Մտածում էինք այս երեք ազատ օրերին արշավել դեպի Աժդահակ, սակայն չստացվեց: Տանը չնստելու և սեփական կյանքիցս անիմաստ ևս մի օր չվատնելու նպատակով միացա facebook- ային այս խմբին: Գնացինք Մարմաշեն-Վահրամաբերդ-Ջաջուռ-Թռչկան երթուղով:
Առաջինը Գյումրիից ոչ հեռու, Ախուրյան գետի ափին գտնվող Մարմաշենի եկեղեցական համալիրն էր: Այստեղ շատ էի ցանականում լինել, դեռ սկսած ՀՀ բանակում ծառայության ժամանակից: Դե մոտիկ էի ծառայում, քարտեզների վրա տեսել էի: Բայց ծառայության ըթացքում այդպես էլ չհաջողվեց այցելել…
Մարմաշենի եկեղեցական համալիրի մոտ , կար մի այսպիսի ջրվեժիկ:
Եվ այսպիսի քանդված շինություններ:
Մի երկու հատ բնապատկեր
Մի հատ խաչքարի կտոր (շատ կային, բաց սա ամենագեղեցիկն էր)
Ու կար լիքը քեֆչի մարդ, լսվում էր ամեն տեսակ երաժշտություն, զուռան-դհոլ, կենդանի երգեր, բլատնոյ, ռաբիզ ու այդպես շարունակ … խորոված, օրաղ :Ճ , պանիր …
Բռնացրեցի ինձ այն մտքի վրա, որ ես շատ խոզ եմ :Ճ, ուզում եմ, որ երբ ես գնում եմ ինչ որ մի տեղ, որ միայն ես լինեմ այնտեղ: Բայց դրանք էլ են մարդ, դրանք էլ են ուզում հանգստանան: Ինչ անեն, որ չէն ծնվել ուրիշ ընտանիքում և չէն մեծացել այլ միջավայրում: Մեր պես ինցիլիգե՜նտ, ազգասե՜ր, բնասե՜ր, ռոք-ջազ-կլասիկա-ժողովրդական լսո՜ղ, ռաբիզ-մուղամ ատո՜ղ … Ու ատմազկեն էլ գիտեք որնա՞, ասեմ ՝ «դրաք սաղ կեղտոտում են» … Մենք չէնք սիրում միմյանց …
Լա՛վ, անցանք առաջ, հաջորդը Վահրամաբերդն է: Ճանապարհի փոքր լճակը:
Ահա և Վահրամաբերդը
Բան չէք տեսնում չէ՞: Ես էլ չէմ տեսնում, բայց իմացող մարդիկ ասում են , որ կա, ես էլ охотно верю :
Էս էլ Արգիշտիի (եթե սխալվում եմ , ուղղեք ինձ) արձանագրությունը, այն մասին, որ նա ենթարկել է իրեն Շիրակը:
Այստեղից գնացինք Ջաջուռ ՝ Մինաս Ավետիսյանի տուն թանգարանը տեսնելու: Ստից տեղ էր, միայն վերարտադրությունների արտապությունների վերարտադրություններ(Միայն մի քանի իսկական նկար), Մինասի ընկերների նվերները, Մինասի որդու նկարները, Մինասի և նրա ընկերների սև-ու սպիտակ ֆոտոնկարները (ամենալավ բանը այս էր): Մի խոսքով, այստեղից նկար չկա… Միայն մի հատ փախած ծուռ նկար եմ արել:
Հաջորդ կանգառը Մեծ Պառնի գյուղ(Վանաձորից Գյումրի տանող ճանապարհին): Այնտեղից մոտ 10 կմ բեռնատարով, ու հասանք Թռչկան: Թռչկանի ջրվեժի մի երկու հատ զոռով փրկած նկար …
Մի երկու հատ էլ բնանկար շրջապատից
Էս էլ հերոսները:
Վերջ:
դա…. էդ էլ թռչկան ջրվեժը: Ջրվեժի վերջի նկարը (16-ը) շատ լավն ա:
Ապրե՛ս, տեսնենք ժողովուրդը ի՞նչ կասի:
Լավն էր, հետաքրքիր էր 🙂 իսկ նկարներից հատկապես 5,6,12,15 ու 16-ը հավանեցի 🙂 ապրես Արտակ ջան!
Ապրես
Բարև Տղերք ջան …. !!!!
Միշտ ցանկցացել եմ կարծիքս հայտնել, բայց միշտ ալարել եմ։ Բայց մեկ օր այդ օրը պետք է գար, և այսօր կարծես այդ օրն է ։–)
Մեզ բոլոր նկարներն էլ դուր եկան, շատ ապրեք։
Արտակ ջան ինձ կներես, բայց ես գիտեի թե մենակ Էդգարնա նկարում (փաստորեն ճիշտ չգիտեի), քո մոտելա շատ լավ ստացվում, ապրեք, շատ ապրեք։
Արխեին, Vardan ջան, նորմալա ամեն ինչ, ուրախ եմ, որ հավանեցիր: Իսկ նկարելը նաև Krist-ն ա նկարում, նաև Արփին 🙂 Բայց Էդգարին չէնք հասնի, ինքը սաղիցս էլ անհամեմատ շատա նկարում:
Արգիշտի :-))
Հաա, ճիշտա: Արգիշտի !!!
վահրամաբերդը էտ ձորի վերևումա գտնվում!!գնալուց առաջ մի հատ քարտեզ նայք!!!!
Ա լավ է !!!, ինչի դա ձորի վերևը չի ՞, դրանից վերև էլ տեղ չկա … թե քո քարտեզի վրա ավելի շատ բան կա քան իրականում ՞