in ՏՏ, Փիլիսոփայական

NULL

տրամաբանության մեջ դատողությունների ճշմարտացիության երկու արժեք կա, ճշմարիտ և կեղած (սխալ), բայց միայն տրամաբանության միջոցով աշխարհճանաչողությունը արդեն իսկ դատապարտված է կործանման, դրա հիմքում ընկած է այն մտայնությունը, որ բոլոր նախադրյալները արդեն հայտնի են: Ինչպիսի միամտություն …

Տվյալների բազաներում (հենք) , դաշտերը կարող են ունենալ բացի խիստ որոշակի արժեքներից նաև NULL- արժեքը, որը բնավ զրոն չէ: Ավելին, բուլյան տիպին պատկանող դաշտերը կարող են ընդունել true և false (1 և 0) արժեքներ, այսինք ճշմարիտ և կեղծ , բայց սա ամենը չի, կա նաև բարուց ու չարից անդին ճշմարիտից ու սխալից անդին գտնվող NULL-ը:

NULL-ը զրոն չէ, ոչ էլ «ոչինչը», NULL- ը «չգիտեմ ինչն» է, «եսիմինչ»-ը , «պարզ չի թե ինչ»-ը ,«դեռ պարզ չի» -ն , «հլա դեռ չի ձևավորվել»-ը և առավել ևս «ամեն ինչ» -ը: Ավելի ճիշտ «ամեն ինչ էլ կարող է լինել» – ը :

Հարցման պատասխանը մեկ մեկ պիտի լինի NULL … ավելին ասեմ, շատ հարցերի պատասխանը այդպես էլ NULL կմանա հավերժ …
Շատ լավ է, որ տվյալների բազաների ստեղծողները հաշվի են առել կյանքի այս առանձնահատկությունը 🙂

ՀԳ : Կան նաև ճշմարտանման դատողություններ, բայց սրանց մասին չի խոսքը …