Ցենզուրա թույլ տվող ամերիկյան նոր օրենքի դեմ դուրս են եկել բազմաթիվ ընկերություններ, կազմակերպություններ ու աշխարահռչակ կայքեր։ Մի մեծ ցուցակ
Դրանց մեծ մասը ԱՄՆ-ում գտնվող ընկերություններ են, բայց ընդվզումը պաշտպանում են ոչ միայն ամերիկացիները։
Ինչքան հիշում եմ սա առաջին դեպքն է, երբ համաշխարհային հանրությունը խառնվում է ԱՄՆ-ի ներքին գործերին։ Միշտ հակառակն է եղել։ Ու դա շատ զիլ է, ու շատ հետաքրքիր։ Համաշխարհային ինտերնետ հանրությունը ցանականում է խափանել ԱՄՆ-ում ինտերնետային ցենզուրայի դեմ օրենքը։ Որի այսպես ասած ատմազկեն հեղինակայնի իրավունքների պաշտպանությունն է։
Իսկ հեղինակային իրավունքը մի այլ թեմա է։ Այնպես ինչպես այն այսօր գոյություն ունի, դա մի մառազմ է։ Դա մի բան է, որը խոչընդոտում է մարդկության զարգացմանը։ Ես իհարկե համաձայն եմ, որ արտիստը, գիտնականը կամ ինժիները պիտի իրենց աշխատանքից եկամուտ ստանան, բայց մյուս կողմից խելամիտության սահմաններ պիտի լինեն։ Չի կարելի իկոնկայի դիզայնի համար դատի տալ, կամ էլ ասենք ինչ որ մի ալգորիթմի համար, որը կարող էր նաև այլ մարդու մտքով անցնել, դա նման է նրան, որ ֆիզիկայի օրենքների հայտնագործողները պատենտ ունենային, որի հիման վրա, բոլոր այն մարդիկ, ովքեր օգտագործում են տվյալ օրենքի հիման վրա աշխատող տեխնոլոգիաներ տոկոսներ մուծեին հայտնագործողներին։ Խելամիտ սահման է պետք։
Պատկերացրեք մի այսպիսի աբսուրդ իրավիճակ, ասենք Բեթհովենի թոռները դատի տան Հայատանի կոնսերվատորիան կոմպոզիտորի ստեղծագործությունները նվագելու համար։ Կամ ասյենք Թոքուբոքուի ծոռները դատվեն նրա ստեղծագործությունները այլ լեզուներով թարգմանողներին ու տպագրողներին , այն հիմքի վրա, որ դա ավտորիզացված թարգմանություն չի, ու նրանք տոկոս չէն ստանում։ Մի այլ հիմարություն կա, երբ արտասահմանյան ծրագրավորման մեծ ֆիրմաներում ծրագրավորողներից ու ինժիներներից ավելի շատ քոփիրայթերներ ու իրավաբաններ են աշխատում , ու չես կարող մի անյունում թքես ու մեկի հեղինակային իրավունքին չկպնես։
Ժամանակահատված է պետք սահմանել, ըստ որի պատենտները գործում են ասենք մի 20 տարի, թիվը իհարկե պայմանական է, ու ժամկետը լրանալուց հետու հայտնագործությունը կամ ստեղծագործությունը դառնում է համայն մարդկության սեփականությունը ․․․
Այսօրվա ինտերնետային բունտի պատճառը իրականում ոչ թե հեղինակային իրավունքի հարցն է, այլ հեղինակային իրավունքի ատմազկի տակ անհարմար մարդկանց ու ռեսուրսներին վնասելն է, ու ցենզուրան ինտերնետում։
Այս պայքարը գլոբալացման մյուս կողմն է, երբ «գլոբալացվածները» գլոբալացնողներից իրավունք են պահանջում, ու ասում են «կեղտոտ ձեռքերդ հեռու մեր ինտերնետից»։
ՀԳ։ Անոնիմուսների ձենը չի լսվում մի տեսակ, խաբար ունեք՞, դրանք այս կապակցությամբ ի՞նչ բանի են
Կռիվ են անում Megaupload-ի գործով:) սայտ սայտի հետևից: