
Մի երկու ամիս առաջ բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց Gmail-ական նամակագրությունը: Պատճառը այդպես էլ մնաց անհասկանալի: Ու պարզվում է, որ դա ժամանակ առ ժամանակ կրկնվող խնդիր է: Որոշ դեպքերում հնարավոր է լինում վերականգնել նամակագրությունը, բայց ոչ միշտ …
Եթե ուզում եք համոզվել իմ խոսքերում կարող եք անցնել հետևյալ հղումով
Ես ինքս Gmail-ի ծառայություններից հրաժարվելու ոչ մի մտադրություն չունեմ: Որովհետև այն հարմար է, լավ է աշխատում ու պարզապես ես սովորել եմ … Բայց չէմ ուզենա որ հանկարծ մի օր մնամ առանց նամակագրության … ու վնգստամ
, երևի դուք էլ չէք ուզի, ես երկու լուծում գտա այս խնդրին՝
1. համակարգչի վրա օգտագործել մեյլ-կլինետ (mozilla thunderbird, outlook): Կպցնել մեյլ-կլիենտը gmail -ի հաշվին(account) ու միշտ ստուգել և ուղարկել նամակագրությունը սեփական համակարգչից ու պահել նամակագրությունը սեփական մեքենայի(համակարգչի) վրա: Այս մեթոդը երկու թերություն ունի.
ա.Gmail-ի խափանման դեպքում նամակագրությունը մատչելի կլինի միայն մի համակարգչից
բ. մեյլ կլիենտները նամակները պահում են SQL Light տիպի տվյակլների բազայում, որից հարմար չի օգտվել , որովհետև համակարգչի և gmail-ի միաժամանակ խափանման ժամանակ (չասեք որ այս դեպքը քիչ հավանական է) դժվարանում է կոնկրետ մի նամակին հասնելը: Անհրաժեշտ կլինի կամ վերականգնել համակարգչի աշխատանքը (ժամանակ!!!), կամ այլ համակարգչի վրա տեղափոխել բազան ու օգտագործել այնտեղի մեյլ կլիենտը (ժամանակ!!!) կամ գրել ծրագիր, որը կհանի մեյլերը (ծրագրավորման հմտություններ !!!): Մի խոսքով երկար պատմություն է:
Համենայն դեպս ասեմ , որ օրինակ` mozilla thunderbird-ը պահում է նամակները մոտավորապես հետևյալ հասցեով`
…..\Thunderbird\Profiles\ձեր մեյլի հասցեն\ինչորմիհամար.default\global-messages-db.sqlite
2. Երկրորդ լուծումը, որը ես ավելի հարմար գտա, դա “Gmail Backup” ծրագիրն է: Սա ուղղակի քաշում է ձեր մել-տուփից նամակները ու պահում մի մի հատ, ոչ թե ինչ որ բազայում այլ մի մի ֆայլի տեսքով:
Սա ծրագրի երեսը:

իմ կարծիքով ամեն ինչ պարզ է այստեղ, գրում եք լոգինը, գաղտնաբառը, որտեղ տեղադրել նամակները, որ ժամանակաշրջանի համար, կամ միայն նոր նամակները(որոնք դեռ բեքափված չէն): Ու հուփ եք տալիս Backup կոճակին: Backup կոճակի կողքի Restore – ը նամակները նորից հետ լցնելու համար է , համակարգչից դեպի Gmail:
Նամակները պահվում են .eml ընդլայնմամբ ֆայլերում: Ֆալյերի անունները ունեն հետևյալ սխեման
տարի-ամիս-ԼրիվԱմսաթիվ-ՀերթականՀամար-ՈւղարկողիՀասցեն@Դոմեյն-ՆամակիՎերնագիրը.eml
Անզեն աչքով նույնիսկ կարելի է հասկանալ, թե որը որ նամակն է :
Բացի դրանից ծրագիրը ստեղծում է երկու կարևոր ֆայլ
ids.txt – որը պահում է բոլոր արդեն բեքափված նամակների անունները
labels.txt -որում գրվում է թե որ նամակը որ պիտակի/պանակի մեջ է գտնվել ձեր GMail -ում: Այսինքն այստեղ պահվում է ձեր GMail-ի կառուցվածքը ու կարգուկանոնը
Ամիսը մեկ բոլոր .eml ընդլայնմանբ ֆայլերը, ids.txt -ն, labels.txt-ն, labels.txt.bak-ը,stamp-ը ինչպես նաև Gmail Backup ծրագիրը գրում եք սկավառակի(CD/DVD) կամ արտաքին կոշտ դիսկի վրա ու ապրում եք երջանիկ ու անհոգ …
Անպայման բեքափելուց առաջ մաքրեք ձեր Gmail – ից spam և trash պանակների պարունակությունը, որպիսի անիմաստ տեղը զիբիլ չբեքափեք
Հղումներ
Gmail Backup
Mozila Thunderbird

