բաժին Գրքեր (կարդացած և լսած)

«Ես ռոբոտ եմ» և «Էդեմը»

Կյանքում չէի պատկերացնի, որ  ֆանտաստիկ գրականություն կկարդամ: Ինձ միշտ թվում էր, որ դա լուրջ չի: Բայց արի ու տես, որ ես դաժանորեն սխալվում էի: Պարզվում է, որ դա շատ հետաքրքիր ու լուրջ գրականության տեսակ է: Պարզվելը պարզվեց այն ժամանակ երբ վերջերս կարդացի լսեցի Այզեկ Ազիմովի «Ես ռոբոտ եմ» և Ստանիսլավ Լեմի «Էդեմը»-ը:
Ս. Լեմ «Էդեմ»
Ուշագրավը այն էր, որ մի հեռավոր մոլորակում մարդիկ հանդիպեցին մի քաղաքակրթության, որում իշխանության հասկացողությունը ջնջված էր մարդկանց այդտեղ ապրող էակների գիտակցությունից: Նրանք մտածում էին, որ իրենց հասարակական կառուցվածքը ինքնակառավարվող է, և դա տեղի էր ունեցել անհամար դարեր առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Հեղափոխությունից հետո մի ղեկավար խումբ  էր առաջացել, որը հետո այլևս չկար, ինչու՞ չկար և ու՞ր անհայտացավ, ոչ ոք չգիտեր: Բայց այդ պահին այդ մարդիկ էակները հավատում էին , որ իրենք ունեն ինքնակառավարվող հասարակություն: Այսինքն իշխանությունը իրեն թաքցրել էր պսեվդոինքնակառավարվող հասարակության հետևում ,ու մի բան էլ ավել, իր գոյության մասին իմացությունը ջնջել էր հասարակության անդամների գլուխներից: Ջնջել էր պատմության մի հատված ու այդ հատվածը փնտրելու ձգտման վրա ներքին տաբու էր դրել:
Ա. Ազիմով «Ես ռոբոտ եմ»
Այս գիրքը բնավ ռոբոտների մասին չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այս գիրքը մարդկանց մասին է: Ռոբոհոգեբան Սյուզեն Կելվինը ռոբոտներին սիրում էր մարդկանցից շատ միայն այն պատճառով, որ ռոբոտները մարդկանցից լավ էին(իր կարծիքով): Ռոբոտները ավելի ազնիվ էին, ավելի կարգապահ և վստահելի … Կելվինը ամբողջ գրքի ընթացքում պատմում էր նախկինում պատահած պռոբլեմատիկ ռոբոտների հետ կապված իր ուսումնասիրությունների մասին: Նաև իր աշխատանքային ընկերների պատմությունները, նույնպես կապված պռոբլեմատիկ ռոբոտների հետ :
Հա՛, մի կարևոր բան էի մոռանում գրել …  Երկիր մոլորակի վրա ռոբոտոտեխնիկան շատ էր զարգացել և ռոբոտներին օգտագործում էին բոլոր տիպի աշխատանքներ կատարելու համար: Սակայն միան երկիր մոլորակից հեռու գտնվող այլ մոլորակնեիր և տիեզերական օբյեկտների վրա: Պատճառը օրենքն էր, որը արգելում էր ռոբոտներ օգտագործել երկիր մոլորակի վրա, ցանկացած տիպի ռոբոտներ և ցանկացած աշխատանքերի համար: Այս օրենքը իր հերթին հասարակական նախապաշարմունքների արտացոլումն էր: Մարդիկ  մտածում էին, որ ռոբոտները կարող են իրենց համար վտանգավոր լինեն : Այդ վախերը չէին քչացնում նույնիսկ «ռոբոտեխնիկայի 3 օրենքները», որոնք դրված էին բոլոր ռոբոտների տեխնիկական ուղեղներում բնազդային մակարդակի վրա, և որոնք ոչ մի ռոբոտ չէր կարող խախտել: Այս օրենքները հավասարաչափ պրիարիտետ չունեյին: Առաջինը կատարվում էր ցանկացած պայմաններում, երկրորդը ՝ եթե չէ հակասում առաջինին, իսկ երրորդը՝ եթե չէր հակասում նախորդ երկուսին :
Ռոբոտեխնիկայի երեք օրենքներ
1. Ռոբոտը չի կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել մարդուն: Ինչպես նաև չի կարող անգործունյա մնալ երբ մարդուն վտանգ է սպառնում:
2. Ռոբոտը չի կարող չկատարել մարդու հրամանները:
3. Ռոբոտը չի կարող կատարել այնպիսի գործողություն որը կվտանգի իր գոյությունը (վերջ ի վերջո հազարավոր դոլլար արժե չէ 🙂

15 մեկնաբանություն

  1. Էդ ջան, ես վաղը կբերեմ գործի :Ճ

    125 ջան, ես էլ կուզեի, որ գնար իմ փոխարեն գործի :Դ:Դ:Դ, բայց ծրագրավորող ռոբոտներ ըսկի էտ գրքերում չկային :Ճ

  2. Արտակ ջան, էդքան ծրագիր ենք գրում, մի հատ էլ ․․․ տենց գիրք գրենք ։Ճ, կամ էլ — լավա չգրենք, գրականագետ ռոբոտ սարքենք, ինքը գրի ։Ճ

  3. Հհըըըհ, :Դ:Դ:Դ, բայց դու լավ էլ գրում ես, քեզ գրականագետ ռոբոտը ինչիտա պետք ՞, օրինակ ծուխը շատ դուրս եկավ, դե ես վերջինը էլի, ծխով լցվելու մասին :Ճ

  4. Դե ոնց էլ լինի՝ ինձնից լավա գրելու, սաղ փորձս իրան կփոխանցեմ ։Ճ

  5. բեր դու ավելի լավա նենց ռոբոտ պահի տանը, որը քո գործերը կանի փող կաշխատի, իսկ դու գրի, թե չէ մի տեսակ թարս ա լինում, ռոբոտը պոէզիայով զբաղվի իսկ մարդը փող աշխատի :Դ:Դ:Դ

  6. Ճիշտն ասած չգիտեմ, դու դեպք գիտե՞ս, դե բացի սովետական պոէտներից ու «պոէտներից» որոնց պետությունը լավ էլ պահում էր:

  7. հա, շատ եմ լսել USA-ի պոետների մասին — տենց փող աշխատող, լավ էլ համբավ են վայելում․

Մեկնաբանությունները փակված են