բաժին Արշավներ, Լուսանկարներ, Քաղաքային տեսարաններ

Երևան և Կարմիր Բլուր

Բաաա՜, սա էլ նոր ֆոտոխցիկի նկարներից, շատ ուժեղ չդատեք …

Առաջինը ինչ որ ժամանակակից շենք է Երևանում, չգիտեմ էլ թե ինչ շենք 🙂

Իսկ երկրորդը Կարմիր Բլուրն է,
որը հանդիսանում է հարուստ հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների վայր: Այստեղ հայտնաբերվել է են մի ամբողջ քաղաքի փլատակներ, նկարի վրա երևում է այդ քաղաքի պարիսպներից(?) մեկի պահպանված հատվածը: Դե ճանապարհը իհարկե նոր է կառուցված եթե համեմատենք փլատակների տարիքի հետ:

 

Հաջորդ նկարի առաջին պլանում Կարմիր Բլուրի ենթադրյալ միջնաբերդից բավականին հեռու գտնվող շինությունների մնացորդներ են, որոնք ինչպես ինձ ասացին իմ ծանոթ հնագետները, կարող են լինել բանվորական թաղամասի բնակելի շենքերի մնացորդներ: Կա այդպիսի կարծիք , որ այդ շենքերից որոշները եղել են նաև 2 և 3 հարկանի:

Նկարի վրա երևում է, որ պատերը «ցեմենտբետոն» են արված: Դա արված է այն նպատակով, որպիսի հնարավորինս երկար հնարավոր լինի պահպանել հնամյա շինությունները:

Այս տարածքում անհնար քանակության շինարարական աղբ է թափված, բայց չէմ նկարել:
  1. մի թեթև "ճշտում" — բանվորական չէ, ուղղակի քաղաքի` պարսպով չպաշտպանված մասում գտնվող շինությունների մնացորդներ են (միջնաբերդի սահմանագիծից դուրս)

  2. Դե հա լավ չէմ հիշում, բանվորական թե ինչ 🙂

  3. նդա… Կարմիր Բլուրի մասին շատ եմ լսել, դե մանավանդ Արայի ու Տիրոյի գիտելիքներով հանդերձ, պետքա որ շատ հետաքրքիր լիներ:
    Իսկ լավ նկարներդ թույլ տուր մեղմ դատել.
    -ոնց որ թե մի քիչ կոնտրաստա ուզում

Մեկնաբանությունները փակված են