in Ազատ ԾԱ և Օփենսորս, Ժեշտ, Լինուքս, ՏՏ

Ասում են, որ անդրոիդով խելախոսների կայֆը այն է ,որ դրանք նախատեսված են ցանցի առկայության պայմաններում աշխատելու։ Չգիտեմ, երևի ճիշտ են ասում։

Անդրոիդով սարքերի ամենամեծ թերությունն էլ այն է, որ դրանք սարսափելի ինտեգրված են գուգլի ծառայություններին, ու նույնիսկ ծրագիր տեղադրելու համար, պիտի լոգինվես google play։

Ինձ հետաքրքրեց, որքանով կարելի է մաքսիմալ անկախ աշխատել գուգլի ծառայություններից, այսինքն անկախ այն իմաստով, որ խելախոսովդ լոգին չլինես գուգլի ոչ մի ծառայություն։ Իհարկե սրանով չի լուծվում անանունության հարցը, որովհետև դեռ հազար ու մի մանր մունր ծակ կա, որով կարող են հասկանալ որ դա դու ես։ Մյուս խնդիրը ,որի պատճառով ես աշխատում եմ զերծ մնալ գուգլի ամպերից, դա գուգլի սերվիսները շաշումաշ փակելու վերջերս ձեռք բերած վատ սովորությունն է։ Միլիոնավոր մարդիկ օգտվում էին google reader-ից, մարդիկ որոշեցին ու խլշտ, փակեցին։ Մի խոսքով, հին մեռելներին դիվադադար չանենք, բայց նաև դռներս փակ պահենք, որ հարևանի գող չանվանենք ։) :

Լիարժեք աշխատանքի համար, ինձ անհրաժեշտ է

ա․ ծրագրային հավելվածները գտնելու և տեղադրելու եղանակ, իհարկե ուզում եմ շրջանցել google play-ը

բ․ thunderbird -ի և անդրոիդ հեռախոսի օրացույցները օնլայն սինքրոնացնելու եղանակ

գ․ thunderbird-ի և անդրոիդ հեռախոսի կոնտակտները սինքրոնացնելու եղանակ

դ․ մեյլի հարցը նույնպես կա, բայց դա լուծվում է հոսթինգի փաթեթի մեջ մտնող մեյլ սերվերի միջոցով, և thunderbird-ը և խելախոսի մեյլ կլիենտը ստանում և ուղարկում են նամակներ այդ  սերվերի միջոցով։ Այստեղ դժվարություն չկա։

Ծրագրային հավելվածներ(applications) առանց google play -ի

Բացի google play-ից էլի ծրագրերի պահեստներ կան, օրինակ` f-droid-ը․ այստեղ նույնպես կարելի է նայել այլընտրանքներ։ Այս պահեստների մի մասից կարելի է հղումով քաշել .apk ընդլանյումով ֆայլեր, որոնք հենց ծրագրի տեղադրման(instalation) ֆայլերն են: Սա իհարկե անում եք на свой страх и риск.

Կա դեսքթոփ ծրագիր, որով կարելի է apk-ները քաշել համակարգիչ։

Եթե այս ազատ, բաց կամ այլընտրանքային պահեստներում չգտնվեց այն ծրագիրը որը ցանկանում եք, կարելի է քաշել դրանց .apk-ները google play-ից, օգտագործելով այս միջանկյալ ծառայությունը

http://apps.evozi.com/apk-downloader/

Այսպես, հաջողություն google play !!!

Օրացույցների սինքրոնացում

Այստեղ հազար ու մի եղանակ կար, բալորն էլ կողմնակի սերվիսների միջոցով, կամ իմպորտ/էքսպորտով, կամ ինչ որ ծրագրերով որոնք TCP/IP  քոննեքշնով հեռախոսից լարի միջոցով կպնում են համակարգչին և սինքրոնացնում օրացույցները։

Բայց սրանցից ոչ մեկը ինձ ձեռք չի տալիս, սրանք ավելորդ շարժումներ են պահանջում ․․․

Լուծման համար պետք է

ա․ OwnCloud դնել սեփական սերվերի վրա

Ունենալ սերվեր, որի վրա կարելի է տեղադրել հրաշալի owncloud-ը, որը php-ով գրված անվճար սեփական ամպային համակարգ է, ունի բազմաթիվ ֆունկցիաներ, սկսած ֆայլերի սինքրոնացվող պահեստով, վերջացրած երաժշտությունը իրար հետ շեյր անելու ու լսելու, օրացույցի, կոնտակների, RSS ռիդերի և այլ համակարգերով։  owncloud֊ը նաև դինամիկ զարգանում է, սրա վրա արժե ուշադրություն դարձնել։ Չգիտեմ, հնարավոր է owncloud-ի մասին առանձին մանրամասն հետո պատմեմ։

բ․ Thunderbird-ի Lightning հավելումը
որը ավելացնում է օրացույց

գ․ Thunderbird֊ի SOGo Connector Thunderbird հավելումը
որը ավելացնում է DAV պրոտոկոլի հետ աշխատանք

դ․ Անդրոիդի վրա Caldav Sync Free ծրագրիը
որը ադապտր է , իրականացնում է CalDAV պրոտոկոլը անդրոիդում

owncloud-ից վերցնում եք ձեր օրացույցի  CalDAV հասցեն, տալիս եք անդրոիդին, տալիս եք thunderbird-ին ու վերջ , ձեր օրացույցը սինքրոնացված է։

Հաջողություն գուգլ կալենդարռ 😀

Կոնտակտների սինքրոնացում

Նորից մեզ կօգնի owncloud-ը, որը իհարկե ունի կոնտակտների հավելված, մեզ մնում է միայն սինքրոնացնել կոնտակտները օգտագործելով cardDAV-ը։ Մեզ կրկին պետք է SOGo Connector Thunderbird հավելումը Thunderbird-ում, իսկ անդրոիդով խելախոսի վրա պեզ պետք է   CardDAV-Sync free ծրագիրը:

Վերցնում եք CardDAV հասցեն owncloud-ից, տալիս եք անդրոիդին, տալիս եք thunderbird-ին և վերջ։ Ունենք սինքրոնացված կոնտակներ։

Հաջողություն ջմեյլի կոնտակտներ ։)

 

ՀԳ։ Ես հասկանում եմ, որ բազմաթիվ մանրուքներ բաց եմ թողել, ծիպը չկան սքրինշոթեր, բայց իրականում  նա ով իվիճակի է տեղադրել owncloud-ը, ով գիտի թե ինչ է thunderbird-ը ։) ու DAV-ը, կգտնի թե որտեղից վերցնել հասցեները, որտեղ դրանք փեսթ անել և ինչպես կպցնել մեյլ֊կլիենտը մեյլ֊սերվերին։

ՀԳ2։ Այս հետազոտության արդյունքում ես եկա ևս մի կարևոր արդյունքի, owncloud-ը արդեն կարելի է օգտագործել ոչ միայն անձնական նպատակներով, այլև փոքր կորպորատիվ ամպեր ստեղծելու համար։

ՀԳ3։ Ես խոզ չեմ ։), եթե ուզում եք սենց բաներ կազմակերպել բայց չունեք սեփական սերվեր, առավել ևս եթե իմ ընկերն եք, ես իմ ամպում ձեզ տեղ կտամ (եթե խոստանաք, որ մեծ֊մեծ ֆայլեր չէք պահելու այնտեղ)

ՀԳ4։ Սիստեմս հրաշալի աշխատում է արդեն մի քանի օր, նույնիսկ մոտ 1000 կոնտակտները միացնելուց, ջնջելուց, թարմացնելուց ու արդյունքում ընդամենը 300 կոնտակտ թողնելուց հետո, նորմալ սինքրոնացվեց, ոչ մի խնդիր չառաջացնելով, նույնը վերաբերվում է նաև օրացույցներին։

Դբա Լավը 😉 

  1. ես նաեւ յոլա֊ում ունեմ aptoide «շուկայի» տեղակայիչ, ինչ֊որ ապակենտրոնացուած խանութ է, ինչպէս հասկանում եմ, ուր դեւելոփերը ինքն է հոստ անում իր ծրագրերը։

  2. Իսկ իմ մոտ հարց առաջացավ։
    Կարելի՞ ա արդյոք սերվերի փոխարեն օգտագործել ամպիկ, Dropbox-ի կամ նմանատիպ մի բան, կամ ավելի հետաքրքիր՝ օգտագործեմ իմ սեփական համակարգիչը։

    • իհարկե, ամեն ինչ էլ կարելի է անել, owncloud-ը հենց «ամպ» է սակայն իմ սերվերի վրա ու իմ ամբողջական հսկողության տակ, սեփական համակարգիչը օգտագործելու համար պետք կլինի որևէ ծրագիր, որը կսինքրոնացնի thunderbird/outlook-ի հետ կոնտակտներդ ու օրացույցդ, կամ ստատիկ այփի, որպիսի սինքրոնացնես ինտերնետով, կամ այլ ձև, էլի եղանակներ կլինեն։ Եթե dropbox֊ատիպ բամ պիտի օգտագործես, ապա ոչ մի տարբերություն, դա «ամպ» է, բայց օտար «ձյաձյաների» մոտ է, եթե այոց տվյալներ տալ/չտալը կրիտիկական չի, ապա կարելի է չտանջվել իզուր ու օգտագործել հենց գուգլի calendar-ն ու կոնտակտները։

Comments are closed.

Webmentions

  • Նոր խելախոսիս մասին : Անհանգիստ Բլոգ October 16, 2014

    […] Անդրոիդի լիարժեք օգտագործում առանց google-ի ծառայություն… […]