in Վորդպրես, ՏՏ

Վորդպրես - Շորթքոդ

Վորդպրես - Շորթքոդ

Հաճախ անհրաժեշտ է լինում, փոստի կամ էջի մեջ ունենալ դինամիկ բովանդակություն, այսինքն այնպիսի քոնթենթ բովանդակություն, որը ավտոմատ կերպով կգեներացվի կայքի կողմից: Օրինակ այցելեք Հոդվածներ Վորդպրեսի մասին էջը, ուր կարելի է գտնել Անհանգիստ Բլոգում հրապարակված Վորդպրեսին վերաբերվող բոլոր նյութերի հղումները: Կասեք է ի՞նչ է  որ, կարելի է ձեռքով ավելացնել ամեն անգամ երբ նոր հոդված է ավելանում: Այո, իհարկե կարելի է, սակայն  եթե դուք նախատեսում եք մի քանի այդպիսի էջ ունենալ տարբեր բաժինների համար  ու ափսոսում եք ձեր ժամանակը, ապա ձեզ կօգնի Վորդպրեսի ՇորթՔոդերի մեխանիզմը: Այս մեխանիզմը օգտագործելով կարելի է ընդամենը մեկ անգամ ներքոհիշյալ տիպի տող գրելով փոստի կամ էլ էջի մեջ չմտածել այլևս ավելացող նյութերի մասին:

[ArticlesFromGivenCategory categoryid="154"]

Այստեղ ArticlesFromGivenCategory -ն ՇորթՔոդի անունն է, իսկ categoryid -ն պարամետր է: Այս շորթքոդը նախատեսված է, միայն մի կատեգորիայի հոդվածները տպելու համար:
Ի՞նչ է պետք անել նմանօրինակ հնարավորություն ունենալու համար:
Նախ և առաջ, պետք է նկարագրել ֆունկցիա, որում պիտի իրականացվի ՇորթՔոդի տրամաբանությունը: Ֆունկցիան պետք է նկարագրել ձեր թեմայի functions.php ֆայլում (կարելի է նաև այն նկարագրել փլագինների ֆայլերում): Ահա այն

function PrintArticlesFromCategory($attr)
{
	$returntHTML='<ul>';
	$args = array( 'category' => $attr[categoryid], 'numberposts'=>50, 'exclude'=>$attr[excludePostid] , 'orderby' => 'post_date', 'order'=>'DESC');
	$posts_array = get_posts($args);
	foreach($posts_array as $ppost)
	{
		$returntHTML.='<li><a href="'.$ppost->guid.'" title="'.$ppost->post_title.'">'.$ppost->post_title.'</a></li>';
	}

	return $returntHTML.'</ul>';

}

Այստեղ կարևորն այն է, որ կարելի է օգտագործել մի քանի պարամետրեր, $attr-ը մասիվ է, որը տվյալ դեպքում ունի $attr[‘categoryid’]=”154″ անդամ: Կարելի է նույն ձևով ավելացնել նաև այլ անդամներ մասիվի մեջ և դրանք օգտագործել որպես ֆունկցիայի պարամետրեր: Օրինակ այսպես.

 

[ArticlesFromGivenCategory categoryid="154" excludePostid="51"]

Վերցնել համար 154 կատեգորիայի բոլոր փոստերը բացառությամբ 51-րդը:

Մնաց ամենաքիչը, գրանցել այս ֆունկցիան համակարգում որպես շորթքոդ, դա արվում է այսպես.

 

add_shortcode( 'ArticlesFromGivenCategory' , 'PrintArticlesFromCategory' );

Որտեղ ArticlesFromGivenCategory-ն շորթքոդի անունն է, իսկ PrintArticlesFromCategory-ն շորթքոդով աշխատող ֆունկցիայի անունը:

 

Սա Շորթքոդերի օգտագործման ընդամենը մի օրինակ էր: Շորթքոդերի միջոցով տարատեսակ դինամիկ քոնթենթ բովանդակություն ստեղծելու հնարավորությունները սահմանափակվում են միայն ձեր երևակայությամբ …