[Բանախոսություն] Անարխիզմ․ Ազատության Սահմանները

Երեկ Լիբերալ Քաղաքականության Դպրոցում պատմում էի Անարխիզմի ու Անարխիայի մասին։ Ներկայացումը՝ այստեղ։Նաև աուդիոֆայլ կա, ամենասկզբից չի, բայց կարելի է լսել։ Սա էլ նենց, թեմայի մեջ մի երգ ՝ Դբա Լավը 😉

[Գիրք] Բդոյան․ Հայ Ժողովրդական Խաղեր

Խաղը (իքն)ուսուցման բարձրագույն ձևն է։ Խաղերի մեջ թաքնված են այն կարևորագույն գիտելիքները և հմտությունները, որոնք այդ խաղերը ստեղծողները կարևորել են։ Ցանկացած գիտելիք կամ հմտություն, որը հնարավոր է եղել ձևակերպել որպես խաղ, մանկավարժորեն «հաջողված նախագիծ» է։

Ծրագրավորողների գիտելիքների և կարողությունների գնահատման համակարգ

Sijin Joseph֊ը մի շատ հետաքրքիր սանդղակ ունի, որը ցուցադրում է ծրագրավորողների գիտելիքների և կարողությունների զարգացման աստիճանները։
Այս սանդղակը պիտի օգտակար լինի ծրագրավորողներին և գործատուներին։

Firefox vs Chrome. կրթական առավելություններ

javascript լեզուն ուսումնասիրելիս Firefox-ը ավելի էֆեկտիվ գործիք է քան chrome-ը։ Մի պարզ պատճառով , որ սխալների մասին հաղորդագրությունները ավելի մարդավարի, մարդամոտ ու կոնկրետ են  գրված։ Դա օգնում է սովորողին ավելի հեշտ հասկանալ թե ինչպիսի սխալ կա ծրագրի մեջ և թե ինչ է այդ սխալը նշանակում։

js-turtle ը կրթական նպատակներով օգտագործելու մասին

turtle (logo)֊ն հրաշալի միջոց է երեխաներին ծրագրավորուման գաղափարները երկրաչափական մետաֆորների և օրինակների միջոցով սովորեցնելու համար։ Այս գաղափարը իրականացված է տարբեր եղանակներով , տարբեր միջավայրերում և տարբեր ինտերֆեյսներով ՝ k-turtle, logo, turtle.py և այլն, կան նաև բազմաթիվ առցանց ինտերպրետատորներ, խաղեր և նախագծեր։ Սակայն ի՞նչ անել, եթե դասավանդվող լեզուն javascript-ն է։ Երկրաչափական մոտեցումները անցյալում մի քանի անգամ արել եմ p5 գրադարանի օգնությամբ , այս եղանակը վատը չի, սակայն «կրիան» սովորական լեզու չէ, ոչ էլ գրաֆիկա ծրագրավորելու միջավայր։ «Կրիան» հոգեբանորեն և մանկավարժորեն հիմնավորված մեթոդոլոգիա է,  այնտեղ լավագույնս մտածված են ֆունկցիաների անունները , կառուցվածքները և այլն ․․․ p5֊ը  ամբողջովին իրեն չէր արդարացնում և մանկավարժական առումով հավելյալ ջանք էր պահանջում։ Ինտերնետի հարստությունները հետազոտելու արդյունքում գտա js-turtle գրադարանը, որը նույն գաղափարների իրականացումն է , ուղղակի javascript ծրագրաորման լեզվի միջոցով։ Ֆորք եմ արել ու ահագին բան փոփոխել ու հարմարեցրել եմ,  githubումս կա։ Բարեհաջող օգտագործեցինք այն անցյալ ամսվա ընթացքում ։) Ի դեպ js-turtle-ը, ինչպես նաև կրիաների ընտանիքից ցանկացած այլ կրիա, հեշտությամբ լուծում