Ձոն ինսթագրամին

Ուրեմն ժեշտի թարմացման ծրագրի շրջանակներում, ես փորձեցի ինստագրամը ու շատ հավանեցի։

Որոշ ժամանակ առաջ մտածում էի պալարոիդ առնել, մի քիչ խաղալ, նայեցի, կարելի է առնել էբայներում կա, հետո գտա նաև, որ կարելի է նաև «ժապավեն» առնել, ընկերությունը փակվել է, սակայն այլ ընկերություններ արտադրում են պալարոիդի  «ժապավեն» տարբեր տեսակի ռետրոլուսանկարիչների համար։

Ծանոթանալով ինստագրամին հասկացա, որ սա պալարոիդի ռեինկարնացիան է թվային դարում։ Իրականում արագ արվող լուսանկարներ, առանց մեծ հավակնությունների, հավես, թեթև, ակնթարթային։

Ինստագրամելով ես նորից զգացի լուսանկարելու թեթևությունը, որը կորցրել էի CANON 500D + Lightroom(darktable, rawtherapy)   կապոցի կիրառությամբ․ լուսանկարեցիր, հետո՞, պիտի մշակես, ահագին բան եմ հասկանում լուսանկարչությունից, ֆիզիկայից և հոգեբանությունից որպիսի հավատամ անմշակ լուսանկարների միֆին։ Ու գնաց, քարշ տալ զռլամա սարքը, լուսանկարել, ժամերով ընտրել լավագույն կադրը, մշակել, մտածել, որը ինչպես պիտի լինի, ինչ պարամետրեր դնել, սպասել որ raw կոնվերտրը իր գործը անի , հետո ֆոտոշոփել ոչ այս մեկը երբեք չեմ արել ․․․․ Դառնում է ոչ թե թեթև հաճույք, այլ տաժանակիր աշխատանք, ու իրականում երբ ես նայում եմ իմ լուսանկարներին, առաջին շրջանի լուսանկարներս ավելի եմ հավանում, վերջերս նկարածները ՝ ոչ, դրանք այդքան էլ սրտովս չեն։ Դրանց վրա աշխատելու այդքան շատ ժամանակ չեմ ունեցել։  Ու պատճառը հենց այդ է, ես կորցրել եմ թեթևությունը։ Ու ամենասարսափելին այն է, որ մի բան ես տեսնում պահի տակ, տեսնում ես որ հավես կադր է, սակայն այն զռլամա սարքը մոտդ չի, ու դու ունես այդ կադրը միայն քո հիշողությունների մեջ ․․․

Ինստագրամը այդ առումով հավես է, այն դզեն֊արվեստ է, ակնթարթային ու անընդհատ հասանելի։ Այն կարող է տեխնիկապես ոչ այդքան լավը լինել, նույնսիկ փնթի լինել,  բայց և այնպես լինել գրավիչ ու գեղեցիկ։

Ինստագրամը հոքու է, եռատող բանաստեղծություն, երկտող կամ քառյակ, բանաստեղծության կարճ ֆորմատների պես է ․․․

IMG_20140912_163719

IMG_20140915_160215

IMG_20140915_151922

IMG_20140915_151536

IMG_20140913_104057

IMG_20140916_152514

IMG_20140918_113041

IMG_20140918_114028

IMG_20140918_120221

IMG_20140912_131734

IMG_20140912_120516

Ժամանակ առ ժամանակ էն լուսանկարները, որոնք ինձ դուր են գալիս, կդնեմ նաև բլոգումս։

ՀԳ։ Իհարկե սա չի նշանակում, որ էն զռլամա սարքով այլևս չէմ նկարելու ։), դա իր տեղն ու դերն ունի իհարկե:)

ՀԳ։ Ահա նաև իմ ինստագրամի հղումը, բաժանորդագրվե՛ք http://instagram.com/hanumanum



8 thoughts on “Ձոն ինսթագրամին

  • Սեպտեմբեր 19, 2014 at 8:53 pm
    Permalink

    վախ ինչ լաւ գրեցիր, ուզեցի ինսթագրամ անել։ բայց շատ լաւն էին համեմատութիւնները։ ։Ճ իրականում չեմ անի, ու ընկերներիցս մէկն էլ հրաժարուեց ինսթագրամից, երբ իրենք փոխեցին լիցենզիան, ու ասացին որ էսա սաղի նկարներն իրենցն են, ինչ կʼուզեն կʼանեն, յետոյ որ համայնքը վրդոհվեց, սթափուեցին։ բայց ինչեւէ, սրիկաներ են։ ։Ճ

    ի դէպ, ես այդպէս հասկացայ, որ կարելի է այնտեղ լցնել ոչ միայն դիւրակիր սարքով արուած լուսանկարներ, այլեւ ասենք քենոնով։ ու օգտագործել այն որպէս նկարներ տարածելու՝ ինսթագրամ ցանցում միջոց։

    ասենք ինչպէս ես սփիւռքից դիմագիրք եմ քրոսփոստում։

    բայց փաստացի, դրա համար էլ է պէտք հենց ինստագրամ ծրագիրը։ քանի որ իրենք ԱՓԻ չունեն որ ասենք դու ծրագիր գրես ու լցնես։ պէտք է լուսանկարը լցնես խելախօսի մէջ, յետոյ լցնես իրենց մօտ։ ու ինսթագրամ հաշիւ գրանցել էլ չի լինում առանց խելախօս։ այլապէս գուցէ ես գոնէ հաշիւ բացէի։

    լաւ է գոնէ ինչ֊որ սերուիս կայ, որ թոյլ է տալիս ռսս֊ով բաժանորդագրուել իրենց։ չգիտեմ իրենց սերուիսն է թէ չէ։

    թեթեւութեան մասին համամիտ եմ։ ես բաւական հանգիստ էի երբ մեծ խցիկը հետս չէր, բայց էն ինը հարիւրը հետս էր։ ու երբ raw էի նկարում դրանով, դրանցից հենց սարքի մէջ ստացուած նկարներն էլ էին աւելի որակով, քան իր սովորական խցիկ ծրագրերով, եւ հաւէս հդռ ծրագիր կար իր մէջ, որ հիմա միայն կարողանում եմ վեց դ֊ում խցիկի մէջ հդռ ստանալ։ ի դէպ, նենց չի որ հդռ շատ եմ սիրում, պարզապէս երբեմն, ասենք երեկոյեան կամ գիշերը շատ լաւ որակի, մաքուր նկար է տալիս։

    անդրոիդի համար մի քանի հում նկար ստանալու խցիկ կայ կարծես։ ֆ֊դրոիդից ես քաշել եմ ֆոկալ ծրագիրը։ այն թոյլ է տալիս ֆոտո սֆերաներ էլ անել, ինչպէս գուգլ կամերան։ ի դէպ այդ քո փոքր շտատիւը կարող ես հիմա հեռախօսիդ հետ օգտագործել, եւ ֆոտո սֆերաներ նկարել։ ։Ճ ահա։ ։Ճ

  • Սեպտեմբեր 19, 2014 at 8:57 pm
    Permalink

    նաեւ ֆլիքրում մի քանի խումբ կայ դիւրակիր լուսանկարիչների։ շատ հաւէս նկարներ են պատահում այնտեղ։

  • Սեպտեմբեր 20, 2014 at 1:32 am
    Permalink

    հա, փաստօրէն մենք կարող ենք դիտարկել ինսթագրամը որպէս նկարների հոստինգ կամ որպէս խցիկ, կամ որպէս փոստ փրոդաքշն գործիք։

    որպէս խցիկ, կարծես հաւէսն է սա՝ http://abc.almalence.com/

    համ ազատ է, համ նոյն յեղինակներն են, ինչ blessn900 խցիկն են արել։

    • Սեպտեմբեր 20, 2014 at 2:35 am
      Permalink

      Իր բոլոր թերություններով հանդերձ թեթևությունը ինձ գերում է ։Ճ, նկարելու համար պարտադիր չի իրենց խցիկի ծրագրով նկարել, ցանկացած այլ ծրագրի նկարածն էլ կարելի է ափլոադել, ու իրոք լավ չի, որ փակ է, ռսս֊ով բաժանորդագրվելու կայքը կարծես իրենցը չի, բայց ես դրանով շուտվանից մի քանի հոգու հետևու եմ։

      Իսկ դիտարկելու համար որ ասում ես, իրականում ես դիտարկում եմ որպես փոսթփրոդաքշն գործիք և որպես հոսթինգ, դրանց լավ ինտեգրացիան, արագությունը, որով նկարածը մշակվում է ու հայտնվում ցանցում գերում է։

      Հետո շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են անծանոթ մարդիկ արձագանքում այս կամ այն հեշթեգին, ինչպես են մեղուների պես հավքվում, կարելի է մտածել անկապ հեշթեգերի վրա , օրինակ՝ #guitar։ Լուսանկարելու ծրագրի համար ապրես, կնայեմ, ինձ թվում ա, որ խցիկից կարելի ա ավելի շատ բան հանել ավելի լավ ծրագրով, տեսնենք

      • Սեպտեմբեր 20, 2014 at 2:40 am
        Permalink

        Մի բան էլ մոռացա, ես ավելի լավ գործիքներով գիտեմ մշակել, նաև ավելի լավ հոսթինգ ունեմ, իմ բլոգն է, որտեղ ես նախընտրում եմ պահել նաև լուսանկարներս, ինսթագրամը ուղակի հոսք է, ծիպը поток сознания :), հետո պահելու ապրանք նկարները կհամարեմ նաև բլոգումս, լավ է, որ խցիկում է նախ պահպանում նկարները, մի առանձին դիրեկտորիայում

        • Սեպտեմբեր 20, 2014 at 3:00 am
          Permalink

          Լսի, վերջն ա էտ A Better Camera֊ն շատ հարմար ա օգտագործելու համար, նաև ավելի լավ է նկարում, ապրես ։)

  • Մարտ 13, 2015 at 6:19 pm
    Permalink

    Աա, ես զգացել եմ, որ գրեթե չեմ լուսանկարում, քանի որ ալարում եմ էդքան մշակեմ։ Ու ինձ պակասում ա այ հենց քո գրած թեթևությունը փաստորեն ։ՃՃ

    • Մարտ 15, 2015 at 12:15 pm
      Permalink

      բա հենց դա եմ ասում ։)

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել