Բլոգնյուզ.ամ

Սենց մի հատ կայք կա, բլոգատերերը երևի արդեն գիտեն սրա մասին http://blognews.am/arm/

Ուրեմն ի՞նչ են անում էս կայքի տերերը, քերում են բլոգերից իրենց կարծիքով ամենահետաքրքիր հոդվածները, ֆեյսբուքյան ստատուսները և այլն ու հրապարակում իրենց կայքում:  Իմ բլոգն էլ է ընկել այն «երջանիկ» կայքերի ցուցակի մեջ , որոնք վերահրապարակվում են: Ու ես ճիշտն ասած դեմ չէմ, որովհետև ինչպես ասել եմ «համագործակցություն» էջում, նյութերը կարելի է օգտագործել ցանկացած ձևով: Միայն թե հետադարձ հղում լինի, նրանք դնում են հետադարձ հղում, հետևաբար իմ պայմաններին համապատասխանում են:

Ուրիշ խնդիր կա, հետևյալն է՝ բազմաթիվ բլոգեր կան, որոնք ուրիշ մոտեցում ունեն, ու նրանց պայմաններում գրված է, որ չի կարելի վերահրապարակել առանց հեղինակի թույլատվության: Ու կան նաև բողոքներ, մարդիկ ասում են, որ իրենց նյութը գողացված է, ու իրոք դա այդպես է, եթե դու թույլ չէս տվել բայց տարել են, ուրեմն գողացված է նյութը, սա լավ չի …

Հետո , նյութը տարան, մի բան էլ քոմենթ են գրում քո բլոգում որ «ձեր հոդվածը ներառված է … այսինչ տեղը» ու հղում են դնում, սա էլ լավ միտք չի, այս հոդվածի մեջ գտնվող լինքից բացի բլոգնյուզ.ամ-ի ոչ մի լինք չի լինելու իմ բլոգում, ես բոլոր նմանատիպ մեկնաբանությունները ջնջելու եմ …

Ու հա, մի բան էլ ասեմ, սաուրոնի ամենատես աչքը գուգլը միշտ գիտի, թե ինչը որտեղից է ու ուր է գնացել … Մի մոռացեք դրա մասին …

ՀԱՎԵԼՈՒՄ 2012-11-30
սակայն պետք է հաշվի առնել նաև, որ այսօր Բլոգնյուզը դարձել է թեմաները բարձրացնելու լավագույն հարթակներից մեկը, եթե ցանկանում եք, ինչ որ բան ասել, սակայն չունեք մեծ լսարան , պետք չի սպասել որ բլոգնյուզը ձեզ գտնի, ուղարկեք նյութը նրանց, նրանք սիրով համագործակցում են:



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել