«Դոն Խուանի ուսմունքը : Յակի ցեղի հնդկացիների գիտության ճանապարհը» գրքից
7 ապրիլի 1962, շաբաթ
Մեր զրույցներում դոն Խուանը անընդհատ օգտագործում էր «գիտեցող» (man of knowledge,человек знания)հասկացությունը, սակայն ոչ մի անգամ չէր բացատրում թե ինչ է դա նշանակում: Ես հարցրեցի նրան դրա մասին:
-Գիտեցողը,- պատասխանեց դոն Խուանը,- նա է, ով կանգնել է ուսման դժվար ճանապարհի վրա, և առանց շտապելու և տատանվելու բավականին հեռու է գնացել այդ ճանապարհով, բացահայտելով գիտության և զորության գաղտնիքները:
– Ցանկացած մեկը կարո՞ղ է դառնալ գիտեցող:
– Ոչ, ցանկացած մեկը չի կարող:
– Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր անել, գիտեցող դառնալու համար:
– Անհրաժեշտ է մարտահրավեր նետել և հաղթել չորս բնական թշնամիներին:
– Դառնու՞մ են, արդյո՞ք, գիտեցող այդ չորս թշնամիներին հաղթելուց հետո:
– Այո, գիտեցող կարելի է դառնալ միայն այն դեպում, եթե հնարավոր լինի հաղթել բոլոր չորսին:
– Հետևաբար նա ով կհաղթի դրանց կդառնա գիտեցող:
– Այո, ով կհաղթի կդառնա ..
– Անհրաժեշտ է, արդյո՞ք հատուկ հատկություններ ունենալ, դրանց հետ մարտնչելուց առաջ:
– Ո՛չ, գիտեցող դառնալ կարող է փորձել ամեն ոք: Չնայած շատ քչերին է դա հաջողվում, ու այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա: Չորս թշնամիները , որոնց հետ հանդիպում է մարդը ուսման ճանապարհին , ճշմարտապես սարսափելի են, ու մարդկանց մեծամասնությունը դրանց հանդիպելով հետ են դառնում:
-Ի՞նչ թշնամիներ են դրանք, դոն Խուան:
Բիձեն հրաժարվեց դրանց մասին խոսելուց, նկատելով որ դրանց մասին խոսակցութկունը իմ համար դեռ երակար ժամանակ որևէ իմաստ չի ունենա:
Ես ցանկանում էի շարունակել այդ թեմայով խոսակցությունը և հարցրեցի, կարող եմ ես դառնալ գիտեցող: Դոն Խուանը պատասխանեց , որ նախորոք այդ իմանալ հնարավոր չէ: Ես շարունակում էի հարցակոխ անել , չկան արդյոք ինչ որ նշաններ, որոնցով կարելի է որոշել կդառնամ ես գիտեցող թե չէ: Դոն Խուանը պատասխանեց, որ դա կախված է միայն չորս թշնամիների հետ իմ մարտի ելքից, որը կանխորոշել հնարավոր չէ: Ես հարցրեցի , իսկ հնարավոր չէ՞ մարտի ելքը որոշել գուշակության կամ կախարդության միջոցով: Դոն Խուանը կտրականորեն պատասխանեց, որ կանխատեսել հնարավոր չէ, քանզի գիտեցող դառնում են ժամանակավորապես: Երբ ես խնդրեցի մեկնաբանել այդ խոսքերը, նա ասաց.
– Գիտեցող լինելը , չի նշակամում լինել այդխիսին հավիտյան: Ու ընդանհրապես , հնարավոր չէ լինել գիտեցող: Այդպիսին են դառնում ընդամենը մի ակնթարթով, չորս թշնամիների նկատմամբ տարված հաղթանկից հատո:
– Դոն Խուա՜ն , պատմիր՛ այդ թշնամիների մասին: Բիձեն ոչ մի բան չպատասխանեց: Իսկ երբ ես շարունակեցի պնդել, նա սկսեց խոսել այլ բաների մասին:
15 ապրիլի 1962 թ, կիրակի
Մեկնելուց առաջ ես որոշեցի դոն Խուանին ևս մի անգամ հացուփորձ անեմ գիտեցողի չորս թշնամիների մասին: Իմ համառությունը ես արդարացնում էի նրանով, որ կվերադառնամ շատ ժամանակ անց և այդ պատճառով կցանկանայի գրանցել նրա խոսքերը, որպիսի հետագայում մտածեմ դրանց վրա:
Մի քիչ տատանվելուց հետո դոն Խուանը վերջապես խոսեց:
– Սկսելով սովորել, մարդը հստակ չգիտի իր նպատակները: Նրա մտադրությունները
շաղված են, ձգտումները անորոշ: Նա հավակնում է պարգեվների, որոնք երբեք չի ստանալու, որովհետև չի էլ պատկերացնում իրեն սպասվող դժվարությունների մասին:
Նա գնում է ուսմունքի ճանապարհով, սկզբում դանդաղ, հետո արագ քայլերով: Շուտով նա շփոթության մեջ է ընկնում. այն ինչ նա իմանում է, բացառձակապես նման չէ նրան, ինչը պատկերվում էր իր երևակայություն մեջ: Եվ այդ ժամանակ նրան տիրում է սարսափը: Ուսմունքը, պարզվում է, այն չէ ինչ ինքը սպասում էր: Նա ստիպված է մարտնչել սեփական ձգտումների հետ: Ուսմունքի ամեն մի քայը դնում է նոր խնդիրներ: Սարսափը անշեղորեն աճում է:
Եվ ահա, նրա առաջ կանգնած է նար առաջին թշնամին ՝ սարսափը: Նա հզոր ու նենգավոր թշնամի է: Սարսափը դարանակալում է ճանապարհի ամեն մի շրջադարձի մոտ, ու թե մարդը հանկարծ ցնցվի ու փախչի, նրա փնտրումներին կգա վերջ:
– Ի՞նչ կլինի նրա հետ:
– Ոչինչ, բայց նա այլևս ոչինչ չի սովորի, երբեք չի տիրանա ուսմունքին: Նա կարող է դառնալ գլուխգովան, կամ էլ կռվարար: Կարող է ուղակի դառնալ անվտանգ վախկոտ մարդուկ, ցանկացած դեպքում նա պարտված է: Առաջին թշնամին նրա ձգտումների առաջը կառնի:
– Իսկ ինչպե՞ս հաղթահարել սարսափը:
– Շատ հեշտ ՝ չփախնել: Դու չպիտի տրվես սարսափին, այլ նրան ընդդեմ անես ուսմունքի ճանապարհի վրա հաջորդ քայլը, հետո ևս մեկը, և նորից … Թող սարսափը քեզ ամբողջությամբ լցնի, կապ չունի, կանգնել չի կարելի: Այս է կանոնը: Եվ կգա ժամանակ, քո առաջին թշնամին կնահանջի: Դու ձեռք կբերես վստահություն, և քո նպատակասլացությունը կամրանա, ուսմունքը այլևս չի թվա սարսափելի դժվար:Ու երբ կգա այդ ուրախալի պահը դու վճռականորեն կասես, որ հաղթել ես քո առաջին թշնամուն:
– Դա կատարվում է միանգամի՞ց ,թե աստիճանաբար:
– Աստիճանաբար,բայց այն ու ամենայնիվ սարափը անհայտանում է անսպասելիորեն:
– Ու մարդը այլևս չի սարսափու՞մ, եթե նրա հետ կատարվում է ինչ որ նոր ու անսպասելի բան:
– Ոչ: Նա, ով մի անգամ հաղթահարել է սարսափը, ազատ է նրանից մինչև իր կայնքի վերջը: Դու ձեռք կբերես մտքի պարզություն ու սարսափին այլևս տեղ չի մնա: Այդ ժամանակ դու արդեն գիտես ինչ ես ուզում, և գիտես ինչպես դրան հասնել: Դու կանխատեսում ես այն նորը, որը կտա քեզ ուսմունքը: Աշխարհում ամեն բան դու ընկալում ես բյուրեղային պարզությամբ, քեզնից ոչ մի բան թաքցված չէ:
Ու այդ ժամանակ ու հանդիպում ես քո երկրորդ թշնամուն ՝ պարզությունը: Այդպիսի
դժվարություններով ձեռք բերված մտքի պարզությունը քշում է սարսափը, սակայն հենց նա էլ կուրացնում է: Պարզությունը թույլ չի տալիս մարդուն կասկածել սեփական ուժերի վրա : Նա համոզում է նրան, որ նա կարող է անել ամեն մի մտքով անցածը, որովհետև ամեն ինչ միջաթափանց է տեսնում: Մարդը ձեռք է բերում արիություն, որովհետև հստակ տեսնում է, և ոչ մի բանի առաջ չի կանգնում, որովհետև պարզ է տեսնում: Բայց այդ ամենը մոլորություն և թաքնված անկատարություն է: Եթե մարդը վստահում է այդ կարծեցյալ զորեղությանը, ուրեմն երկրորդ թշնամին նրան հաղթել է, և ուսմունքը նրան օգուտ չի բերի: Նա կսկսի շտապել այն ժամանակ երբ պետք է համբերել, և դանդաղել այն ժամանակ երբ անհրաժեշտ է արագացնել: Նա տեղում կդոփի այնքան ժամանկա մինչև կորցնի սովորելու ամեն մի ընդունակություն:
-Ի՞նչ կկատարվի նրա հետ ում կտապալի երկրորդ թշնամին: Նա կեռնի՞:
-Ոչ: Ուղղակի երկրորդ թշնամին նրա մեջ կսառեցին գիտեցող դառնալու ցանկությունը: Դրա փոխարեն նա կարող է դառնալ խիզախ մարտիկ, կամ ծաղրածու: Բայց պարզությունը, որի համար նա այդքան թանկ է վճարել, երբեք չի փոխարինվի նախկին խավարով ու սարսափով: Մինչև իր վերջին օրերը, նա հստակ կտեսնի, սակայն երբեք այլևս չի կարողանա սովորել ու ինչ որ բանի ձգտել:
-Իսկ ի՞նչ անել, պարտությունից խուսափելու համար:
-Նույնը ինչ և սարսափի հետ: Դու պիտի դիմադրես պարզությանը, օգտագործելով այն միայն տեսնելու համար: Դու պարտավոր ես համբերատար սպասել հարմար ժամանակի և հանգամանորեն ամեն բան կշռադատել, մինչև հաջորդ քայլը անելը:
Իսկ գլխավորը՝ հասկանալն է, որ քո պարզությունը մոտ է մոլորությանը, որ այն ո՛չ մի պարզություն էլ չի իրականում, այլ վարագույրներ է քո աչքերի վրա: Միայն դա գիտակցելով դու կհաղթես քո երկրորդ թշնամուն ու կհասնես այնպիսի վիճակի, երբ քեզ այլևս ոչ ոք և ոչինչը չէն կարող վնասել: Սա արդեն մոլորություն չի լինի, այլ իրական զորություն: Ու այդ պահին դու կհասկանաս, որ զորությունը, որին այդքան ժամանակ հետամուտ էիր լինում, վերջապես քեզ է պատկանում: Դու կարող ես դրա հետ անել այն ինչ ցանկանում ես, գուախոն քո իշխանության տակ է: Քո ցանկությունը օրենք է: Դու տեսնում ես այն ամենը ինչ քեզ շրջապատում է: Ահա դու հանդիպում ես քո երրորդ թշնամուն ՝ զորությանը:
Զորությունը չորս թշնամիներից ամենահզոր է: Ամենահեշտ բանը , որ կարելի է անել այս դեպքում , դա հանձնվելն է: Վերջ ի վերջո այսպիսի մարդը անխոցելի է: Նա տերն է: Նա սկսում է նրանից, որ դիմում է հաշվարկված ռիսկի, իսկ վերջացնում է նրանով, որ հաստատում է սեփական օրենքները: Նա տիրակալ է:
Այս մակարդակի վրա մարդը չի նկատում, ինչպես է նրան մոտենում երրորդ թշնամին: Ու հանկարծ, ինքն էլ չի հասկանում թե ինչպես է պարտվել մարտում: Երրորդ թշնամին նրան դարձնում է դաժան ու քմահաճ մարդ:
– Ու ի՞նչ, նա կորցնու՞մ է իր զորությունը:
– Ոչ: Նա երբևիցէ չի կորցնի ոչ զորությունը, ոչ էլ պարզությունը:
– Այդ դեպքում, ինչո՞վ է նա տարբերվում գիտեցողից:
– Մարդ, որը պարտվել է զորությունից, մինչև կյանքի վերջը չի իմանա, ինչպես է պետք նրա հետ վարվել: Զորությունը միայն լուծ է իր ճակատագրի մեջ: Այդպիսի մարդը ինքն իր վրա իշխանություն չունի, ու չգիտի ինչպես օգտվել սեփական զորությունից:
– Ու ի՞նչ, դոն Խուան, այս թշնամիներից պարտությունը վերջնական է:
– Իհարկե, հերիք է , որ դրանցից մեկը գերազանցի մարդուն, նա այլևս ոչինչ չի կարող անել:
– Իսկ լինու՞մ է այնպես, որ զորությունից պարտաված մարդը հասկանա իր սխալը և ուղղի այն:
– Ո՛չ , եթե մի անգամ հանձնվել է, այլևս նրա հետ ամեն ինչ ավարտված է:
– Իսկ եթե՞ զորությունը նրան միայն ժամանակավորապես կուրացնի, իսկ հետո նա մերժի այն:
– Նշանակում է, մարտը շարունակվում է, ու նա նախկինի պես ցանկանում է գիտեցող դառնալ: Դու պարտված ես միայն այն դեպքում եթե հրաժարվում ես ցանկացած ճիգերից և ինքդ քեզանից:
-Իսկ եթե՞ մարդը տրվում է սարսափին երկար ժամանակով, տարիներով, բայց վերջ ի վերջո վերցնի ինքն իրեն սեփական ձեռքերի մեջ ու հաղթի սարսափը:
– Չէ՛, այդպես չի լինում: Եթե մարդը տրվում է սարսափին, նա այլևս չի հաղթահարի այն, որովհետև կսկսի վախենալ ուսմունքից ու խուսափել նրանից: Իսկ եթե նա սարսափով շրջապատված, տարիներ շարունակ սովորելու փորցեր է անում, ապա ժամանկաին , հնարավոր է և հաղթանակի, որովհետև փաստացի նա երբեք չի էլ հանձնվել:
– Իսկ ինչպե՞ս հաղթանակել երրորդ թշնամուն, դոն Խուա՛ն:
– Մարդը պիտի ընդվզի նրա դեմ, պիտի հասկանա, որ զորությունը, որը նա իբր թե նվաճել է, իրականում իրեն չի պատկանում: Նա չպիտի թուլանա,զգուշությամբ և բարեխղճորեն վերաբերվի այն ամենին ինչ սովորել է: Եթե նա հասկանա , որ պարզությունը և զորությունը ինքնատիրապետման բացակայության դեպքում ավելի վատ են քան մոլորությունը, ամեն բան կվերադառնա իր ձեռքը: Նա կիմանա , որտեղ և ինչ ձևով կիրառի իր զորությունը, ու այսպիսով կհաղթի իր երրորդ թշնամուն:
Այդ ժամանակ նա արդեն մոտենում է ուսուցման վերջին ու լրիվ անսպասելիորեն հանդիպում է իր վերջին թշնամուն ՝ ծերությանը: Սա թշնամիներից ամենադաժանն է, որին հնարավոր չէ հաղթել, բայց հնարավոր է հետ մղել: Եվ ահա գալիս է ժամանակը, երբ մարդը ազատվել է սարսափից, հաղթահարել է պարզությունը, տիրել է զորությանը, սակայն նրան հաղթահարում է հանգստանալու չհեռացող ցանկությունը: Եթե նա տրվի այդ ցանկությանը ՝ պառկի ու մոռացության մեջ ընկնի, եթե հոգնածությունը նրան նանիկ ասելով քնեցնի, ապա նա կպարտվի վերջին մարտում: Հանգստանալու ցանկությունը կոչնչացնի նրա մեջ ամբողջ պարզությունը, զորությունը և գիտելիքը:
Բայց եթե մարդը կարողանա հաղթահարի հոգնածությունը, և անցնի իր ճանապարհը մինչև վերջ, ապա նա կդառանա գիտեցող թեկուզ մի կարճ ակնթարթով, այդ ժամանակ նրան կհաջողվի հետ մղել վերջին անհաղթահարելի թշնամուն: Գիտելիքի, զորության ու պարզության այս ակնթարթը բավական է :
PS: Ուղղագրական սխալներ և վրիպումներ հայտնաբերելու դեպքում, գրեք մեկնաբանությունների մեջ:
Մալադեստ !!!
Դե ոնs կասես 🙂
Շատ լավն էր,բայց վերջում տխրեցի…
🙂