in Ազատ ԾԱ և Օփենսորս, Լինուքս, Ծրագրեր, ՏՏ

Երկար ժամանակ է մի գաղափար ունեմ , ներկայացնել Վինդուսա/Մակոսական ծրագրերի այլընտրանքերը Լինուքսի համար։

Հիմա նշում են լինուքսի 24 ամյակը, ու այս գրառումը թող լինի իմ նվերը ու իմ ներդրումը Լինուքս համակարգի տարածման գործում։

Նախ լինուքսի մասին խոսելիս պետք է նշել դիստրոն, ինձ մոտ դրված է Ubuntu xfce-ով, կնոջս մեքենայի վրա դրված է chrUbuntu , զոքանչիս մեքենայի վրա mint ։)

Շելերի ու տերմինալների հարցում սքրիփթները գրում եմ bash-ով, տերմինալս terminator-ն է, իսկ ամենօրյա շել օգտագործման համար հիմա փորձարկում եմ fish-ը, ահագին հավեսն է, ուրիշ շելերով աշխատելիս կարծես թե հիմնականում միայն դու ես խոսում համակարգիդ հետ, իսկ fish-ը շատ ինտերակտիվն է, ու զարմանալի է որ ձուկը այդքան շատախոս է։

Ծրագրեր ընտրելիս միշտ առաջնորդվել եմ ծրագրերի ընձեռած հնարավորություններով, ինձ համար կարևոր է, որ ծրագիրը լավ աշխատի ու նաև շատ բան կարողանա անել, շատ կարգավորումներ ունենա, քիչ ռեսուրս օգտագործի, անհրաժեշտության դեպքում նաև կարողանամ սորս֊կոդը բզել։ Վերջին պահանջս չի նաև, որ ծրագիրը ազատ լինի, չնայած անազատ ծրագրի լավ ֆունկցիոնալի առկայության դեպքում կոմպրոմիսի եմ գնում։ Գրեթե բոլոր ծրագրերս համամատել եմ իրենց այլընտրանքերի հետ, իսկ լինուքսական աշխարհում ցանակած ծրագիր ունի իր բազմաթիվ այլընտրանքները։

Կոդերի խմբագրիչներս են տարբեր փլագիններով հագեցված sublime text-ը ու տերմինալային nano-ն:

Մեյլեր ստանում և ուղարկում եմ thunderbird-ով, օրացույցը և կոնտակտներս պահում եմ սելֆ֊հոսթեդ owncloud  -ում սինքրոնիզացնելով մի կողմից թանդրբրդի, հետ իսկ մյուս կողմից անդրոիդ խելախոսիս հետ։

Բռաուզեռներս են lynx-ը, chromium-ը և firefox-ը․ քրոմիումը և ֆայրֆոքսը նույնպես հագեցած են փլագիններով, գուցե մի օր առանձին գրեմ դրանց մասին։

Օֆիսային փաթեթս libre office-ն է, ծիպը word, excell ու տենց բաների համար, impress-ը (ծիպը power point) չէմ օգտագործում, պրեզենտացիաներս սարքում impress.js-ով (քրոսպլատֆորմ է, սելֆ֊հոսթեդ ու պրեզենտացիան ցուցադրելու համար միայն զննարկիչ է անհրաժեշտ, պլյուս ինչ ուզում ծրագրավորում եմ պրեզենտացիաներս մեջ)։

pdf-ներ կարդում եմ Okular-ով, սա ոչ միայն ընթերցիչ է նաև կարելի է մարքափ անել և տարբեր նշումներ պահել փաստաթղթերի վրա։

Գրքերի գրապահարանս ՝ Calibre-ն է, կարողանում է տարբեր դասակարգումեր  և  տարբեր կոնվերտացնաներ անել, նաև rss-ֆիդերից ավտոմատ էլ․֊գրքեր սարքել, որոնք հետո հարմար է քինդլով կարդալ։ Էլ․֊գրքեր սարքելու համար օգտագործում եմ Sigil:

ՎԻդեո նայում եմ mplayer-ով, չնայած որ դուք պարտավորված չէք նույնը անել ։), կան բազմաթիվ այլընտրանքեր։

Երաժշտությունը լսում եմ moc-ով, էլի պարտավորված չէք ։)

Տորենտներ եմ քաշում  transmission-ով, բայց կան այլընտրանքներ․․․

Լուսանկարների raw-երը մշակում եմ rawtherapee-ով։ Սովորական մշակումն էլ անում եմ իհարկե gimp-ով …

Բառարանս GoldenDict-ն է, իսկ տոհմագիտական հետազոտությունների համար օգտագործում եմ gramps, մտաքարտեզներ գծում եմ freemind-ով ․․

Չգիտեմ էլ ինչը մոռացա , բայց հիմնականում կարծես թե ամեն ինչ ասել եմ ․․․

Անտիվիրու՞ս, չէ չգիտեմ ինչի մասին է խոսքը ։)

ՀԳ։ Առաջարկում եմ մյուս լինուքսոիդներին նմանատիպ գրառումներ անել , հետաքրքիր կլինի թե ով ինչ է օգտագործում, նաև ոչ լինուքսոիդները կարող են տեսնել, որ իրենց սովոր ծրագրերը ունեն լինուքսկան այլընտրանքեր և հնարավոր է, որ փորձեն այս հրաշալի օպերացիոն համակարգը ․․․

Դբա Լավը ։)