in Ժեշտ, ՏՏ

htc-desire-310-en-slide-01Ուրեմն մի քանի օր առաջ ծնունդս էր, ու ընտանիքը որոշեց , որ ինձ համար նոր խելախոս պետք է գնի։ Դե փող քցվեցին , տվին ձեռքս ասեցին գնա արագ առ, որ տեսնենք ։)

Գնացի նայեցի ընտրեցի ու գնեցի HTC Desire 310, գոյություն ունեցողներից ոչ ամենալավը ոչ էլ ամենավատը: Այսպես ասած բյուջետային խելախոս։ Ընդանհրապես իմ հին HTC Paros-ը դեռ աշատում էր, սակայն բարոյապես շուտվանից մաշվել էր, միայն մի բան կասեմ, որ պատկերացնեք, այն չունի WIFI, հերի՞ք է ։) ,

Ես շուտվանից մտածում էի ինչ առնեմ, անդրոիդով կամ վինդոուս ֆոնով հեռախոս չէի ուզում, դեմ չէի լինի եթե կարողանայի  Յոլա գնալ այս մեկով, բայց ստացվեց այն ինչ ստացվեց ու ես ունեմ անդրոիդով հեռախոս։

Ուրեմն այսպիսի մի խոսակցություն ունեցա վաճառողի հետ։ Ասում եմ այս HTC Desire 310 և HTC Desire 513 ֊ը իրարից ինչով են տարբերվում որ 50.000 դրամի գնային տարբերություն ունեն․ միայն էկրանի չափերո՞վ և  պրոցեսորների մի փոքր տարբերությա՞մբ։ Ասում է, ոչ, նաև մոդելով։ Ու ես մտածում եմ, մոդել գաղափարը արդյո՞ք ինքնուրույն և ինքնաբավ գաղափար է , արդյո՞ք այն չի կազմվում տեխնիկական տվյալներից։ Հետո հասկացա, որ այո, մոդելը ինքնաբավ է մարկետինգում, այսինքն՝  լոխերի համար (iphone-ի հետ կապված վերջին պատմությունը վկա)։

Մի խոսքով զգոն եղեք 😉

Հաճախ երբ մարդիկ համեմատում են տեխնիկան, ասում են այ սա սրանից լավն է, որովհետև այս ու այն պարամետրերն ունի, ես ասում եմ, որ կարևոր չի ինչ սարք դու ունես, կարևոր է թե ինչեր էս կարողանում դրանով անել, ու արդյո՞ք այն քեզ հերիքում է։ Որովհետև այդ համեմատության շարժառիթը հաճախ իրենից ներկայացնում է ֆալոսների երկարությունների չափչփում֊համեմատում։

Ու այս գրառման իմաստը հենց այն, է որ գլուխս մի քիչ գովամ և պամեմ թե արդեն ինչեր եմ անում, իմ նոր հեռախոսով։ Ավելի ճիշտ այստեղ կլնի գրառումների ցանկ ՝

  1. Ինստագրամ
  2. Անդրոիդի լիարժեք օգտագործում առանց google-ի ծառայություններին միանալու, այսինքն առանց գուգլ հաշվի(account֊ի) օգտագործման
  3. Շարունակելի, (ես դեռ հարցեր ունեմ, ու հետազոտություն ունեմ անելու)
  4. ․․․
  5. ․․․

Նաև սա մի հնարավորություն էլ տվեց, ես միշտ ուզում էի փորձել Թևավոր Լինուքսը, որը հին սարքերին նոր կյանք է խոստանում հաղորդել, երբ այդ էքսպերիմենտն էլ անեմ , արդյունքներով կկիսվեմ անպայման։  Ու արդեն կարող եմ արխեին ցխել HTC Pharos-ըս, որովհետև այն ալևս հիմնական աշխատանքային հեռաոս չի ։) 🙂 🙂 Ура Таваришчи !!!

Դբա Լավը ։)

  1. էդ շատ լավ ա, որ առանց գուգլ-հաշվի կարող ես օգտագործել, այսինքն՝ ահավոր վատ ա, երբ անդրոիդները պարտադրում են հեռախոսդ օգտագործելու համար գրանցվել ինչ-որ լրտեսական կայքում ։Ճ

    • համաձայն եմ, բայց ոնոր թե կարելի է այս գրառման մեջ արվածից ավելին անել, դեռ շատ չեմ խորացել

  2. մտածում եմ որն է հենց ՀՏՑ բրենդի ընտրութիւնը։

    ինձ համար ՀՏՑ֊ն լաւն է քանի որ տալիս են բութլոադերը անլոք անես, առանց խնդիր, այսինքն կարող ես այլ համակարգ բութ անել (եթէ դրայւերների հարցը լուծուած է)

    վատ է այն առումով, որ դեֆոլթ անդրոիդը գուգլից ես աւելի եմ հաւանում քան իրենց ՀՏՑ սենսը ու էդ ժամացոյցը, որ իրենց ճանաչելի է դարձնում։

    այսինքն ես երեւի կը մտածէի (նաեւ եթէ գուգլից առանձնապէս չես օգտւում) անցնել Սայանոջեն մոդի, որ դեֆոլթ անդրոիդ լինի։ համ էլ հաստատ կիմանաս որ carrier iq֊ի պէս սրիկայութիւններից հեռախօսդ ազատ է։ ։Ճ

    • եսիմ, չգիտեմ դեռ, Սայանոջենը դեռ չեմ հասկանում ինչիս է պետք, ու նույնը անլոք անելը, տենց տեսականորեն հետաքրքիր է, բայց հլա չգիտեմ, քիչ եմ հասկանում էտ ամեն ինչից , մի քիչ կարդալ է պետք ։)
      HTC-ի ընտրությունն էլ նրանով էր, որ այդ պահին ամենալավ ժեշտն էր, ունեցած գումարին համապատասխան։
      carrier iq ֊ի մասին մի բան տուր կարդամ, դրա հետ ինչ խնդի՞ր կա որ

  3. հա մէկ էլ կարելի է ասել բարի գալուստ դիւրակիր ծրագրաւորում, եթէ չեմ սխալւում ։Ճ

  4. նկատի ունէի եթէ չեմ սխալւում անդրոիդը հթմլ ծրագրեր է կատարում ։Ճ ահ, չնայած նման բան արդեն արել ես մամուլի թանգարանի համար։ ։Ճ

  5. հա, կա տենց եղանակ, կարելի է HTML/CSS/Javascript ծրագրեր անել անդրոիդի համար, բայց ինձ հիմա հետաքրքրում է Java-ով մի բան անել, դեռ չգիտեմ ինչ եմ ուզում , բայց մի նոր լեզու եմ ուզում փորձել, որը նաև կունենա տնտեսական նշանակություն ։)

Comments are closed.