in Փիլիսոփայական

Գրքեր ազատության մասին

Ե. Ֆռոմմ «Փախուստ ազատությունից»
Ե. Ֆռոմմ «Մարդն ինք իր համար»

Հոգեբանա-սոցիոլոգիա-փիլիսոփայական գրքեր ժամանակակից անազատության պատճառների հետաքրքիր վերլուծությամբ, նաև դեպի  ազատությանը տանող ճանապարհի մասին (հատկապես երկրորդը)

Ն. Բերդյաեվ «Ազատության փիլիսոփայությունը»
Ուղղափառ քրիստոնեության մեջ ազատության գաղափարի Բերդյաեվական վերլուծություն:
Ռ. Շտայնեռ «Ազատության փիլիսոփայությունը»

շատ դժվար կարդացվող գիրք է, սակայն դժվարությունը անիմաստ չի: Վերջում անպես է խփում գլխիդ, որ չգիտես ինչ անես, քեզ որ մի պատով  տաս 🙂
Վերջին գլուխը հատկապես արժանի է ուշադրության: «Հետևություններ Մոնիզմից»: Ու հատկապես արժանի է ուշադրության «Բարոյական Երևակայություն» հասկացողությունը: Ոչ թե այն իմաստող, որ «հանկարծ վատ բան չերեվակայես , հաա՜՜», այլ այն իմաստով որ բարոյականությունը նույնպես ստեղծագործական աշխատանքի տեսակ է: Պետք է ստեղծագործել սեփական բարոյակաությունը ամեն մի քայլ անելիս,  ներքին ինտուիտիվ իմպուլսների հիման վրա …

Ֆ. Նիցշե «Այսպես Խոսեց Զրադաշտը»

դե այս գրքի մասին , ոչինչ պետք չի ասել , բացի նրանից, որ ամեն մի դեռահաս, աշխարհի դեմ իր ընդվզման փուլում, պիտի անպայման կարդա սա …
իմիջիայլոց հայերեն տարբերակը թարգմանել է Հակոբ Մովսեսը

Բան չէմ մոռացե՞լ , հը՞