«Ծրագրավորում» բաժնի հոդվածները

Կոդերի փնտրման համակարգեր (հղումներ)

 Գուգլը համը հանեց: Ասում են, որ google code Search պրոեկտը կփակվի: Պատճառը այն է, որ որոշել են կենտրոնանան միայն շատ հաճախելիություն ունեցող պրոեկտների վրա: Պուպուլիստ գուգլ:

Այլընտրանք այնուամենայնիվ կա

սա մեկ
http://opensearch.krugle.org/

սա երկու (միայն C,C++, Java լեզուների համար)
http://www.codase.com/

սա էլ երեք (լեզուների ու լիցենզիաների մեծ ընտրություն)
http://www.koders.com/

Կրթություն 2.0 – Ջավասքրիփտ

Ջավասքրիպտ սովորելիս իմ կարծիքով արդյունավետ է սկզբում սովորել HTML DOM -իսկ հետո նոր JavaScript: Այդպես ավելի տեսանելի է ամեն ինչ ու պատկերավոր …

Ֆիլտրը և VBA – ի range- ը

Փաստորեն VBA -ում ցիկլը երբ վազեցնում ես ինչ որ մի տիրույթով օգտագործելով range օբյեկտը, ու եթե այդ տիրույթում կան ֆիլտրած դաշտեր, ապա VBA -ի էշ ինտերպրետատորը դրանց վրա անհրաժեշտ փոփոխությունները չի անում …
լուծումը ՝
1. կամ ծրագրորեն հանել բոլոր ֆիլտրերը
2. կամ range – ի փոխարեն օգտագործել cell – օբյեկտը
3. դիմել range-ի փրոփերթիներին, ու գտնել այն պարամետրը, որով թաքցրած(ֆիլտրած) դաշտերը կլինեն օգտագործելի (ես չէմ փնտրել, հնարավոր է, որ գոյություն չունենա այտպիսի փրոփերթի :)

բայց մի հարց է առաջանում, օբյեկտը օբյեկտ է, հիմա ֆիլտրի տակ է թե չէ, ի՞նչ կապ ունի, նրան դիմում էս նրա բացարձակ հասցեով: Բայց արի ու տես , որ ուրիշ տեսակետ էլ կա, ու դրա կրողները աշխատում են Մայքրասոֆտում …

php – ով նկարի չափերերը փոխելու կլաս

PHP – ով հեշտ ու առանց գլխացավանքի նկարի չափերը փոխելու համար օգտվել հետևայալ կլասից

SimpleImage.php