Այս հոդվածը նրանց համար է, ովքեր օգտագործում են ինտերնետը ոչ միայն ժամանակ սպանելու համար։
Շատ մարդիկ սովորում են ինտերնետում, ուսումնասիրում են, հետազոտում ու մտածում։
Եթե ցանակցած մտածող ու հետազոտող մարդու սենյակը մտնեք ու ուշադիր նայեք կտեսնեք բազմաթիվ գրքեր, որոնց մեջ կան էջանիշներ կամ նշումներ, բազմաթիվ բլոկնոտներ և տետրեր, նշումներով, կոնսպեկտներով ու մտքերով։
Օրինակ ես միշտ կարդացել եմ թուղթ ու գրիչը ձեռքիս ու կոնսպեկտներ սիրել եմ անել, իսկ եթե գիրքը ինձ է պատկանում ապա գրել ու ընդգծել եմ հենց գրքի մեջ։
Ու դա ինձ ինտերնետում միշտ պակասել է, դե իհարկե միշտ կարելի է մի հատ դատարկ դոկումենտ սարքել ու մեջը գրել մեջբերումներ և այլն։ Ու էջանիշեր դնել ասենք բռաուզերի մեջ, կամ էլ սոցիալական էջանշման կայքերում(instapaper,digg,Delicious)։ Լավ տարբերակ է, բայց լավը լավագույնի թշնամին է։
Ձեզ եմ ուզում ներկայացնել այս վեբ-ծառայությունը, որը ուղղակի հրաշալի հնարավորություններ է տալիս օնլայն ընթերցանության ու հետազոտությունների համար։ Կայքի անունը diigo է։
Diigo-ի հնարավորությունները
- Կարելի է էջանշել էջերը, դրանք դասավորելով ըստ ցուցակների(lists) կամ/եվ ըստ նշագրերի(tags)
- Կարելի է էջանիշները սարքել կամ փաբլիք(բոլորը կտեսնեն), կամ էլ անձնական
- Կարելի է գույնով նշել տեքստի կտորները ու դրանք պահպանել էջանիշների հետ միասին, հետագայում վերադառնալով այդ նույն էջը, այդ մասերը նշված կլինեն նույն գույնով, լավ է չէ՞, կարծես իսկական գիրք լինի, մարկերով նշած ։), (սա իհարկե աշխատում է այն ժամանակ երբ ձեր բռաուզերում diigo-ի ընդլայնումն է ինսթալ արած)
- Կարելի է պահպանել էջերը ամբողջապես, որ եթե հանկարծ տվյալ էջը այլևս անհասանելի լինի,diigo-ում այն կմնա։ Կարծես քսերոքսը լինի մեր ուսանող ժամակների ։) (անվճար հաշվի համար քանակը մի քիչ քիչ է)
- Կարելի է կպչուն նոթեր(floating stickly note) կպցնել էջերի վրա,ու վերադառնալով դրանք միշտ տեսնել
- Կարելի է էջանշել հետագա ընթերցման ենթակա(read later) էջերը, ու հետո վերադառնալ էջին
- Իմպորտ-էքսպորտ(էջանիշներ,Delicious,․․․)
- Ռսս հոսքեր , կարելի է տանել խցկել ցանկացած սերվիսի ․․․ ։)
- Ի՞նչ հետազոտություն առանց համայնքի ։) սա նաև հետազոտությունների ու համատեղ մտածելու սոցցանց է, ինտելեկտուալների սոցցանց։
բոլոր գործիքները ասյտեղ են
http://www.diigo.com/tools
Իմ փաբլիք գրադարանը
http://www.diigo.com/user/hanumanum
Իմ փաբլիք էջանիշերի ռսս հոսքը (դե չէմ ասում, որ կարող եք նաև բաժանորդագրվել ։)
http://www.diigo.com/rss/user/hanumanum
Իսկ ավելի լավ կլինի, եթե գրանցվեք ու ընկերանանք, մտածենք ու հետազոտենք միասին։
Կամ սենց, կարող եք այսպիսի վիջեթ սարքել ու դնել ձեր բլոգում, կայքում
Վերջում էլ մի քանի շքրինշոթ դնեմ որ մոտավորապես պարզ լինի թե ինչի նման է
Այստեղ ես նշել եմ, դեղին մարկերով որոշ տողեր, երբ վերադառնամ այս էջ, նշումները կտեսնեմ (diigo-ի ընդլայնման առկայության դեպքում իհարկե)
Հաջորդ սքրինշոթում իմ նշումներն են, բայց արդեն էջանիշներիս էջում
Մի հատ կպչուն նոթի օրինակ
Սա էլ կտեսնեք եթե այցելեք ֆայրֆոքսի հավելումների/ընդլայնումների էջը, իհարկե եթե արդեն diigoական եք, այլ diggoականների թողած նոթերն են։
Այս փոստին շարունակություն էլ կա , ահա
Ես վաղուց եմ օգտագործում diigo-ն, այն լավագույն bookmarking կայքերի թվին է պատկանում
շատ ուրախալի է, ինձ էլ է շատ դուր գալիս, մնացածը մի տեսակ շատ թույլ են սրա հետ համեմատած