բաժին Փիլիսոփայական

Ինքնապաշտպանություն, Արդարություն և Խառակիրի

Hetq-ը այսօր հրապարակել է  «Զինվորի քեռին խոստանում է հապաղելու դեպքում պատժել անձամբ» հոդվածը: Խոսքը գնում է Կարո Այվազյանի ինքնասպանության մասին: Հոդվածը կարդալուց հետո հիշեցի շատ շուտ ընկերական շրջապատում տեղի ունեցած մի խոսակցություն: Այս խոսակցության ընթացքում մեր մի ընկերը, որին համարում էինք շատ լիբերալ հայացքների տեր, հանկարծ սկսեց մահապատիժի վերացմանը դեմ խոսել: Բոլորս այն ժամանակ «մարդասեր» էինք ու լիբերալ: Սկսվեցին «բա ո՞նց…», «այդպես չի լինի…», «դու չէս հասկանում,,,», «հումանի՜զմ…» — ները, բայց նա բացատրեց իր տեսակետը: Ըստ նրա խնդիրը հետևյալումն էր, թե ո՞վ պիտի իրականացնի մահապատիժը: Ի՞նչ որ մի անդեմ մասնագետ ՝

դահիճ, եթե այո, ապա պետությունն է իրականացնում, իսկ պետությունը վրիժառության նպատակով սպանության իրավունքը մարդուց խլելով, ինքն է իրականացնում սպանությունը: Նա կտրականապես համաձայն չէր այս տեսակետի հետ, ասում էր որ, տուժողը, կամ տուժողի բարեկամները պիտի իրականացնեն մահապատիժը սեփական ձեռքերով, իսկ եթե չէն կարող , ուրեմն հանցագործը պիտի ապրի:  Ուրեմն հանցագործի պատճառած վնասը այդքան մեծ չէ, ու վրեժի ծարավը չի գերազանցում ողորմածությունը, մարդկայինությունը և սպանություն իրականացնելու անկարողությունը: Իհարկե այստեղ իրավական փոխհարաբերությունները փոխարինվում են հոգեբանական փոխհարաբերություններով, ու պարզ չի թե ինչպես սա պիտի իրականացվի, բայց պետք չէ մոռանալ, որ իրավաբանությունը արհեստական է, իսկ հոգեբանությունը ՝ բնական: Մենք բոլորս էլ, օրինակ հոլիվուդյան բլոգբաստերներ նայելիս , հուզակացում ենք հերոսին, որը սպանում է իր թշնամուն, ու ստանում ենք թեկուզ վիրտուալ, բայց այնուամենայնիվ , արդարության ծարավի ժամանակավոր հագեցում : 
 Մի ճապոնական վեպում, (ճիշտն ասած դա շատ շուտ էր, ու արդեն չէմ հիշում հեղինակին, կամ Սեն Սյոնագոն, թե Իխառա Սայկակու, եթե գիտեք խնդրում եմ գրեք … ) գնում էր մտքերի շարք այն մասին, որ հնում բոլոր տղամարդիկ սուր էին կրում, ու բոլորը իրենց վայելուչ էին պահում, ոչ ոք միյուսին չէր վիրավորում, խոսում էին ցածր ու հարգալից, իսկ հիմա(վեպը գրելու ժամանակ), սուր կրելը արգելված է, և բոլորը կարծես թշնամացել են միմյանց հետ, և ամեն մի հասարակ վեճը վեր է ածվում սպանության : Այո զենքը հավասարեցնում է մարդկանց, զենքը ինձ ու օլիգարխի թուլեքին հավասարեցնում է մութ փողոցում հանդիպելու պայմաններում: Անձնական վրիժառության մշակույթի պայմաններում բոլորն էլ ավելի «հանդուրժող» կլինեն միմիանց նկատմամբ: Մի հետաքրքիր պատմություն էլ կա Вокруг Света ամսագրի  2005 թ. օգոոստոսի 5-ի այս հոդվածում: Խոսքը գնում է Յեմենի մասին: Մի երկիր, որտեղ կալաշնիկովի ինքնաձիքների քանակը բնակչության քանակից մի քանի անգամ ավել է և որտեղ ամեն մի չափահաս կրում է ջամբի — ավանդական դաշույն: Մի երկու մեջբերում էլ ցանկանում եմ այտեղից բերել … ընդգծումները բոլդացումները իմն են
  
  У вас — галстук, у нас — джамбия, в этом вся разница. Но мне при ней, пожалуй, спокойнее, чем тебе при галстуке», — сострил водитель и распахнул для меня дверь своего «лэндкрузера».


как подсчитал один американский социолог, в городе Канзас-Сити, штат Миссури, имеется в 97 раз больше шансов получить пулю в живот, нежели в Йемене. Здесь, в Азии, оружие выполняет скорее роль стратегического ядерного запаса времен «холодной войны»: пугает, чтобы соседи не совались. На полицию, государство и суды никто не надеется; они сорок раз проданы и куплены, а вот с пулей не «договоришься».


Йеменский быт, а следовательно, и психология мало изменились за последние полтысячелетия. Каждый мужчина с оружием в руках готов защищать честь племени, своих женщин, свой кат и колодцы — именно в таком порядке


Մի խոսքով, Յեմենցիների հյուրասիրության, կենցաղի ու մնացածի մասին կարող էք կարդալ հոդվածում, եթե կհետաքրքրի: Ինչպես ասել է Նժդեհը «Ուժն է ծնում իրավունք»:


PS: Միջնադարյան Ճապոնիայում , ինչպես բոլորս գիտենք, սյոգունը, կամ էլ այլ բարձրաստիճան հրամանատար կարող էր իր մեղավոր ենթակային   ինքնասպանություն(խառակիրի) գործելու հրաման տալ: Այս օրենքը կատարվում էր անվերապահորեն և համարվում էր պատվի գործ, ապականված պատիվը մաքրելու միակ ձևը: Եթե այս մտածելակերպը կիրառենք դեմոկրատական ու «դեմոկրատական» հասարակությունների վրա, ապա պիտի բոլորս իրար հետ ասենք , «Մեքն ենք այս երկրի տերը, ամեն մի պաշտոնյա մեր ծառան է, մենք ենք պահում նրանց ու տալիս աշխատավարձ, մենք ենք տվել նրանց իրավասություններ, ու վերջում
 Սեյրան Օհանյան եւ Ալիկ Սարգսյան՝ ինքնասպան եղե՛ք»

UPD1: Այս հոդվածը անարխիայի, սպանությունների ու դաժանության կոչ չի, հեղինակը պատասխանատվություն չի կրում այն մարդկանց արարքների համար, ովքեր կարող են կյանքի կոչել այստեղ գրված գաղափարները, սա հումորային հոդված է, ծիծաղելի չէ՞ր, ա լա՜վ է,  ուրեմն հումորի զգացում չունեք, հըբը ….