[Բանախոսություն] Անարխիզմ․ Ազատության Սահմանները

Երեկ Լիբերալ Քաղաքականության Դպրոցում պատմում էի Անարխիզմի ու Անարխիայի մասին։ Ներկայացումը՝ այստեղ։Նաև աուդիոֆայլ կա, ամենասկզբից չի, բայց կարելի է լսել։ Սա էլ նենց, թեմայի մեջ մի երգ ՝ Դբա Լավը 😉

Գրե՞լ, թե՞ չգրել

Գրե՞լ, թե՞ չգրել, բլոգում նկատի ունեմ ․․․ Սկզբից գրում էի երևի որովհետև մոդա էր, հետո գրում էի որովհետև հասկացա, որ այդպես մտածելը ավելի լավ է ստացվում։ Ժամանակ անցավ ու սկսեցի գրել ուրիշների համար։ Հիմա ոչ մի արձագանք չկա, կարծես տ կյանքի արտերկրային գոյության հետազոտական կենտրոնի ռադիոհաղորդիչ լինեմ, հեռարձակում եմ, գուցե գտնվի մեկը ում հետաքրքիր է։ Նորայրը ասում էր մարդիկ զարգանան, կարդալու բան կլինի, բայց արդյոք այդքան արժեքավոր են այս գրառումները , որ զարգացած մարդկանց պետք լինի։ Սա հարց է։ Սակայն հիմա ես գրելու պահանջ ունեմ, ես գրաֆոման եմ, ուզում եմ գրել որպիսի անցնի ներքին լարվածությունը, որպիսի գրելով հասնեմ մի տեղ, որտեղ չէի սպասում հայտնվել։ Պոլ Գրեհեմը մի հետաքրքիր էսսե ունի, թե ինչպես գրել, այդ էսսեում գրվածը ես հաճախակի զգացել եմ, դա ճշմարիտ է։ Երբ զրուցընկեր չէս ճարում մնում է զրուցես ինքդ քո հետ ․․․ Ու ես հասկանում եմ, որ էլի ինքս ինձ համար պիտի սկսեմ գրել։ Որոշ բաներ շատ անձնական

5 տարեկան

Եթե չասեմ այս բլոգս՝ բայց առաջին գրառումս արել եմ ուղիղ 5 տարի առաջ ։) Մարդիկ մինչև հիմա դեռ հարցնում են․ «ինչի՞ համար ա էտ բլոգդ» ու պատասխանում եմ  նույն կերպ, ինչպես և պատասխանում եմ թրաշիս հետ կապված հարցերին․ – Դա շատ երկար ժամանակ կա, արդեն չեմ հիշում ինչից սկսվեց ։ Իրականում ստեղ ըստ ժանրի օրենքների պետք էր ինչ որ ստատիստիկա անել, անցած ուղղին ռեֆլեկտել, ապագա ուղղություններ նախանշել, բայց ես դրա զահլեն չունեմ ․․․ Եթե գոնե որոշ գրառումներ , գոնե մի մարդու մի փոքր օգտուտ են տվել, էլի գոհ կլինեմ։  Քանի որ դա ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, ուրեմն այդ թեման էլ է համարվում փակված։ Ու հա, սպասեք, գլխիս մեջ թույն գրառումներ են թխվում, բայց դեռ ժամանակ չունեմ գրելու։ Տենց  Դբա Լավը ։)

Շրջանային ինքնահարձակման մասին

Էս ինչ են անում էս տնաշեն մալազիացիները, ինչ որ անհասկանալի շրջանային ինքնաDDоS- ա տիրում։ Երբ բացում  էս կայքը, մալազիայի վրա շրջան ա , աղբյուր մալազիա / թիրախ մալազիա։ Երկու հատ սքրինշոթ Ապրիլի 4 2014թ     Ապրիլի 6 2014թ      

Սովետի լավը լինելու մասին անեկդոտ (16+)

Մի բիձու ջահելները հարցնում են․ – Ուստա, որ ասում են սովետը լավն էր, իրո՞ք այդպես է։ – Հա երեխեք ջան, շատ լավ էր սովետի ժամանակ, նենց լավ էր կյանքը։ – Բայց ի՞նչն էր լավ։ – Դե էն ժամանակ կանգնում էր ․․․ է՜հ։

moc նվագարկիչ

տեղադրումը sudo apt-get install moc sudo apt-get install moc-ffmpeg-plugin հետո խոդի ա ընկնում mocp սա էլ կոնտրոլները <code>tab: toggle between directory list and playlist a: add selected track to playlist C: clear the playlist enter: play or move between directories up/down arrows: navigation p: pause s: stop q: quit and keep running Q: quit for real .: volume up increments of 5 ,: volume down increments of 5 &gt;: volume up increment of 1 &lt;: volume down increment of 1 T: toggle to themes list, browse, and try them out</code>   Եթե հանակարծ դեբիլանում է, կարելի է ջնջել ~/.moc/ պանակը