in Փիլիսոփայական

Մի էշի պատմություն

Կնիկս եկավ տուն
-Ի՞նչ կա կնիկ:
-Հեչ հարազատ ջան:
-Մի բան էն չի, ասա տենամ ի՞նչ ա եղել:
-Հեչ , ուսումնարան էի գնացել, ավարտական կոմպոզիացիաի նախնական ցուցադրություն էր:
-Ու՞:
-Չընդունեցին:
-Ինչի՞:
-Ասեցին «աղջիկ ջան, շատ աբստրակտ ու միստիկանան բաներ ես նկարում,մանրանկարչության նմանա ա, մի քիչ ավելի ռեալիստական, ոչ վերացական բան նկարի, օրինակ ՝ «մայրություն»:
– Վայ քու արա՜, լավ  բան չասիր, ու հետո՞
– Դէ էշ եմ նկարելու:
– Ի՞նչ, ի՞նչ էշ, ուուուհուուհ … ի՞նչ էշ:
– Են առակը հիշու՞մ ես, հոջա Նասրեդինի, են էշի մասին առակը , այ դա եմ նկարելու

Առակ

Մի անգամ Նասրեդինը իր որդու հետ միասին գնում էր ինչ որ քաղաք,
Որդին ասում է,
-Պապ, արի դու էշի վրա նստի, թե չէ մարդիկ ինչ կասեն՞:
Նասրեդինը ասում է
-Չէ, տղաս ավելի լավ է դու նստի:
Եվ Նասրեդինը նստացում է որդուն էշի վրա , ու ինքը կողքով ոտքով է գնում:
Դիմացի եկող մի ամբոխ, ասում է
– Էս ի՞՜նչ տիպի երիտասարդություն է, ինքը նստել է էշին, իսկ իր հայրը , որը հայտնի է իր կրթվածությամբ և շատ հարգված է, ոտքով է գնում:
Որդին ասում է Նասրեդինին,
-Պա՛պ, ես քեզ ասում էի չէ՞ , էլ մի հակառակվի ,նստիր էշի վրա …
Նասրեդինը նստում է էշին…
Մի քիչ էլ առաջ գնացին ու նորից հանդիպեսին մարդկանց, սրանք թե.
-Ամո՜թ, ամո՜թ, մեծ մարդ էս , դու նստել էս էշին, իսկ էտ երեխեն, որը ոնցոր լուցկու չոփ լինի, տանջվում է կողքովդ քայլելով:
Ու Նասրեդինը որդուն նստեցնում է իր կողքին, էշի վրա:
Մի քիչ էլ են առաջ գնում …
Մի այլ պարապ ամբոխի են հանդիպում.
– Ա՜յ քեզ մարդիկ, խեղճ էշի վրա երկուսով նստել են, անմեղ կենդանուն տանջում են, Նասրեդի՛ն բայց քեզանից չէինք սպասում այդպիսի բան: Ամո՜թ ամո՜թ …
Նասրեդինը տխուր-տրտում իջնում էշից, որդուն էլ է իջեցնում և նրանք շարունակում են ճանապարհը էշին առջևից քշելով …

Դէ իհարկե այսպես չի կարող ավարտվել առակը 🙂

Մի որոշ ժամանակ քայլելուց հետո նրանք նորից հանդիպում են մարդկային մի այլ խմբի.
– Ա՜՞յ քեզ տարօրինակ մարդիկ, էշը ուրախ զվարթ վազզվզում է սրանց առջևով, իսկ սրանք հազիվ ոտքերը քարշ են տալիս այս շոգին, ինչ հիմար ասես աշխարհում կհանդիպես …
– Ու … հոջան շալակում է էշին, երեխային էլ նստացնում է վերևից ու շարունակում է ճանապարհը …

Հ. Գ:1    Գ. Գյուրջիեվը ասում էր , որ իր ուսուցիչներից մեկը եղել է ոմն Նասր Էդդինը, շատ ավանտյուրիստն ա եղել հա՜ …
Հ. Գ:2   Բոլոր կերպարները և իրադարձությունները հորինված են, նմանությունը իրական կերպարներին և դեպքերին շաաատ պատահական են :Դ:Դ:Դ:Դ