Արտակ Նազարյանի ինքնասպանության Փաստորեն ինտերնետ հասարակության բարձրացրած աղմուկը տվել է իր դրական արդյունքը: Սակայն մի այսպիսի կարծիք էլ կա , մեջբերում եմ .
ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում։
-Դուք համարում եք, որ բանակի դեմ հիստերիկ շարժո՞ւմ է սկսվել։
-Հիստերիկ շարժում է, երբ բանը հասնում է նրան, որ ասում են, թե ամբողջ բանակն ապականված է կոռուպցիայով, երբ տեղի ունեցած դեպքերն ընդհանրացնում են՝ տարածելով ողջ բանակի վրա։ Ես դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անթույլատրելի եմ համարում։ Պայքարել, որ բանակում եղած թերությունները շտկվեն, որ բանակն ավելի լավը լինի՝ ամեն մեկիս պարտքն ու պարտականությունն է։ Բայց սրել իրավիճակը, տեղի ունեցած դեպքերը տարածել ամբողջ բանակի վրա, ասել, թե դա օրինաչափություն է բանակում, Հայաստանի այս իրավիճակի պայմաններում ես համարում եմ դավաճանություն։
Սա, քիչ մի նախկին, մի բան էլ փոխնախարար Վահան Շիրխանյանի հարցազրույցից է : Ի՞սկ ինչպես պիտի բանակում եղած թերությունները շտկենք: Երևի բան չանենք հա՞, իրան-իրան կդզվի՞ : Իսկ ինչ վերաբերվում է դավաճանությանը …. Մի անգամ արդեն գրել եմ նրա մասին, թե ինչ մասնագիտություն կընտրեի այլ պայմաններում: Այստեղ: Մենք դավաճան չէնք, մենք ուղղակի այլ մոտոցում ունենք: Չնայած այլ մոտեցում կարող է լինել այն դեպքում երբ մյուս կողմը ուզում է խնդիրները լուծել, ինչում ճիշտն ասած համոզված չէմ …