Ափսոսում եմ , որ Սասուն Միքաելյանը պարտվել է: Ականատեսների պատմածով նորից աշխատել է ձայն վաճառողների ու գնողների մանր ինտրիգները: Չգիտեմ, էտքան քաղաքական ուժերը սատարում էին նրան, ու արդյունքում ոչ մի բան: Բացահայտ առավելություն չկա փաստորեն: Այստեղ կասեք , որ մյուս կողմը կանոններով չի խաղացել, ընտրակեղծիք ու ըտնրակաշառք է եղել, ես էլ մի բան կպատմեմ:
Երբ երեխա էի, ու պարապում էի ձեռնամարտ, մրցումներին հաճախակի լինում էր , որ զասուդիտ էին անում, այսինքն դու մոտավորապես կրել էիր, բայց դե հաղթանակը տալիս էին հակառակորդին: Հետո բողոքում էի, ասում էի , որ ես հաղթել եմ, բայց ինձ զասուդիտ են արել, բայց հայրս ու ուսուցիչս միաբերան ասում էին, որ հաղթանակը միայն բացահայտ է լինում, որ պիտի այնքան ավելի ուժեղ լինես քո հակառակորդից, որ այդ զասուդիտը նույնիսկ նրան չփրկի, ասում էին ավելի շատ պարապի, ավելի լավ պարապի որ անհամեմատ ուժեղ լինես: Ու հա , մի օր եկավ էտ օրը, երբ արդեն էլ չէր օգնում զասուդիտը: Նենց չի որ աշխարհի չեմպիոն եմ եղել, բայց դա չի կարևորը, կարևորը , որ իմ հաղթանակների քանակը անհամեմատ շատացավ:
Ու սա է, պիտի շատ ավելի ուժեղ ու իմաստուն լինեն կանոններով խաղացողները, որպիսի նույնիսկ կանոն խախտող հակառակորդներին հաղթեն:
Սա իմ ցանկությունն է ու իմ մաղթանքը Սասուն Միքաելյանին:
ՀԳ: Իսկ ինչ մնում է ԼՏՊ-ին, նրա հետ մի տեսակ սիրային պատմություն ստացվեց: Ես նրան սիրում եմ , բայց չէմ հավատում 🙂
(: