in Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Փիլիսոփայական

[Գիրք+մտորումներ] Հարո Ֆոն Զենգեր․ 36 ստրատագեմներ

Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման։
(Մտ 10:16)

36 ստրատագեմներ, սա ռազմական, քաղաքական, առևտրական և սիրային խորամանկությունների երևի միակ դասակարգված, մշակված ու դարերով ստուգված ցանկն է։  Այս ցանկը կազմել են չինական քաղաքական գաղտնի միություններում և դարերով գաղտնի են պահել։ Հետո կատարվեց Չինաստանի մշակութային հեղափոխությունը և այդ գիտելիքները հանեցին չինացիների լայն հասարակությանն ի տես։ Սկսվեց ստրատագեմային բում , նույնիսկ երեխաների համար կոմիքսներ ու մանկական ընթերցանության ստրատագեմային ժողովածուներ տպվեցին։

Հարո ֆոն Զենգերը արևմտյան աշխարհին ծանոթացրեց այս երևույթի հետ, գրելով իր ֆունդամենտալ երկհատորյակը։

Այս բլոգային գրառման մեջ ուզում եմ միայն ստրատագեմներին ու հատկապես այս գրքին վերաբերող մտքերս պահպանել, կլինի ևս մի գրառում, որտեղ ստրատագեմային մտածողությունը կփորձեմ դիտարկել ավելի լայն կոնտեքստում։

***

Գրքի առաջին հատորը գրելուց հետո Զենգերը հավանաբար զգացել է լայն հետաքրքրություն իր աշխատանքի նկատմամբ․ արդյունքը ՝  երկրորդ հատորը գրեթե 3 անգամ ավել ծավալ ունի, չնայած որ ընդգրկում է նույն քանակությամբ ստրատագեմներ։ Ամեն հատորում 18 ստրատագեմ է նկարագրված։ Երկրորդ հատորը շատ դժվար էր կարդալ, անհնար ծավալ ունի, շատ երկար է։

Երկու հատորում էլ բոլոր ստրատագեմները ցուցադրվում են բազմաթիվ օրինակների վրա՝ պատմական, գեղարվեստական, կրոնական, հեքիաթային և այլն ․․․ Հատկապես հետաքրքրիր են բարդ իրավիճակների ստրատագեմային վերլուծությունները։

Գիրքը կարդալու ընթացքում  հետաքրքրի բան նկատեցի, ցանկացած իրավիճակ, որը կարելի էր այս տեսանկյունից մեկնաբանել միանգամից հիշեցնում էր համապատասխան ստրատագեմային աֆորիստիկ տեքստը։ Նաև գեղարվեստական գրականության ընթերցանության և ֆիլմերի դիտման ժամանակ անկախ ինձանից ստրատագեմային վերլուծություն էի անում։ Ինչ խոսք, շատ հետաքրքրիր է։

Մենագրությունը հաճախակի հղում է կատարում մի քանի չինական դասական  վեպերի և փիլիսոփայական ստեղծագործությունների, դրանք են՝

  • Դաո Դե Ցզին (զարմանալիորեն Դաո Դե Ցզին֊ը համարելով ռազմական գործի մասին տրակատ)
  • Սուն֊Ցզի․ Պատերազմի Արվեստը (դե բնականաբար ։Ճ )
  • Եռարքայություն (Троецарствие)
  • Ճանապարհորդություն դեպի արևմուտք (Սուն Ուկունի` Հանումանի չինական մանիֆեստացիայի մասնակցությամբ գիրք է ։Ճ )
  • Երազ կարմիր տանը (Сон в красном Тереме)
  • Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում (Цветы сливы в золотой вазе)
  • Սիմա Ցյան ․ Պատմական Նոթեր (Сыма Цянь. Исторические записки)

 ***

Ստրատագեմների ուսումնասիրությունս դեռ չէմ համարում ավարտված, մի քանի պրակտիկա եմ հորինել, որոնք կօգնեն ավելի լավ հիշել և ավելի խորությամբ զգալ֊ընկալել֊վերապրել այս հետաքրքիր մտածելակերպը։

  • գտնել ամեն մի ստրատագեմին համապատասխանող մարտական հնարք, այնպիսի մի շարժում կամ շարժումների խումբ, որոնք լավ համապատասխանում են տվյալ ստրատագեմի ոգուն
  • ստրատագեմական վերլուծության ենթարկել  «Սև ցանկը» ֆիլմը, որը ունի խուճուճ ու բազմաքայլ խորամանկությունների բազում օրինակներ
  • հորինել մնեմոտեխնիկ միջոց ամբողջ ցանկը հաջորդաբար հիշելու համար
  • հորինել մանկավարժական կիրառություններ բոլոր ստրատագեմների համար (մի քանիսի համար կային օրինակներ, մեջս կասծա առաջացավ , որ բոլորն էլ ըստ էության կարելի է մանկավարժական գործին ծառայեցնել, ինչ խոսք, լավ մարտահրավեր է ։Դ )
  • կարդալ վերոհիշյալ գրքերի ցանկից չկարդացված գրքերը

***

Հետքաքրիր է նաև այն, որ Զենգերը քննադատության է ենթարկում արևմտյան մշակույթը։ Մի քանի տեղ լեզուն, բարոյական կատեգորիաները, կրոնը և փիլիսոփայությունը վերլուծելով ցույց է տալիս, որ արևմուտքը կարծես իր «մշակութային անգիտակցականն» է մղել խորամանկության երևույթը, այն համարելով անբարոյական ու չար մի բան, սակայն հետո պատմական օրինակների հիման վրա ցուցադրում է,որ խորամանկությունը հատուկ է ինչպես արևմուտքին, այնպես էլ արևելքին, միայն այն տարբերությամբ, որ  արևմուտքը այդ երևույթը իր «մշակութային գիտակցության»  մեջ երբեք չի պահել ի տարբերություն արևելքի, որտեղ այդ երևույթը կուլտիվացվել ու զարգացման բարձրուքների է հասել ․․․

***

Մյուս բանը ուզում եմ զուտ Զենգերի մասին գրել։ Տեքստերի մի մասից տպավորություն է ստեղծվում , որ նա անթաքույց համակրանք ունի Չինաստանի ներկայիս կարգերի նկատմամբ, սիրում է Չինացիներին և նույնիսկ չինական կոմունիզմը։

***

Վերջապես դնեմ ցանկը, առանց մեկնաբանությունների, մեկնաբանություններ համացանցում լիքն են, կարող եք գնալ կարդալ, կամ ճարել գիրքը ․․․ միայն ուշադրություն դարձրեք որոշ ձևակերպումների վրա, շատ գեղեցիկ են

36 ստրատագեմներ (ցանկ)

  1. Խաբել կայսերը, որպեսզի նա լողալով անցնի ծովը
  2. Պաշարել Վեյը` Ճաոն փրկելու համար
  3. Սպանել ուրիշի դանակով
  4. Հանգիստ սպասել հոգնած թշնամուն
  5. Կողոպտել հրդեհի ընթացքում
  6. Աղմուկ բարձրացնել արևելքում, հարձակվել արևմուտքում
  7. Ոչնչից ստանալ ինչ-որ բան
  8. Փայտե կամրջակներ պատրաստել, գաղտնի կերպով մտնել Չըն-ցան
  9. Սարին նստած հետևել վագրերի կռվին
  10. Ժպիտի հետևում դաշույն թաքցնել
  11. Սալորենին չորանում է դեղձենու փոխարեն
  12. Թեթև ձեռքով ոչխարին տանել
  13. Խփել խոտին` օձին վախեցնելու համար
  14. Դիակ փոխ առնել, հոգին վերադարձնելու համար
  15. Ստիպել վագրին լքել սարը
  16. Եթե ցանկանում ես ինչ-որ բան բռնել, նախ այն բաց թող
  17. Աղյուս գցել` հասպիս ստանալու համար
  18. Ավազակախումբը վնասազերծելու համար սկզբում հարկավոր է բռնել պարագլխին
  19. Օջախի տակից ցախը հանել
  20. Ջուրը պղտորել` ձուկ բռնելու համար
  21. Ոսկյա ճպուռը գցում է իր թեփուկները
  22. Կողպել դարպասները` գողին բռնելու համար
  23. Հեռավորի հետ բարեկամություն , մերձավորի հետ պատերազմ
  24. Անցում պահանջել Գոյի միջով` նրա վրա հարձակվելու համար
  25. Գողանալ հեծանը և թաքուն փոխել սյուները` առանց տները տեղաշարժելու
  26. Սպառնալ ակացիային, թթի ծառը նկատի ունենալով
  27. Առանց գլուխը կորցնելու, խելագար ձևանալ
  28. Բարձրացնել տանիք և հեռացնել սանդուղքը
  29. Չոր ծառի վրա ծաղիկներ կախել
  30. Հյուրին նստեցնել տանտիրոջ տեղը
  31. «Գեղեցկուհի»
  32. Բացված քաղաքային դարպասներ
  33. Երկպառակություն սերմանելու ստրատագեմ
  34. Միտումնավոր ինքնավնասման ստրատագեմ
  35. Շղթայի ստրատագեմ
  36. Փախուստը ամենալավ ստրատագեմն է

***

Իրականում գայթակղություն է առաջանում այս ամենին բարոյական գնահատականներ տալ, սակայն սա ոչ թե բարոյականության մասին է, այլ մարդկային մտքի մասին։  Ստրատագեմները պրակտիկ իմաստության գոհարներ են, մարդկային մտքի գեղեցիկ ստեղծագործություններ։

Դբա Լավը ։)