in Կրթություն 2.0

Կրթություն 2.0 – ապացուցման մասին

Երբ սովորում էի դպրոցում և ինստիտուտում միշտ ամեն մի թեորեմի ապացույցը պատրաստ գրված էր լինում գրքերի մեջ , ու դա պետք էր սովորել: Գաղափարը այն էր, որ մեծերի մտքին հետևելով դու էլ մեծանաս: Բայց ո՞վ է ձեզանից հիշում գոնե մի 5 թեորեմների ապացուցման ընթացքը: Ոչ ոք չի հշում, որովհետև դա սխալ ճանապարհ էր, անցյալում հնարավոր է , որ դա կաշխատեր, իսկ հիմա՞: Հիմա մտածում եմ , որ պետք է թեորեմները տալ միանգամից ,որպես արդյունք: Որոշ հատուկ ընտրված թեորեմների ապացուցման ընթացքը տալ որպես առաջադրանք, տալով նաև օգտագործվող նյութերի  ցուցակ : Մարդիկ և մտածել կսովորեն, ստեղծագործական խնդիր կլինի , և ժամանակ չէն ծախսի թեորեմների ապացուցման ընթացքները անգիր անելով: Իսկ ցանկացած թեորեմ, բանաձև կամ օրենք միանգամից կդառնա գործիք, ու հա , գործիքների կառուցվածքը  շատ քչերին է հետաքրքիր, ու այդ քչերը ինքնուրույն կգտնեն այն ինչ իրենց անհրաժեշ է:

  1. Օրինակ ես էլ, դու էլ սովորել ենք նույն ժամանակահատվածում, նույն կարգերի տակ: Բայց իմ ուսուցիչը ինձ հանձնարարում էր թեորեմները լուծոլ ինքնուրույն: Բանը նրանումա, որ այդ պրակտիկան միշտ էլ եղելա, ուղղակի մի ուսուցիչ կատարելա այդ, մյուսը ոչ: Ու իմ կարծիքով դա ընդհանրապես ժամանակի հետ կապ չունի, կապ չունի դա էն ժամանակ էր, թե հիմա: Հիմա էլ կան ուսուցիչներ որ հանձնարորում են նման խնդիրներ, կան նաև այնպիսիները, որ առհասարակ չեն էլ մտածում աշակերտի նորմալ արմատավորված կրթության մասին, կան նաև աշակերտներ, որ անկախ նրանից կա հանձնարարություն թե ոչ, մեկա նա փնտրումա հիմնայինը: Ոնց որ դու ասեցիր. «ու այդ քչերը ինքնուրույն կգտնեն այն ինչ իրենց անհրաժեշ է:».

  2. ապ դա հենց ժամանակի հարց ա, ինչքան ես հիշում եմ, մեր դասագրքերում թեմաների մեջ միշտ կային թեորեմների ապացույցներ, ու դա դնում ու անգիր էին անում, ուսուցիչն էլ թեման բացատրելիս թեորեմի ապացույցը ամբողջությամբ պատմում էր , ու գրում գրատախտակին: Ու դա ամեն տեղ այդպես էր, իրավունք ունեմ այսպես ասելու, որովհետև 5 տարբեր դպրոցներում եմ սովորել: Ու նենց չի որ լավ ուսուցիչներ չեմ ունեցել , բայց միևնույնն է, դա էր մեթոդոլոգիան:

    • Արտակ ջան քո մոտ երևի պահի տակ մոլորություն եղավ թե ես ընդհանրացրել եմ խնդիրը, չէ՛, ես ուղղակի իմ ուսուցչի դասավանդման մեթոդն էի ներկայացնում: Իրականում եթե դու 5 տարբեր դպրոցներում սովորել ես ու քեզ տենց չեն դասավանդել, ուրեմ քեզ թույլատրվումա ասել որ ընդամենը 5 տարբեր դպրոցներում տենց չէր, ոչ թե դրա հիման վրա բոլոր դպրոցներին պիտակ կպցնել :-ԴԴ: Զարմանալիա, բայց իմ ֆիզիկայի դասատուն էլ էր տենց դեմք: Իրա պահանջով փորձեր էինք դնում մեր իսկ ձեռքերով սարքած սարքերով, մի հոգով դասերից հետո տանջվում էինք թեորեմ ապացուցելու վրա(մեր ուժերով, առանց իրա օգնության): Ի դեպ եթե հետաքրքիրա.
      Մաթեմատիկա: Արփիկ Փիրինյան
      Ֆիզիկա: Լենա Գյորգինյան 85տ. ֆիզիկական գիտությունների դոկտոր/պրոֆեսոր(հիմա բնակվումա Նյու Յորքում/Բրուկլինում)
      Սովորել եմ Վ.Տերյանի անվան դպրոցում, 1992-2002թթ.,
      էդ 2 դասատուները էնքան մեծ էին, որ մեր ծնողներին էլ էին դասավանդել:

      • Վարդգես ջան, հա իմ մոտ մոլորություն եղավ իրոք, դու ուղակի երջանիկ մարդ ես փաստորեն, որ չգիտեմ թե ոնց ա ստացվել, որ մի դպրոցում երկու այդպիսի ուժեղ ուսուցիչներ են հայտնվել:
        Բայց ես իրավունք ունեմ ասելու որ դա բոլոր տեղերում այդպես էր, բացի երևի քո դպրոցից, որովհետև 5 դպրոցում տեսածը հանգիստ կարելի ա տարածել բոլորի վրա, ու արխեին կպցնել քո ասած պիտակը: Մեթոդոլոգիայի մասին ա, որը նաև ոչ մի կապ չունի տեսած, չտեսածի հետ, ուղղակի պտի հիշես դասագրքերը ինձ կառուցվածք ունեին, կարդալ – պատմել, ու հազարից մեկ(!!!) ապացուցել ինքնուրույն:

  3. Հաա էդ հարցում չեմ վիճում, ճիշտ ես ասում, գրքերի կառուցվածքը ուրիշ էր: Բայց չգիտեմ արդյոք հիմա ուրիշա՞: Նույնը չի՞ …

Comments are closed.