Արշավ: Մարմաշեն-Վահրամաբերդ- Ջաջուռ -Թռչկան

Մտածում էինք այս երեք ազատ օրերին արշավել դեպի Աժդահակ, սակայն չստացվեց: Տանը չնստելու և սեփական կյանքիցս անիմաստ ևս մի օր չվատնելու նպատակով միացա facebook- ային այս խմբին: Գնացինք Մարմաշեն-Վահրամաբերդ-Ջաջուռ-Թռչկան երթուղով:
Առաջինը Գյումրիից ոչ հեռու, Ախուրյան գետի ափին գտնվող Մարմաշենի եկեղեցական համալիրն էր: Այստեղ շատ էի ցանականում լինել, դեռ սկսած ՀՀ բանակում ծառայության ժամանակից: Դե մոտիկ էի ծառայում, քարտեզների վրա տեսել էի: Բայց ծառայության ըթացքում այդպես էլ չհաջողվեց այցելել…

 

Մարմաշենի եկեղեցական համալիրի մոտ , կար մի այսպիսի ջրվեժիկ:

Եվ այսպիսի քանդված շինություններ:

Մի երկու հատ բնապատկեր

 

Մի հատ խաչքարի կտոր (շատ կային, բաց սա ամենագեղեցիկն էր)

Ու կար լիքը քեֆչի մարդ, լսվում էր ամեն տեսակ երաժշտություն, զուռան-դհոլ, կենդանի երգեր, բլատնոյ, ռաբիզ ու այդպես շարունակ … խորոված, օրաղ :Ճ , պանիր …
Բռնացրեցի ինձ այն մտքի վրա, որ ես շատ խոզ եմ :Ճ, ուզում եմ, որ երբ ես գնում եմ ինչ որ մի տեղ, որ միայն ես լինեմ այնտեղ: Բայց դրանք էլ են մարդ, դրանք էլ են ուզում հանգստանան: Ինչ անեն, որ չէն ծնվել ուրիշ ընտանիքում և չէն մեծացել այլ միջավայրում: Մեր պես ինցիլիգե՜նտ, ազգասե՜ր, բնասե՜ր, ռոք-ջազ-կլասիկա-ժողովրդական լսո՜ղ, ռաբիզ-մուղամ ատո՜ղ … Ու ատմազկեն էլ գիտեք որնա՞, ասեմ ՝ «դրաք սաղ կեղտոտում են» … Մենք չէնք սիրում միմյանց …
Լա՛վ, անցանք առաջ, հաջորդը Վահրամաբերդն է: Ճանապարհի փոքր լճակը:

Ահա և Վահրամաբերդը

Բան չէք տեսնում չէ՞: Ես էլ չէմ տեսնում, բայց իմացող մարդիկ ասում են , որ կա, ես էլ охотно верю :
Էս էլ Արգիշտիի (եթե սխալվում եմ , ուղղեք ինձ) արձանագրությունը, այն մասին, որ նա ենթարկել է իրեն Շիրակը:

Այստեղից գնացինք Ջաջուռ ՝ Մինաս Ավետիսյանի տուն թանգարանը տեսնելու: Ստից տեղ էր, միայն վերարտադրությունների արտապությունների վերարտադրություններ(Միայն մի քանի իսկական նկար), Մինասի ընկերների նվերները, Մինասի որդու նկարները, Մինասի և նրա ընկերների սև-ու սպիտակ ֆոտոնկարները (ամենալավ բանը այս էր): Մի խոսքով, այստեղից նկար չկա… Միայն մի հատ փախած ծուռ նկար եմ արել:

Հաջորդ կանգառը Մեծ Պառնի գյուղ(Վանաձորից Գյումրի տանող ճանապարհին): Այնտեղից մոտ 10 կմ բեռնատարով, ու հասանք Թռչկան: Թռչկանի ջրվեժի մի երկու հատ զոռով փրկած նկար …

 

Մի երկու հատ էլ բնանկար շրջապատից

 

Էս էլ հերոսները:

Վերջ:



10 thoughts on “Արշավ: Մարմաշեն-Վահրամաբերդ- Ջաջուռ -Թռչկան

  • Հուլիս 5, 2010 at 3:03 pm
    Permalink

    դա…. էդ էլ թռչկան ջրվեժը: Ջրվեժի վերջի նկարը (16-ը) շատ լավն ա:

  • Հուլիս 5, 2010 at 3:07 pm
    Permalink

    Ապրե՛ս, տեսնենք ժողովուրդը ի՞նչ կասի:

  • Հուլիս 5, 2010 at 4:32 pm
    Permalink

    Լավն էր, հետաքրքիր էր 🙂 իսկ նկարներից հատկապես 5,6,12,15 ու 16-ը հավանեցի 🙂 ապրես Արտակ ջան!

  • Հուլիս 5, 2010 at 5:13 pm
    Permalink

    Ապրես

  • Հուլիս 5, 2010 at 7:01 pm
    Permalink

    Բարև Տղերք ջան …. !!!!
    Միշտ ցանկցացել եմ կարծիքս հայտնել, բայց միշտ ալարել եմ։ Բայց մեկ օր այդ օրը պետք է գար, և այսօր կարծես այդ օրն է ։–)
    Մեզ բոլոր նկարներն էլ դուր եկան, շատ ապրեք։
    Արտակ ջան ինձ կներես, բայց ես գիտեի թե մենակ Էդգարնա նկարում (փաստորեն ճիշտ չգիտեի), քո մոտելա շատ լավ ստացվում, ապրեք, շատ ապրեք։

  • Հուլիս 5, 2010 at 7:32 pm
    Permalink

    Արխեին, Vardan ջան, նորմալա ամեն ինչ, ուրախ եմ, որ հավանեցիր: Իսկ նկարելը նաև Krist-ն ա նկարում, նաև Արփին 🙂 Բայց Էդգարին չէնք հասնի, ինքը սաղիցս էլ անհամեմատ շատա նկարում:

  • Հուլիս 6, 2010 at 3:53 am
    Permalink

    Արգիշտի :-))

  • Հուլիս 7, 2010 at 10:52 am
    Permalink

    Հաա, ճիշտա: Արգիշտի !!!

  • Փետրվար 23, 2011 at 12:54 pm
    Permalink

    վահրամաբերդը էտ ձորի վերևումա գտնվում!!գնալուց առաջ մի հատ քարտեզ նայք!!!!

  • Փետրվար 23, 2011 at 1:09 pm
    Permalink

    Ա լավ է !!!, ինչի դա ձորի վերևը չի ՞, դրանից վերև էլ տեղ չկա … թե քո քարտեզի վրա ավելի շատ բան կա քան իրականում ՞

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել