in Իմ մասին

Եվս մի բլոգ կամ քարերը հավաքելու ժամանակն է

Երևի կասեք «զզվացրիր արդեն քո բլոգերով»: Բայց սա կլինի ամենավերջին անգամ 🙂
Ի՞նչ է պատահել:
Պատահել է այն, որ ես բոլոր այն բլոգերից, որոնք ինքս եմ վարում և որոնցում մասնակցում եմ այլ բլոգերների հետ համատեղ, ցվրվել եմ: Իմ ասած բոլոր բլոգերը 4 հատ են: Մի մարդու համար չափից շատ է: 🙂

“Ավելի Լավ Աշխարհ”
“Լուսանկարներ Հայաստանից և ոչ միայն”
“Ֆոտոփիլիսոփայությոուն”
“Հանումանի բանաստեղծությունները”

Ցվրվել եմ քիչ չի, մի հատ էլ լրիվ հետևանքներըս տարել եմ հետս՝ հոդված,նկար,քոմենթ,թագ և այլն …

Այս փոփոխությունների պատճառը այն է, որ
1.Մի բան փոստելուց առաջ որոշ դեպքերում արդեն չէի իմանում որտեղ փոստեմ:
2.Այստեղ ես կլինեմ ավելի ազատ ու չէմ սահմանափակվի նախորդ բլոգերի կոնցեպտուալ, թեմատիկ և ոճային սահմանափակումներով:
3.Ծոռներս հո լրիվ ինտերնետով չէն փնտրելու իրենց նախապապի կյանքի արգասիքները: Մի տեղ կլինի, միանգամից կմտնեն ու կիմանան մեր ժամանակների մասին, ու իրենց նախապապի զբաղմունքների ու հետաքրքրությունների մասին:

Բլոգերի հետագա ճակատագիրը հետևյալն է
Ֆոտոփիլիսոփայությոուն -ը մի շաբաթից այլևս գոյություն չի ունենա:
“Հանումանի բանաստեղծությունները” – նույն ճակատագրին է արժանանանալու
“Ավելի Լավ Աշխարհ”-ի ճակատագիրը կորոշեն Էդգարը ու Վարդգեսը:
Դե “Լուսանկարներ Հայաստանից”-ի մասին բան չէմ ասում, այն կշարունակի ձեզ ուրախացնել որակյալ ու գեղեցիկ լուսանկարներով:
“Ավելի լավ աշխարհ” – ում և “Լուսանկարներ Հայաստանից” -ում բոլոր հին գրառումները պահպանված են:

Գրառումների ֆորմատները դեռ մի քիչ վատ վիճակում են(տարբեր չափերի նկարներ,որը կենտրոն,որը աջ, որը ձախ, բայց դա ժամանակի ընթացքում կդզեմ-կփչեմ 🙂

PS: Մոռացա ասեմ շնորհավորաքները ընդունվում են 🙂
PS2: Տարբեր տեսակի reader-ներով ժապավեն կարդացողները կարող են հետևել այս բլոգին այս ժապավենի միջոցով: