Երկու մանուկների մասին առակ (ստեղծագործական թարգմանություն)

Հղի կնոջ սրտի տակ զրուցում են երկու մանուկ: Նրանցից մեկը հավատացյալ է, իսկ մյուսը անհավատ:
Անհավատ մանուկը ասում է.
-Դու հավատու՞մ ես կյանքին ծննդից հետո:
Հավատացյալ մանուկը պատասխանում է.
-Հա, իհարկե: Բոլորին պարզ է, որ ծննդից հետո կյանք գոյություն ունի: Մենք այստեղ ենք
,որպեսզի դառնանք բավականաչափ ուժեղ և բավականաչափ պատրաստված նրան, ինչը
սպասում է մեզ ծննդաբերությունից  հետո:
-Հա էնա՜, հիմարություններ ես խոսում, ծննդից հետո ոչ մի կյանք էլ չկա և չի ել կարող
լինել: Մենակ չասե՛ս, որ դու պատկերացնում ես, թե ինչպիսին է քո երևակայական
կյանքը ծննդից հետո:
-Չէ, չէ սպասի, ես չեմ ասում, որ ամեն բան գիտեմ: Ես չգիտեմ բոլոր
մանրամասնությունները, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի, ու մենք
հնարավոր է, որ ինքներս քայլենք և ուտենք սեփական բերաններով:
-Հնարավոր չէ ինքնուրույն քայլել և ուտել սեփական բերանով: Քո ասածը լրիվ ծիծաղելի է: Մենք պորտալար ունենք , որը մեզ սնում է: Գիտե՞ս քեզ ինչ կասեմ, կասեմ որ հնարավոր չի կյանք ծննդից հետո, որովհետև մեր կյանքը՝ մեր պորտալարը, առանց այդ էլ
շատ կարճ է:
– Ես վստահ եմ , որ դա հնարավոր է: Ամեն ինչ ուղղակի մի փոքր ուրիշ ձևով կլինի: Դա հնարավոր է պատկերացնել:
-Այ ախպեր ջան այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել: Կյանքը ուղղակի ավարտվում է
ծննդաբերությամբ: Ու ընդանհրապես կյանքը դա մի մութ խորշում երկար տառապանք է:
-Չէ, չէ: Մի բան հաստատ գիտեմ , ծննդից հետո մենք կտեսնենք Մամային: Ու նա մեր
մասին հոգ կտանի:
-Մամայի՞՜ն, դու հավատու՞մ ես Մամային: … Լրիվ միջնադար է քո մոտ … Եվ որտե՞ղ է
նա գտնվում: .. Գիտությունը ապացուցել է, որ մանուկները ձվաբջիջներից են առաջացել,
էվոլյուցիայի հետևանքով:
-Նա ամենուրեք է, մենք նրա մեջ ենք , նրա շնորհիվ ու նրանով գոյություն ունենք , շարժվում ենք ու ապրում: Առաց Մամայի մենք չենք կարող գոյություն ունենալ:
– Կատարյալ զառանցա՛նք, ես ոչ մի Մամա էլ չեմ տեսել … Ես միայն աչքերիս եմ
հավատում:
– Չեմ կարող քեզ հետ համաձայնվել: Չէ՞ որ , հազարից մեկ, երբ շրջապատում ամեն ինչ
լռում է, կարելի է լսել, թե ինչպես է Նա երգում, և զգալ , թե ինչպես է Նա շոյում մեր
աշխարհը: Ես վստահ եմ, որ կա՛ կյանք ծննդից հետո …


3 thoughts on “Երկու մանուկների մասին առակ (ստեղծագործական թարգմանություն)

  • Ապրիլ 2, 2010 at 9:26 pm
    Permalink

    wow..lavn er, yes havatum em, vor mahic heto hajordum e havitenakan kyanq@

  • Ապրիլ 2, 2010 at 9:35 pm
    Permalink

    Չգիտեմ… Իմ կարծիքով այս առակի մեջ ավելի շատ բան կա, քան թե ուղղակի հավատացյալ մարդկանց հաճույք պատճառելու և սեփական առավելությունը անհավատների նկատմամբ զգալու մտայնությունը:
    Բայց դե, որ լավը լավնա էդ հաստատ 🙂

  • Ապրիլ 11, 2010 at 2:51 pm
    Permalink

    Էդ հավատացյալ երեխայի սիրած գիրքը երեւի Հերման Հեսսեի Ներսը եւ դուրսն է եղել……

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել