in Հայոց Լեզու, Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №7

Ուֆֆ, վերջապես իմ հարազատ քաղաքից էլ աշխուժություն նկատվեց:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մտավորականների
ԿՈՉԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին

Վանաձոր քաղաքի մտավորականները խորապես մտահոգված ու տագնապած են կառավարության` «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության առիթով և կտրականապես դեմ են այդօրինակ ապազգային նախագծի հիման վրա օրենքները վերաձևելուն, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում կարող են օտարալեզու դպրոցներ բացվել:

….

Լեզուն ավելին է, քան կարծում են այն մարդիկ, ովքեր կամա թե ակամա մայրենին կանգնեցնում են կործանման վտանգի առջև:

Լեզուն միայն հաղորդակցության կամ գիտելիքի փոխանցման միջոց չէ. այն ինքնություն է և հայրենիք, աշխարհընկալման սեփական կերպ և ինքնաճանաչման հնարավորություն, ուստի ոչ ոքի տրված չէ ինչ-ինչ շահերից ու նպատակներից ելնելով վտանգել ժողովրդի լեզվական ինքնությունն ու ազգային պետականությունը:

Ստորագրել են ՝
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ
Նինա Ա. Ջաղինյան, բան. գիտ. թեկնածու
Վանդոս Ղարագյոզյան, մանկ. գիտ. դոկտոր
Կորյուն Թորոսյան, տնտ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր
Մանվել Միկոյան, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ
Խորեն Գասպարյան, ՀԳՄ և ՀԺՄ անդամ, բանաստեղծ-թարգմանիչ
Դավիթ Գյուլզադյան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
Լևոն Սարգսյան, ՀԺՄ անդամ
Գևորգ Մանուկյան, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հկ նախագահ, իրավաբան
Վալտեր Թորոսյան, ՀԳՄ անդամ, արձակագիր
Գագիկ Անտոնյան, ՀԺՄ անդամ, արձակագիր
Հովհաննես Մատինյան
Գոհար Մինասյան, երգչուհի
Արարատ Գյուլբանգյան, ՀԳՄ անդամ, արձակագիր
Լենա Անթառանյան, ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի
Գևորգ Չատինյան, պատմաբան, ազատամարտիկ
Աիդա Մարտիրոսյան, ՀԺՄ անդամ
Էլֆիք Զոհրաբյան, դրամատուրգ, դերասան, գրականագետ
Հասմիկ Մարտիրոսյան, մանկավարժ
Վարդգես Քեշիշյան, պատմաբան
Աշոտ Միրզոյան, բանաստեղծ
Սամվել Գրիգորյան, պատմաբան, ՀԺՄ անդամ
Բազմաթիվ այլ ստորագրություններ …

Աղբյուր

  1. Տեսնում ես Չուլջյանը ռուլիտ ա անում: :), հալալա մարդուն .

Comments are closed.