Անցյալ կիրակի օրը, փորձեցի մի նոր խմբի հետ արշավ գնալ, միշտ հետաքրքիր է ծանոթանալ նոր մարդկանց հետ և նոր տեղեր այցելել: Մի իմաստուն մարդ (չէմ հիշում թե ով) ասել է , որ ճանապարհորդը ավելի խելոք է լինում քան թե գրքային գիտնականները: Սա հենց այնպես թեմայից դուրս: Միայն այն եմ ուզում ասել, որ նոր մարդկանց հետ արշավ գնալը իհարկե կարևոր փորձառություն է:
Մեր այս կայքի մշտական ընթերցողները գիտեն , որ մենք գնում ենք արշավներ և մենք-մեզանով , և տարբեր odniklasssuնka-facebooka -յին խմբերի հետ, ինչպես նաև, այլ բնասեր ու աշխավասեր խալխի հետ:
Խումբը որի հետ գնացել էի, երեսատեղիի Ճանապարհորդ խումբն էր, և որպես արշավախումբ իմ համեստ կարծիքով, հաստատ լավագույն եռյակում է գտնվում: Ստորև տեղադրում եմ նկարներ և խոստանում եմ, որ տեքստը կլինի մինիմալ ծավալի:
Կարենիս (Կարենիսի Սուրբ Ստեփանոս, 6-7-րդ դդ)
Կարենիս (Օձը, ավելի ճիշտ Լորտուն
Կարենիս (ետդարձի ճանապարհի բնապատկերներից մեկը)
Կարենիս («Ավազան» հրաբխային գմբեթ, միայնակ ու տխուր ծառը)
Ոչ մի բան չէր ասում որ դա հրաբխային գմբեթ է եղել, բայց Հայաստանի Բնական Հուշարձանների
ցուցակում այն կա: Հրաբխային գագաթի միայնակ ու տխուր ծառը : Ծառի տրամադրությունը իմ կարծիքով հենց այսպիսի սև ու սպիտակ էր:
Արզական գյուղի մոտակայքում գտնվում է Նեղուցի, կամ Նեղոսի վանքը: Բայց մինչև վանքին հասնելը կա մի փոքր ճանապարհ
Նեղուցի վանք (Սուրբ Աստվածածին Եկեղեցի, 10-12 դդ.)
Նեղուցի վանք (Սուրբ Աստվածածին Եկեղեցի, 10-12 դդ.,շքեղ դուռը)
Նեղուցի վանք (Սուրբ Աստվածածին Եկեղեցի, 10-12 դդ.,ներսից)
Նեղուցի վանք (Սուրբ Աստվածածին Եկեղեցի, 10-12 դդ.,խաչքարեր)
Բջնի (Ծակ քար, բնական թունել)
Բջնի (Սուրբ Աստվածածին Եկեղեցի, 1031 թ.)
Բջնի (Սուրբ Աստվածածին Եկեղեցի, խաչքար)
Բջնի (Բերդի ավերակներ)
Ու վրա հասավ գիշերը
Բջնի (Սուրբ Սարգիս, 7 դ.)
ՀԳ: Իհարկե նկարների որակը շատ վատն է, սակայն աբողջականությունը պահպանելու համար դրանք էլ եմ ներառել:
շատ հետաքրքիր էր, ապրես!
Իրոք ահագին հետաքրքիր էր White Owl ջան 😉 նկարներն էլ շատ վատը չտեսա, բայց լավեր կան!!! ապրես!