in Թարգմանություններ, Թարգմանություններ Կաստանեդաից, Փիլիսոփայական

«Դոն Խունաի ուսմունքը : Յակի ցեղի հնդկացիների գիտության ճանապարհը» գրքից , Գլուխ 8

Մասկալիտոյի հետ իմ վերջին հանդիպումը կայացավ չորս օր շարունակ տեղի ունեցող միտոտայի(շամանների հավաքի) ժամանակ: Միտոտային ներկա էին բացի դոն Խուանից նաև երկու ծերունի, և ինձ ներառյալ, 5 երիտասարդ աշակերտներ: Միտոտան տեղի էր ունենում մեքսիկական Չիխուախուա նահանգում՝ Տեխասի սահմանից ոչ շատ հեռու: Այն ներառում էր գիշերային հսկումներ, երգեցողություն ու պեյոտլի ընդունում: Ցերեկները հայտնվում էին կանայք ու մեզ ջուը էին բերում: Այդ ժամանակ էլ մենք ուտում էինք փոքրաքանակ ծիսական կերակուր:

12 սեպտեմբերի 1964 թ, շաբաթ
Սեպտեմբերի 3-ին հինգշաբթի օրը սկսված միտոտայի առաջին գիշերը ես կերա պեյոտլի 8 գնդիկ: Դրանք ինձ վրա չազդեցին, իսկ եթե ազդեցին էլ, ապա շատ թույլ ազդեցություն ունեցան: Գիշերվա մեծ մասը ես նստեցի փակած աչքերով. այդպես ավելի հեշտ էր: Ես չէի քնել, սակայն ընդհանրապես չէի հոգնել: Լուսաբացին մոտ երգեցողությունը դարձավ անսովոր: Մի ակնթարթով ես հոգեկան վերելք ապրեցի, ուզում էի լաց լինել, սակայն երբ երգը լռեց, ամեն ինչ անցավ:
(Շարունակությունը քաթի տակ)

Բոլորը կանգնեցին և դուրս եկան: Կանայք ջուր բերեցին: Մեզանից ոմանք ողողում էին բերանները , մյուսները խմում էին: Տղամարդիկ ամբողջ օրը լուռ էին, դրա փոխարեն՝ կանայք առանց լռելու քրքջում էին ու զավզակություն անում: Կեսօրին բաժանվեց ծիսական կերակուրը ՝ եփած սիմինդը:
Սեպտեմբերի 4-ի մայրամուտին սկսվեց միտոտայի երկրորդ օրը : Ղեկավարը սկսեց երգել իր պեյոտլի երգը, հետո հետևեց երգեցողության և պեյոտլի ընդունման երկրորդ շրջանը: Այն ավարտվեց առավոտյան , երբ միտոտայի ամեն մասնակիցը երգում էր իր պեյոտլի երգը մյուսների հետ համահունչ: Տանից դուրս գալով՝ ես տեսա երեկվա կանանցից ոմանց: Ինչ-որ մեկը ինձ ջուր տվեց, բայց ինձ այլևս չէր հետաքրքրում իմ շրջապատում կատարվողը: Ես նորից ութ գնդիկ էի ծամել, սակայն հետևանքը արդեն այլ էր: Առավոտյան կողմ երգեցողությունը զգալիորեն արագացավ և բոլորը սկսեցին միաձայն երգել: Ես զգացի , որ ինչ-որ մեկը կամ էլ ինչ-որ մի բան ցանկանում է տուն մտնել: Ու չէի կարողանում հասկանալ՝ ձգու՞մ է նրան երգեցողությունը, թե՞ ընդհակառակը՝ վախեցնում:
Ես իմ երգը չունեի, ու շրջապատողները , հատկապես երիտասարդները ինձ նայում էին, ինչպես ինձ թվաց, զարմանքով: Ինձ մի տեսակ վատ զգացի ու փակեցի աչքերս: Քիչ անց ես հայտնաբերեցի , որ փակ աչքերով ավելի լավ եմ րնկալում շրջակայքը, ու ամբողջապես կենտրոնացա այդ հայտնագործության վրա: Ես փակեցի աչքերս ու տեսա իմ առջև մարդկանց , բացեցի՝ պատկերը չփոխվեց: Ամեն ինչ մնում էր նույն ձևով, անկախ նրանից՝ բացում էի աչքերս , թե փակում: Հանկարծակի ամեն բան անհետացավ, ավելի ճիշտ՝ ցիրուցան եղավ, ու հայտնվեց Մասկալիտոյի մարդանման պատկերը, որը ես տեսել էի երկու տարի առաջ: Նա ինձ կողքով էր նստած՝ ինձանից մի քիչ հեռու: Ես, առանց հայացքս կտրելու, նայում էի նրան: Բայց նա ոչ մի անգամ չնայեց ինձ, և նույնիսկ չշրջվեց: Ես մտածեցի, որ ինչ-որ բան այնպես չէմ անում, ու դա պահում է Մասկալիտոյին հեռավորության վրա: Ես կանգնեցի և գնացի նրա մոտ, որպեսզի հարցնեմ այդ մասին: Բայց իմ շարժումը ամեն ինչ փչացրեց: Մասկալիտոյի պատկերը սկսեց արագ հալվել, ու նրա փոխարեն հայտնվեցին միտոտայի մասնակիցները, և ես նորից լսեցի նրանց բարձրաձայն մոլեգին երգեցողությունը:
Ես դուրս եկա քայլելու: Շրջապատում ամեն ինչ հստակ երևում էր: Ես հասկացա, որ տեսնում եմ մթության մեջ, բայց դա ինձ չհետաքրքրեց, հիմա ավելի կարևոր էր իմանալ, թե ինչու է Մասկալիտոն խուսափում ինձանից: Շրջվեցի դեպի տուն և արդեն ուզում էի ներս մտնել, երբ հանկարծ լսեցի բզզոց ու զգացի թրթիռ: Հողը ոտքերիս տակ ցնցվում էր:Ճիշտ նույնպիսի ձայն ես լսել էի պեյոտլի դաշտում երկու տարի առաջ: Ես վազքով ինձ գցեցի թփերի մեջ, որովհետև հստակ գիտեի ,որ Մասկալիտոն այնտեղ է և ես պիտի նրան գտնեմ: Թփերի մեջ, պարզվեց, ոչ ոք չկար: Ես սպասեցի այնտեց մինջև առավոտ և միայն լուսաբացին վերադարձա տուն: Ցերեկը քնեցի, չնայած նույնիսկ փոքրագույն հոգնածություն չէի զգում:
Սեպտեմբերի 5-ի երեկոյան առաջնորդ ծերունին սկսեց երգել իր պեյոտլի երգը՝ դրանով սկսելով հերթական հսկումը: Այս անգամ ես ծամեցի ընդհամենը մեկ գնդիկ ու սկսեցի չլսել երգեցողությունը, և ընդանհրապես ուշադրություն չէի դարձնում շրջապատում կատարվողի վրա: Գրեթե առաջին րոպեից ես ամբողջությամբ կենտրոնացա մի բանի վրա: Ես հասկանում էի, որ զրկված եմ ինչ-որ շատ կարևոր բանից, ու քանի դեռ բոլորը երգում էին, Մասկալիտոյին բարձրաձայն խնդրեցի ինձ երգ սովորեցնել: Իմ խնդրանքը խառնվեց շրջապատողների բարձրաձայն երգեցողության հետ, ու հենց այդ րոպեին ես ինչ-որ երգ լսեցի: Շրջվեցի մյուսներին մեջքով ու սկսեցի ականջ դնել: Բառերը և եղանկաը հնչում էին նորից ու նորից, և ես կրկնում էի դրանք այնքան ժամանակ,մինչև-որ անգիր չարեցի: Դա իսպաներեն լեզվով երկար երգ էր: Ես մի քանի անգամ բարձրաձայն երգեցի այն , իսկ քիչ անց լսեցի և երկրորդ երգը: Մինչ լուսաբաց կրկնեցի այդ երգերը անհամար անգամներ: Ես ինձ զգում էի՝ կարծես նոր ծնված լինեի:
Մեզ ջուր բերելուց հետո, դոն Խուանը հանձնեց ինձ մի պարկ, և մենք արշավեցինք դեպի լեռները: Ճանապարհը երկար ու դժվար էր, ու մեզ բերեց մի ոչ շատ բարձ սարահարթ: Այնտեղ ես տեսա մի քանի պեյոտլ, բայց չհասկացա ինչու, չցանկացա նայել նրանց վրա: Երբ մենք հատեցինք սարահարթը, մեր խումբը բաժանվեց: Մենք դոն Խուանի հետ վերադարձանք՝ ճանապարհին պեյոտլ հավաքելով, ինչպես այն անում էինք այլ անգամներ: Մենք վերադարձանք երեկոյան, ու շուտով սկսվեց միտոտայի վերջին շրջանը: Ոչ ոք ոչ մի բառ չարտասանեց, սակայն ես առանց այդ էլ հրաշալի հասկանում էի, որ այս հանդիպումը վերջինն է: Այս անգամ միտոտայի առաջնորդը մի նոր երգ երգեց: Պարկը գնաց շրջանով, և ես առաջին անգամ փորձեցի թարմ պեյոտլ: Նա բավականին պտղամսոտ էր, սակայն պարզվեց, որ դժվար է ծամվում, կարծես ինչ-որ պինդ, չհասած պտուղ լիներ: Համը ավելի սուր էր ու կծու քան չորացրած գնդիկներինը: Ես այն ավելի քիչ հավանեցի, այն թվաց ավելի կենդանի: Ես կերա տասնչորս գնդիկ՝ ուշադիր դրանք հաշվելով: Չհասցրեցի կուլ տալ վերջինը, երբ լսեցի Մասկալիտոյի գալուստն ուղեկցող ծանոթ բզզոցը: Լսվեց մոլեգին երգը, ես հասկացա, որ մյուս մասնակիցները նույնպես լսեցին այդ ձայնը: Հնարավոր չէր ընդունել, որ նրանք գործում էին ինչ-որ պայմանական նշանով, որպեսզի հիմարացնեն ինձ: Այդ պահին ինձ ողողեց իմաստութայն մի ահռելի ալիք: Երեք նախորդ տարիների ընթացքում առաջացած կասկածանքները տեղի տվեցին հստակ համոզվածությանը: Ինձ անհրաժեշտ էր երք տարի , հասկանալու , ավելի ճիշտ՝ բացահայտելու, որ նա ով ապրում է Lophophora wikkiamsii կակտուսի մեջ իմ կարիքը չունի և գոյություն ունի ինքն իրենով: Վերջապե՜ս, ես դա հաստատ հասկացա: Ես տենդագին երգում էի այնքան ժամանակ քանի դեռ կարողանում էի բառեր արտասանել: Իմ երգերը կարծես հնչում էին մարմնիս մեջ ինքնաբերաբար, և անզսպորեն ցնցում էին ինձ ներսից: Անհրաժեշտ էր դուրս գալ և գտնել Մասկաիտոյին, հակառակ դեպքում՝ ես կարող էի պայթել: Ես շտապեցի պեյոտլի դաշտի ուղղությամբ՝ ճանապարհին երգելով իմ երգերը: Ես գիտեի, որ դրանք պատկանում են միայն ինձ, իմ եզակիության և անկրկնելիության անհերքելի ապացույցն են: Ես զգում էի իմ յուրաքանչյուր քայլը: Քայլերս արձագանքում էին հողից՝ իմ մեջ առաջացնելով գոյության աննկարագրելի ուրախություն: Պեյոտլի դաշտի բոլոր բույսերը շողարձակում էին երկնագույն լույս, բայց նրանցից մեկը փայլում էր հատուկ լուսավորվածությամբ: Ես նստեցի նրա առջև և սկսեցի երգել: Շուտով պեյոտլի մեջից դուրս եկավ Մասկալիտոն: Ես ճանաչեցի նրա պատկերը, որը տեսել էի նաև ավելի շուտ: Նա ինձ էր նայում: Ինձ ոչ հատուկ խիզախությամբ ես շարունակում էի երգել: Լսվեցին ֆլեյտայի կամ քամու ծանոթ հնչյուները, ու ինձ թվաց , որ Մասկալիտոն, ինչպես և երկու տարի առաջ, հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»:
Ես սկսեցի բարաձրաձայն խոսել: Ասեցի, որ իմ կյանքում ու արարքներում ինչ-որ մի կարևոր բան պակասում է, բայց ես չեմ կարողանում հասկանալ՝ կոնկրետ ինչ: Ես աղերսում էի նրան ասել, թե ինչն է ինձ պակասում , և միևնույն ժամանակ, որ նա ասի ինձ իր անունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ես կարողանամ նրան կանչել: Մասկալիտոն նայեց ինձ, շրթունքները խողովակաձև ձգելով կպցրեց իմ ականջին և ասեց իր անունը:
Հանկարծ դաշտի կենտրոնում տեսա հորս, բայց դաշտը նույն պահին անհետացավ, ու նրա փոխարեն հայտնվեց այն տունը, որում ես մանկությունս էի անցկացրել: Մենք հորս հետ կանգնած էինք թզենու տակ: Ես գրկեցի հորս ու շտապելով սկսեցի պատմել նրան այն, ինչ նախկինում երբեք չէի պատմի: Յուրաքանչյուր միտք կարճ էր ,հստակ և տեղին: Ըստ երեվույթին, մենք շատ քիչ ժամանակ ունեինք, ու ես ստիպված էի շտապել: Ես նրան ապշեցուցիչ մանրամասներ հայտնեցի իմ իր նկատմաբ ունեցած վերաբերմունքի մասին, այնպիսի մանրամասներ, որոնք նախկինում չէի համարձակվի բարձրաձայնել:
Հայրս ոչ մի բան չպատասխանեց, նա միայն լսում էր: Հետո նա անհետացավ, իսկ ես, մնալով միայնակ, զղջումի և տխրության արցունքեր թափեցի: Ես ոտնաքարշ շարժվեցի պեյոտլի դաշտով՝ անընդհատ կրկնելով այն անունը , որը ինձ հայտնեց Մասկալիտոն: Բույսերից մեկի առկայծուն լույսի մեջ հայտնվեց ինչ-որ երկարավուն առարկա՝ մարդաբոյ լույսի խուրձ: Մի ակնթարթ այն լուսավորեց ամբողջ դաշտը ինտենսիվ վառ դեղին կամ սաթի գույնով, հետո լուսավորեց երկինքը: Անհավանակա՜ն տեսարան:Հրացոլքը այնքան պայծառ էր, որ ես վախեցա, թե կարող եմ կուրանալ, փակեցի աչքերս և թաքցրեցի դեմքս ափերիս մեջ:
Քիչ անց ես հասկացա , որ Մասկալիտոն ինձնից պահանջում է ևս մի գնդիկ պեյոտլ ուտել: Ես մտածեցի. «Ինձ մոտ դանակ չկա, որ կտրեմ»: «Կեր հենց գետնից», ասեց Մասկալիտոն: Պառկեցի գետնին ու սկսեցի ծամել պեյոտլի վերնամասը: Այն ինձ վառեց, լցրեց իմ մարմնի յուրաքանչյուր բջիջը լույսով ու ջերմությամբ:Ամեն բան կենդանացավ, ամեն բան դարձավ բարդ ու բազմազան, և դրա հետ միասին՝ շատ պարզ ու հասարակ: Ես ամեն տեղ էի, ես նայում էի վերև , ներքև, բոլոր ուղղություններով միաժամանակ:
Այս զարմանահրաշ զգացողությունը բավականին երկար տևեց, և ես հասցրեցի այն գիտակցեմ, բայց հետո այն փոխվեց ընկճող վախի զգացողության: Լռության հրաշալի աշխարհը ցնցեցին ականջ ծակող սուր ձայները, որոնց վրա ես սկզբում ուշադրություն չդարձրեցի: Ձայները ավելի ու ավելի բարձր ու երկար էին դառնում: Նրանք գալիս էին իմ վրա և ես կորցրեցի անխռով, ամբողջական և հրաշալի աշխարհի մեջ ընկղմվածության զգացողությունս: Աստիճանաբար աղմուկը և դրմբունները հրեշային քայլերի ձայնի վերափոխվեցին: Հրեշավոր մեկը շնչում և շարժվում էր շրջակայքում: Ես հասկացա, որ նա որսում է ինձ, և արագ թաքնվեցի գլաքարի հետևում, սակայն շուտով դուրս նայեցի իմ թաքստոցից և հրեշը հարձակվեց ինձ վրա: Այն նման էր հսկայական լորձունքի, և հարձակվեց ինձ վրա վերևից: Ինձ թվաց, որ հրեշը ինձ կճխլի, սակայն պարզվեց, որ ես պառկած եմ ինչ-որ խորշի կամ փոսի մեջ, իսկ լորձունքը իմ վրա է:Գլաքարի տակ ազատ տեղ կար և ես սողացի այնտեղ: Լորձունքից կաթում էին ինչ-որ հեղուկի մեծ կաթիլներ: Ես «հասկացա», որ նա ստամոքսահյութ է արտադրում, որպեսզի ինձ հալեցնի: Մի կաթիլ ընկավ ձեռքիս, ես, շարունակելով սողալ քարի տակ, փորձեցի այն մաքրել հողով և թքով: Հաջորդ պահին ես սկսեցի գոլորշիանալ, երևում է՝ լորձանքը հալեցրեց ինձ:
Հետո ես նկատեցի խավար լույս, որը գնալով ավելի ու ավելի պայծառ էր դառնում: Լույսը դուրս էր գալիս հողի տակից այնքան ժամանակ միչև վերջապես չվերափոխվեց հորիզոնի վրա բարձրացող արևի:
Սովորական գիտակցությունը ու ընկալումը վերադառնում էին ինձ մոտ: Ես պառկած էի փորի վրա՝ դունչս հենած ծալված թևիս: Պեյոտլը սկսեց նորից լուսարձակել, և չհասցրեցի ես սթափվել , երբ հանկարծ նրանից նորից դուրս թռավ լույսի խուրձը և կախվեց իմ վերևում: Ես նստեցի : Լույսը հանգիստ ուժով կպավ իմ մարմնին և հանգավ:
Ամբողջ ճանապարհը, դեպի այն տունը որտեղ կատարվում էր միտոտան, ես վազում էի:
Մենք դոն Խուանի հետ մի օր մնացինք դոն Ռոբերտոի մոտ, որը միտոտայի ղեկավարն էր: Այդ ամբողջ օրը ես քնած էի: Երբ մենք պատրաստվում էրնք մեկնել ինձ մոտեցան միտոտայի մասնակից երիտասարդները: Ամոթխած ժպտալով՝ նրանք հերթով փաթաթվեցին ինձ, և ամեն մեկը ներկայացավ: Մենք երկար զրուցում էինք տարբեր բաների մասին, բայց ոչ մի բառով չանդրադարձանք միտոտային:
Դոն Խուանը հիշեցրեց ,որ մեկնելու ժամանակն է: Երիտասարդները նորից գրկեցին ինձ:
-Վերադարձիր,- ասաց մեկը:
-Մենք քեզ սպասում ենք,- ավելացրեց երկրորդը:
Ես մեքենան շատ դանդաղ էի քշում, հույս ունենալով , որ կտեսնեմ ծերունիներից որևէ մեկին, բայց մարդ չտեսա:


10 սեպտեմբերի 1964, հինգշաբթի


Պատմելով դոն Խուանին կատարվածի մասին՝ ես վերհիշում էի ամեն բան քայլ առ քայլ: Երևի դա գոնե մի բան վերհիշելու միակ ճանապարհն էր: Այսօր ես պատմեցի նրան իմ և Մասկալիտոյի վերջին հանդիպման մարնամասնությունները: Դոն Խուանը լսում էր շատ ուշադիր, բայց պատմության այն պահին, որտեղ Մասկալիտոն ինձ հայտել էր իր անունը, ընդհատեց ինձ:
– Ահա և դու կանգնեցիր քո ճանապարհին, ասեց նա,- հովանավորը ընդունել է քեզ, այլևս ինձնից քիչ օգուտ կարող է լինել: Արդեն ոչ մի անհրաժեշտություն չկա. որ դու պատմես ձեր հանդիպումների մասին: Դու գիտես նրա անունը, և ոչ ոք բացի քեզանից չպիտի իմանա ոչ այդ անունը, ոչ էլ այն բաները ,որոնք նա կանի քեզ համար:
Ես համառում էի, որ պիտի պատմեմ որոշ մանրամասներ, որովհետև ընդհանրապես չհասկացա դրանց իմաստը և այդ պատճառով ունեմ օգնության կարիք: Դոն Խուանը
առարկեց, որ ես ինքս ամեն հարց կլուծեմ, և ինձ ընդհանրապես շատ օգտակար կլիներ մի քիչ ինքնուրույն մտածել: Ես պատասխանեցի, որ իմ համար շատ կարևոր է նրա կարծիքը, քանզի ես սեփականը դեռ երկար չեմ ունենա, ու չգիտեմ ել, թե ինչպես այն ձեռք բերել: Ես ասեցի.
– Այ, օրինակ երգերը: Ի՞նչ են դրանք նշանակում:
– Այդ դու պիտի որոշես, ոչ թե ես,- պատասխանեց դոն Խունաը,- որտեղի՞ց իմանամ դրանց նշանակությունը: Միայն հովանավորը կարող է ասել քեզ, չէ՞ որ նա է քեզ սովորեցրել այդ երգերը: Եթե ես կարողանայի դրանք բացատրել , կստացվեր որ դու սովորել ես ուրիշի երգերը, ոչ թե քո երգերը:
– Չէմ հասկանում:
– Ուրիշի երգը դժվար չէ տարբերել, անհրաժեշտ է միայն լսել ինչպես են այն երգում: Հոգի ունեցող երգերը սովորեցնում է Մասկալիտոն, մնացած ամեն բանը ուրշների երգերի կապկում է: Պատահում է, որ մարդիկ խափում են և երգում ուրիշների երգերը, առանց իսկ կասկածելու ինչի մասին են դրանք:
Ես ասացի թե ուզում եմ իմանալ ինչի համար են երգվում երգերը: Դոն Խուանը ասաց որ երգերը, որոնք ես սովորել եմ , հովանավորի անվան հետ միասին օգնում են նրան կանչելուց: Ապագայում Մասկալիտոոն հավանաբար կսովորեցնի ինձ նաև այլ նպատակների համար պիտանի այլ երգեր:
Ես հարցրեցի, ինչպես է նա կարծում, արդյոք Մասկալիտոն ինձ ամբողջությամբ է ընդունել: Բիձեն ծիծաղեց այնպես , կարծես ես ինչ-որ հիմարություն դուրս տվեցի, և պատասխանեց, որ հովանավորը իհակե ինձ ընդունել է, և որպեսզի ես դա հասկանամ երկու անգամ հայտնվել է իմ առջև լույի տեսքով:
Թվում էր՝ որ իմ երկու անգամ լույս տեսնելու փաստը դոն Խուանի վրա մեծ տպավորություն էր գործել. նա հատուկ ընդգծեց իմ և Մասկալիտոյի հանդիպման այդ մանրամասնությունը:
Ես ասացի, որ այդ դեպքում չեմ հասկանում, ինչու՞ ինձ ընդունելով՝ Մասկալիտոն այդպես ինձ վախեցրեց:
Դոն Խուանը երկար չէր պատասխանում, կարծես, թե տարակուսում էր: Վերջապես նա արտասանեց.
– Ամեն ինչ շատ պարզ է: Զարմանում եմ՝ ինչպե՞ս ինքնուրույն չես հասկանում:
– Ինչ արած, դոն Խուան, ինձ առհասարակ շատ բան անհասկանալի է:
– Որպիեսզի հասկանաս, ինչ էր իրականում ուզում Մասկալիտոն, անհրաժեշտ է ժամանակ: Ավելի շատ մտածիր նրա դասերի մասին, և քեզ ամեն բան պարզ կդառնա:


11 սեպտեմբերի 1964, ուրբաթ


Ես նորից խնդրեցի դոն Խուանին բացատրել ինձ վերջին իրադարձությունները: Սկզբում նա հրաժարվում էր, բայց հետո խոսեց այնպես, կարծես մենք արդեն երկար ժամանակ Մասկալիտոյի մասին էինք խոսում:
– Տեսնու՞մ ես, թե ինչ մեծ հիմարություն է հարցնելը, նմա՞ն է նա մարդու կամ կարելի՞ է նրա հետ խոսել, – ասեց դոն Խուանը: – Նա ոչ մի բանի նման չէ, նա նման է մարդու և միևնույն ժամանակ հէչ նման չէ մարդու: Դա հնարավոր չէ բացատել այն մադուն, ով նրա մասին ոչինչ չգիտի, բայց ցանկանում է իմանալ ամեն բան միանգամից: Նրա դասերը նույնքան անըմբռնելի են, որքան և հենց ինքը: Ոչ ոք չի կարող կանխորոշել նրա գործողությունները: Դու հարցնում ես նրան, նա պատասխանում է, բայց բացարձակապես ոչ այն ձևով, որով ես ու դու ենք իրար հետ խոսում: Հիմա քեզ պա՞րզ է:
– Հա՛, բայց ուզում եմ հասկանալ նրա պատասխանի իմաստը:
– Դու խնդրել ես նրան ասել, թե ինչն է քեզ պակասում, իսկ նա որպես պատասխան քեզ տվել է մի ամբողջ պատկեր: Վրիպում այստեղ հնարավոր չէ, չհամարձակվե՛ս ասել, որ ինչ-որ բան չես հասկացել: Դա զրույց չէր և դա զրույց էր: Հետո դու տվել ես երկրորդ հարցը, և նա նույն ձևով պատասխանել է նաև այդ հարցին: Ինչ մնում է պատասխանի իմաստին, ես համոզված չեմ , որ հասկանում եմ այն, որովհետև ես չգիտեմ, թե դու ինչ հարց ես տվել:
Ես կրկնեցի այն հարցերը, որոնք, եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, տվել էի Մասկալիտոյին: «Ճիշտ եմ ես արդյո՞ք ապրում, ճի՞շտ ճանապարհին եմ, ինչպե՞ս փոխեմ կյանքս»: Դոն Խուանը ասաց, որ դրանք բոլորը բառեր են, իսկ հարցերը պետք է տալ ներսով, առանց որևէ բառ արտասանելու: Նա ասաց , որ հովանավորը ուզում էր ինձ դաս տալ և ոչ թե վախեցնել, և ահա թե ինչու նա երկու անգամ հայտնվեց լույսի տեսքով: Ես ասեցի, որ միևնույնն է չեմ հասկանում, ինչու Մասկալիտոին անհրաժեշտ էր ինձ վախեցնել, եթե նա ինձ ընդունել էր: Ես հիշեցրեցի դոն Խուանին, որ իր սեփական խոսքերի համաձայն ,Մասկալիտոն մարդուն ընդունելուց հետո պահպանում է իր կերպարը անփոփոխ և մարդուն մղձավանջերով չի վախեցնում: Դոն Խուանը նորից ծիծաղեց և ասաց, որ եթե ես մի լավ մտածեմ այն հարցի մասին, որը իմ սրտի մեջ էր այն ժամանակ երբ ես դիմեցի Մասկալիտոյին, ապա կհասկանամ նրա դասը:
Պարզվեց, որ «իմ սրտում եղած հարցի» մասին մտածելը հեշտ գործ չէր: Ես բացատրեցի դոն Խուանին, որ ճիշտ ճանապարհի մասին հարցնելով՝ շատ բան ի նկատի ունէի. գտնվում եմ ես արդյո՞ք երկու աշխարհներում, այդ աշխարհներից ո՞ր մեկն է ճշմարիտ, ի՞նչ ուղղություն պիտի ընդունի իմ կյանքը:
Լսելով իմ բացատրությունները՝ դոն Խուանը ասեց, որ իմ պատկերացումները աշխարհի մասին խառն են և որ հովանավորը ինձ պարզության հիանալի դաս է տվել: Նա ասաց.
– Դու կարծում ես, որ քեզ հասանելի են երկու աշխարհ, երկու ճանապարհ, սակայն աշխարհը միայն մեկն է: Հովանավորը կատարյալ պարզությամբ քեզ ցույց է տվել: Քեզ համար միակ հասանելի աշխարհը դա մարդկանց աշխարհն է, ու այդ աշխարհը դու չես կարող լքել երբ մտքիդ փչի: Դու մարդ ես: Հովանավորը ցույց տվեց քեզ երջանկության աշխարհը, որտեղ չկա ոչ մի տարբերություն առարկաների միջև, քանզի չկա տարբերության մասին հարցնողը: Բայց դա մարդկանց աշխարհը չէ: Հովանավորը դուրս բրդեց քեզ այնտեղից և ցույց տվեց քեզ՝ ինչպես է մտածում և պայքարում մարդը: Սա մարդու աշխարհն է, և մարդ լինելով՝ դու դատապարտված ես սրան:
Ինքնաշողոքորթություն է բավարարվել այն մտքով, որ դու ապրում ես երկու աշխարհներում: Այդ ամենը հիմարություն և սնափառություն է: Կա միայն մեկ աշխարհ, ուրիշը տրված չէ: Մենք մարդ ենք, մենք պիտի բավարարվենք մարդկանց աշխարհով: Դրանում էր կայանում ,ըստ իս, Մասկալիտոյի տրված դասը:


Կարդացեք նախորդ թարգմանությունը