Մենք երևի չէնք հասկանա, ինչ է իրականում տալիս մեզ պտույտը
Ու ֆիզիոլոգիան սրա միայն մի փոքր մասն է …
Ի՞նչ կա պտույտի մեջ …
Ինչ որ մի ենթագիտակցական պահանջ ուենք պտտվելու, բոլորս …
Պտտվում են բոլորը, հատկապես մեծ հաճույքով պտտվում են երեխաները և խելագարները …
Պտտվում են դերվիշները, պտտվում են մոգերը, պտտվում են պարողները ու այկիդոի վարպետները, գինով կամ օրով հարբածները …
Պտտվում են նաև սիրահարները, իրենց սիրային խելագարության մեջ, պարելիս ու անկողնում …
Պտտվենք միայնակ և խմբով, իրական կամ երևակայական առանցքի, շուրջ …
Պտտվենք, որ մեր կենտրոնին գանք, որ լրիվ ցաքուցրիվ հոգեկան լուսավոր թելերը փաթաթենք կենտրոնական առանցքի վրա: Որ դանռնաք լուսարձակող լույսաթելերի կծիկ …
Ամեն մի առանցք պտույտ է պահանջում …, ու չի պատմի իր գաղտնիքները, քանի դեռ իր շուրջը պտտվող չկա …
Արտակ ջան կա տեսություն են մասին,որ տատանողական շարժումները մարդուն ներդաշնակ վիճակի են հասցնում,ու հոգեկան ծանր ապրումների ժամանակ մենք ինքնաբերաբար նման շարժումներ ենք կատարում: Դա ժառանգել ենք ներարգանդային կյանքից,երբ ճոճվում էինք արգանդային հեղուկի մեջ: Ու եդպես ամբողջ կյանքում ձգտում ենք վերադառնալ ենտեղ:
Դե տատանումն էլ պտույտի բաղադրիչ տարրերից ա :Դ
Գառնիկ ջան, ես ասի չէ որ. «Ու ֆիզիոլոգիան սրա միայն մի փոքր մասն է», ախր տենց ստից մտից կիսատ պռատ տեսությունները ո՞վա նստում հորինում: Հետո ճոճվելը ու պտտվելը տարբեր բաներ են 😉