Չգիտեմ ճիշտն ասած անբարո կոսմոպոլիտ է , թե ոչ , բայց գուգլի +1-ը ավելի կոսմոպոլիտ է քան ֆեյսբուքի լայքը: Գուգլի +1 -ը ընդհանուր առմամբ բոլորին էլ հասականալի է, ու ցանկացած լեզվով կայքում միևնույն տեսքը ունի: Իսկ ֆեսբուքի լայքը ամեն մի լեզվի համար տարբեր երկարության է, անգլերեն կարճ ՝ “Like” , հայերեն ավելի երկար՝ “հավանել”, չի բացառվում որ ինչ որ մի լեզվով էլ ասենք մի 25 սիմվոլանի բառ լինի 🙂 Եթե մի կայքը բազմալեզու է, ապա դիզայներների համար սկսվում է տառապանքը, չնայած հայոց դիզայներների հեչ դհոլին չի, միանգամից անգլերեն կդնեն ու վերջ …, չիմանալով , որ լայքի ստեղնը բռաուզեռին(կամ քուքիներին) հարցնում է, թե «ո՞ր լեզվով ցույց տամ», ու հանկարծ եթե բռաուզեռը ասում է «ես հայ եմ , ինձ հայերեն ցույց տուր, նենց չի որ թիթիզանում եմ, բայց դե նորմալ ա էլի, երբ հայը ուզում է հայերեն տեսնել» ու ստեղնը իր տեղից թռնում է ու գնում ընկնում կողքի թաբում բացած սայտի մեջ գտնվող նկարի տկլոր աղջկա քամակի վրա: