բաժին Առանց կարգի

2 տարի

Արդեն երկու տարի անցավ այն օրվանից երբ մի հեռավոր գյուղում աննասունները իրենց հիվանդներին հաշմանդամ և զառամյալ ծերունիներին զոռով բերում էին ընտրության: Այդ բոլոր մարդիկ իսկի զուգարան չէին կարող ինքնուրույն գնալ, չէին կարող սեղանից ջուր վերցնել սեփական ձեռքով… Ու էտ մարդիկ մեկ առ մեկ եկան ու ընտրեցին «ում» որ պետք է:
Էն ժամանակ մտածում էի, ինչու են նրանց բերում այդ գյուղի «լավ»-երը, փողի համար , թե ստորաքարշ վախից: Հիմա գիտեմ որ երկուսն էլ միանգամից էր եղել: Վախն ու կարճամիտ շահը միասին շատ լավ աշխատող միջոց են ստրուկների մի ամբողջ բանակ պահելու համար:
Եվս մի քանի օր, և եկավ Մարտի մեկը.