Շուտով սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Պահքը, ծոմապահությունը, սովաբուժությունը հարակից երևույթներ են, իրար շատ մոտ կանգնած, ցանկացա, որ այդ երևույթների մասին առանձին կայք լինի: Սովապահության ու պահեցողության մի փոքր փորձ ինքս ունեմ ու զգացել եմ դրանց դրական ազդեցությունը: Կայքը արդեն պատրաստ է, հոդվածների քանակը դեռևս փոքր է, սակայն այն անընդհատ ավելանալու է: Հոդվածները տարաբնույթ են լինելու. հոգևոր-քրիստոնեական,առողջություն, պահքի ուտեստներ,սովաբուժություն, պահեցողության ավանդույթները այլ մշակույթներում և այլն: Մի խոսքով եթե ձեզ հետաքրքրում են այս երևույթները, խնդրեմ համեցեք: Մոտեցող պահքի շրջանում հուսով եմ այն օգտակար կլինի:
Պահք.info-ն բազմահեղինակ կայք է, եթե դուք ցանկանում եք դառնալ հեղինակ, ապա այցելեք գրանցման էջը և գրանցվեք
http://pahq.info/wp-login.php?action=register