in Վորդպրես, ՏՏ

Վորդպրես – հայերեն պերմալինքերի մասին

Ուրեմն այսպես, շատ ուրախալի է տեսնել հայերեն տառերով հասցե բռաուզեռի մեջ: Համենայն դեպս շատ մարդկանց համար հաճելի է: Սակայն մի բան կա երբ դուք քոփի/փեսթ անեք այդ հասցեն, ապա կարող եք տեսնել այսպիսի էնքոդ արած խլդո-բլդո (քոփիռայթ Էդդ):

http://ablog.gratun.am/2816/%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5

Այս հասցեն ֆեյսբուքով,չաթով կամ այլ կերպ փոխանցելիս հացեի մի մասը կարելի է ուղակի կորցնել, դա կբերի «էջը գտնված չէ, 404» պատասխանին:
Վորդպրեսի կարգավորումների միջոցով կարելի է հեշտությամբ լուծել այդ խնդիրը:

Մտնում եք Settings-»Permalinks փերմալինքերի կառցուցվածքի կարգավորումների ամենատակը կա “Custom Structure” դրա մեջ գրում եք այսպես

/%post_id%/%postname%/

Այպիսի կարգավորում դնելուց հետո , արդեն կարևոր չի թե ինչ է գրված

http://ablog.gratun.am/2816/-ից հետո, որովհետև հարթակը սլաոգով այլևս չի փնտրում գրառումը, միանգամից փնտրում է փոստի հերթական համարով:

Ու հետևյալ չորս հասցեները դառնում են համարժեք ու տանում են միևնույն էջին

Պարտիզանական պատերազմի մասին


http://ablog.gratun.am/2816/պարտիզանակ
http://ablog.gratun.am/2816/ինչուզումեսգրի
http://ablog.gratun.am/2816/խլդոբլդո
http://ablog.gratun.am/2816/%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5

Կարելի է հանգիստ փոխել պերլմալինքերի կառուցվածքը նույնիսկ հին կայքերի վրա, որովհետև հին հղումները, որոնք արդեն ցրված են ցանցով մեկ նույն ձևով կշարունակեն աշխատել: Վորդպերսը ունի հղումների փոփոխման դեպքում ռեդիրեքթի մեխանիզմ: Դուք ցանցով մեկ սփռված կոտրած լինքեր չէք ունենա:

Այսպիսի բաներ, հա մոռացա ասեմ, եթե ձեզ իմ բլոգում հետաքրքրում են միայն ԱյԹիական հոդվածները, ու Վորդպրեսի մասին հոդվածները , իսկ մյուս խառախուռան չէք ուզում կարդալ, կարող եք բաժանորդագրվել այս ռսս-ժապավենին: Իսկ իմ գրած բոլոր նյութերը Վորդպերսի մասին այստեղ: