[Գիրք] Ժ․ Պիաժե․ Ինտելեկտի հոգեբանություն և այլն ․․․

Շատ հետաքրքիր էր տեսենել, թե ինչպես են հետազոտական ոգեշնչումը, գիտելիքը և մոտեցումները գնում Բուրբակիենցից և Պուանկարեից, Պիաժեով դեպի Պեյպերտ, դեպի MIT AI լաբ, LOGO, Turtle ու տենց ․․․

Պիաժեն մաթեմատիկոս ա ։), թե հոգեբանները ո՞նց են հասկանում էս մարդուն ․․․

[Գիրք+մտորումներ] Հարո Ֆոն Զենգեր․ 36 ստրատագեմներ

36 ստրատագեմներ, սա ռազմական, քաղաքական, առևտրական և սիրային խորամանկությունների երևի միակ դասակարգված, մշակված ու դարերով ստուգված ցանկն է։ Այս ցանկը կազմել են չինական քաղաքական գաղտնի միություններում և դարերով գաղտնի են պահել։

[Գիրք] Կամքի ուժ․ Ինչպես զարգացնել և ամրացնել․ (Կելլի Մակգոնիգալ)

Կամքի հարցը հեչ էլ հանված չի, բայց այս գիրքը մոտիվացիային և ինքնատիրապետման հարցերի մասին ահագին հետաքրքիր ինֆորմացիա է պարունակում։ Ծաղկաքաղս ստորև Психологи доказали: мы ошибочно полагаем, что в будущем нас ждет больше свободного времени, нежели сегодня.

Ստրուգացկի եղբայրներ․ Կեսօր XII դար

Այս գիրքը շատ զիլ է, արժեքավոր ու չի հնացել թեև գրվել է 1962թ։ Շատ ֆունդամենտալ խնդիրներ են դնում, խոսում են հետաքրքիր թեմաներից ․․․ Մի երկու նաշում՝ 1․ КРИ-ն (Коллектор Рассеянной Информации), արհեստական ինտելեկտ էր, որը իր խնդիրների լուծման համար ուներ ավտոմատացված արհեստանոցներ, ու այդ արհեստանոցներում կարող էր պատրաստել ցանկացած մեխանիզմ ․․․ մի օր КРИ-ն սկսում է ինչ որ ապուշ ու անիմաստ մեխանիզմներ ստեղծել և դրանցով լցնել մոլորակը (Երկիրը չէ, ինչ որ ուրիշ մոլորակ)  ․․․ այդ պրոցեսի նկարագրությունը շատ հետաքրքրիր է, նույնիսկ եթե սփոյլ անեմ, արժե կարդալ ․․․ Պարզվում է ծրագրավորողները հիմար հարցեր են առաջարկել КРИ-ին, տվել են հաշվել հնգանկյուն եռանկյան մակերեսը, տվել են ուսումնասիրել առանց ուղեղիկ ոչխար  և այլ հիմար բաներ, ու խեղճ КРИ-ն ցանկանալով լուծել անլուծելին, սկսում է ստեղծել ինժիներական տեսանկյունից անկատար ու անիմաստ սարքավորումներ ․․․․  Մի խոսքով իրականության հետ կապ չունեցող մուտքային տվյալները նույնիսկ ամնեախելացիին էլ հիմար կդարձնեն։ Սա նրա մասին է, թե ինչպես նույնիսկ ամենակատարյալ տրամաբանությունը և անսահման հաշվողական հզորությունները