բաժին Բանաստեղծություններ

Հոգուս խորքերում…

Հոգուս խորքերում
Մի ծով կար հանգչող,
Ու սիրտ պատռոտված,
Ծվեն-ծվեն արված:
Արքայություն բռնաբարված,
Ու քամի խաշված…
Հոգուս խորքերի
Ծովի հատակի
Մի փափկամարմնի
Խխունջի միջից
Ծնվեց մարգարիտ`
Արցունք Աստծո,
Հավատ Աստծո…