«Լուսանկարչական մտքեր» բաժնի հոդվածները

Contacts – Վավերագրական սերիալ լուսանկարիչների մասին

Յոզեֆ Կուդելկա
Յոզեֆ Կուդելկա

Յոզեֆ Կուդելկաի աշխատանքներից մեկը

Նոր Տարվա ամենալավ զբաղմունքներից մեկը կինո դիտելն է։ Այս տոների ընթացքում իմ դիտած մի քանի ֆիլմերի մասին կպատմեմ մի քանի փոստի մեջ, սկսենք։
Մի սերիալ կա, լուսանկարիչների մասին, անունը` «Contacts»: Ֆիլմում անցյալի հայտնի լուսանկարիչները պատմում եմ իրենց լավագույն լուսանկարների մասին, պատմում են նաև ընդանհրապես լուսանկարչության վերաբերյալ իրենց մոտեցումների մասին։ Ու գիտե՞ք, մոտեցումները այնքան տարբեր են, ու այնքան իրար հակասող, որ մարդու գլուխ կարող է պտտվել։ Ինձ շատ օգտակար էր ֆիլմի դիտումը։ Ես գտա ինձ անծանոթ մի քանի դեմքերի, որոնց աշխատանքները իրոք ոգեշնչող են։
Մի փոքր մեջբերում

Простая до гениальности идея сериала пришла в голову замечательному фотографу Уильяму Клайну еще в 1989 году. Он обратился к коллегам, самым знаменитым фотографам современности, и попросил их достать из личных архивов большие листы «контактов» – контрольных отпечатков, и рассказать, как рождались их лучшие фотографии, почему они выбрали для публикации именно этот кадр, а не почти такой же, соседний, сделанный на секунду раньше или позже

Բոլոր լուսանկարիչներին ու լուսանկարչության սիրահարներին խորհուրդ եմ տալիս դիտել։ Դիտումը հուսով եմ նաև կազատի լուսանկարչական անիմաստ «սուրբ պատերազմներից», ու ցույց կտա, որ կան բազմաթիվ մոտեցումներ, կան բազմաթիվ տեխնիկական ու գեղագիտական հնարքներ, ու մեծերը դրանցից բոլորից էլ հանգիստ օգտվել են։ Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ ավելի պակաս։ Ու ոչ մի բան նոր չէ լուսնի տակ ։) Լուսանկարչական «սուրբ պատերազմների» մասին կարդացեք այստեղ

http://ablog.gratun.am/2011/11/լուսանկարչական-պատերազմներ/

Հասանելի է ֆիլմի երկու տարբերակ

ա․ կիսատ, բայց ռուսերեն թարգմանությամբ (12 սերիա)

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2489533

բ․ ամբողջականը, բայց անգլերեն

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1114374

Ուզում եմ նաև տեղադրել մի քանի լուսանկարիչների աշխատանքներ, որոնք ինձ դուր եկան, ու որոնց մասին ես չգիտեի։ Բավականին մեծ տրաֆիկ է սպասվում, այնպես որ , եթե ափսոս է , կարող եք և չնայել, չնայած մեծ բան կկորցնեք։

Գնացինք

Լուսանկարների ավանումների մասին

Նկարների անվանումների վերաբերյալ մի երկու նկատողություն ստացա։ Ասեցին, որ «կովածաղիկը» դա նաև «գնարբուքն» է , նաև  «համբարձման ծաղիկ»։ Համաձայն եմ, բայց   «կովածաղիկ» անվանումը ստեղծվել է նույն ժողովրդի կողմից, որի կողմից ստեղծվել է նաև «գնարբուքը» ու նաև «համբարձման ծաղիկը»։ Ինձ «կովածաղիկը» ավելի «տաք» է  թվում։ Դա շատ նման է նրան երբ ասում եմ «կնիկս», մարդիկ ասում են կոպիտ ես ասում․ ասա «կինս»։ Բայց «կինը» մի տեսակ շատ ստերիլ է, ու ինձ համար ընդամենը իրավական ստատուս  է։ Իսկ «կնիկ»-ը էություն է, մի տեսակ շատ տաք է ու մոտ է։

Ասեցին «պատի ծակ»-ը կարող է նաև լուսամուտ լինել, նաև օդանցք կամ էլ պատուհանիկ կաող է լինել։ Ինձ համար դա հենց պատի ծակ է, որովհետև ես չգիտեմ, դա նախատեսված է եղել լույսի՞, թե՞ օդի ներթափանցման համար, կարող էր նաև ջրատար լինել, անձրևի ջուրը հեռացնելու համար։ Կարելի է իհարկե բազմաթիվ փաստարկներ բերել ու պատմել այն մասին թե ինչին է դա ծառայել, բան չունեմ ասելու շատ ուշադիր կլսեմ ու չէմ ընդդիմախոսի, բայց հենց այն, որ ես չգիտեմ թե դա ինչի համար էր, ու համոզված եմ, որ շատ շատերը չգիտեն խոսում է նրա մասին, որ մենք բան ենք կորցրել։

Ու այդ անվանումը կորցված ավանդության ու գիտելիքի խորհրդանիշ է։

ՀԳ։ Ես չէմ սիրում բացատրել, թե ինչու եմ այս կամ այն լուսանկարը այսպես կամ այնպես անվանում,ու առավել ևս ոչ մի անգամ չէմ արդարանում , դա իմ գործն է ու իմ իրավունքը։ Բայց այս դեպքը ուրիշ է, երկու կարծիքներն էլ հնչեցին իմ կողմից շատ հարգելի մարդկանց կողմից։ Ու ես մտածեցի, որ իմաստ ունի բացատրվել։

Լուսանկարչական պատերազմներ

Հավիտյան հակասություններ ու աղմուկ, սուրբ պատերազմներ

Նիկոնն ա լավը, թե՞ Քենոնը
Պլյոնկե՞ն թե, թիվը՞
Սև ու սպիտակ՞, թե գունավոր՞
Ֆոտաշոփել՞, թե ոչ՞
Հեռախոսը ֆոտոխցիկ ա ՞, թե՞ չէ

Նկարեք էլի, ի՞նչ եք իրար խառնվել

Լուսանկարիչը, հասարակական վայրերը ու լուսանկարները …

Փոստ, որը գրվում է որպես այս հետազոտության եզրակացություն Կարող եմ համարել հարցումը ավարտված, փաստորեն ճնշող մեծամասնությունը համաձայն չի իր նկարների ինտերնետում հայտնվելու հնարավորության հետ: Նրանք չեն ուզում, որ իրենց թաքուն նկարեն ու հրապարակեն նկարները: Դե ինչ ասեմ, ինչպես գրաված է  մի մեկնաբանության մեջ «ում աչքս ուտում է նկարում եմ» ու մի այլ մեկնաբանության մեջ «բայց ես էլ իրավունք ունեմ իրան ասեմ «հանի ապեր էս նկարը»:» այդպես էլ իմ մոտ, կնկարեմ բոլորին ու կհանեմ նրանց նկարները ով կընդդիմանա :Ճ

Արդյունքները այստեղ են