Կիրակի օրը գնացել էինք Վան Խաչատուրի արվեստանոց: Շատ հետաքրքիր մարդ է ու շատ բազմակողմանի-բազմաշերտ: Ու արդեն ծեր է, ու գրքեր ունի, որոնք հրատարակված չէն, ու շատ ստեղծագործություններ է ունեցել, որոնք ոչնչացրել են (խոշոր եղջերավոր անասունները), բայց էլի շատ գործեր ունի, որոնք դեռ պահպանվում են: Մի խոսքով, եթե հետաքրքրում է ճարտարապետությունը, ավանգարդիզմը, աբստրակցիոնիզմը, քանդակը, գեղանկարչությունը և նման ոլորտները, գնացեք, հանդիպեք հետը, շատ զիլ մարդ է: Մենք նորից պիտի գնանք, որովհետև հիմանական ցուցադրությունը չտեսանք, որովհետև թանգարանը չի տաքացվում ու մեզ այնտեղ չտարավ, բայց արվեստանոցն էլ շատ տպավորիչ էր, բայց ավելի տպավորիչ էր հենց ինքը ՝ Վան Խաչատուրը: