բաժին Բանաստեղծություններ

Տրանսֆորմացիա

Չերգված երգերը
Քարի պես հոգուս վրա,
Որտե՞ղ գտնել
Ականջները քարերի`
Դարավոր պատկերներով,
Ձայն ունենայի՛,
Երգիչ դառնայի՛,
Ռո՜ք-դերվիշ երգիչ
Ու ոչ մեքենա
Շահամոլ խաղի:
Դառնամ խաղողի
Զամբյուղ ծաղկազարդ`
Որդի արևի…