in Բանաստեղծություններ

Ճանկռտոց :)

Ճանկռում ես ինձ քո մազերով,
Վիզս այրում խորամանկ քո համբույրով:
երեկոյան բաժանվեցինք,
գիշերն անցավ, անցա՜վ,
Ցերեկը` մութ:
Թափառում եմ անիմաստ`
Սպասելով երեկոյան լուսաբացին,
Որ գամ սառած
Քեզ մոտ կրկին,
Ինձ տաքացնես,
Ճանկռես, այրես,
Ճանապարհես,
Բայց չգնամ,
Քեզ հետ մնամ հավետ.