավ և վատ հանգույցների տարբերությունը։ Նախ և առաջ հանգույցների տեսության մեջ կարևոր է, ոչ միայն այն, որ հանգույցը ամուր լինի, երբ կա պարանի լարվածություն, ալև այն, որ լարվածության թուլացումից հետո հանգույցը հեշտ է քանդվում։

ՀոգեՀանգույցաբանություն․ նախաբան

Սա հետաքրքիր կլինի և հանգույցները իրենց մասնագիտական կյանքում լայնորեն օգտագործողներին ՝ ալպինիստներին, փրկարարներին, արշավականներին և փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ հետաքրքրվող մարդկանց։